Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|

«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|

aravot.am: Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում չորս փոխքաղաքապետերի նշանակման հարցերն են։ Տիգրան Ավինյանի առաջին տեղակալի թեկնածուն Արմեն Փամբուխչյանն է։ Մյուս փոխքաղաքապետերի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Սուրեն Գրիգորյանը, որը ևս փոխքաղաքապետի պաշտոնում էր, և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։ Արմեն Փամբուխչյանի ելույթից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց Փամբուխչյանին՝ ձեր կենսագրության մեջ 2004-2017 թվականը բաց է, ի՞նչ եք արել այդ տարիներին․ «Դուք 2018-ին ասացիք, որ հեղափոխություն եք անելու, ուզում եմ հասկանալ՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն, որովհետև այստեղ ունենք մարդ, որը քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, ունենք մարդ, որը փոխքաղաքապետի թեկնածու է, որն իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել, էս մարդն ի՞նչ է ուզում անել քաղաքապետարանում, զրո կոպեկ ունի։ Հետո կարդացի նրա (նկատի ունի Սարգիս Մադաթյանին, Ն․Բ․) կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախքան այդ էլ պետական մարմիններում է աշխատել ամենակոռումպացված ժամանակ, նա պետք է երկու աշխատավարձ ստացած լիներ, ու ոչ մի կոպեկ չի հայտարարագրել։ «Հետքը» գրել է, որ միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին։ Ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյոք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»։
11:49 - 26 հոկտեմբերի, 2023
Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։   Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։ Հետո պարզվեց նաեւ, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։ Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։ Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ։ Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»։
22:21 - 10 հոկտեմբերի, 2023
Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
 |aravot.am|

Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները |aravot.am|

aravot.am: Երեւանի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուց հետո ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ։ Ըստ այդմ՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Մարատ Թոխյանը։ Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանը։ Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը։ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Հանրապետություն» խմբակցությունը։ Թեկնածուն նույն խմբակցությունից Հայկ Սահակյանն է, որն էլ ընտրվեց այդ պաշտոնին։ 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը մասնակցեցին ավագանու 37  անդամներ, եւ բոլորի դեպքում էլ կողմ քվեարկած ավագանու անդամները 32-ն են, դեմ` 5։ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը մասնակցեց ավագանու 35 անդամ, կողմ քվեարկեցին 31 անդամ, դեմ՝ 3 ։ Ձեռնպահ քվեարկող չի եղել։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:50 - 10 հոկտեմբերի, 2023
«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի
 |news.am|

«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի |news.am|

news.am: v class="article-head"> «Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ տեղի է ունենում Երևանի ավագանու անդրանիկ նիստը։ Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Մանդատ չունես»։ Նրանք դեմ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը։ Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր-ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և « Հանրային Ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։ Նրանք քաղաքական ուժերից պահանջում են ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էին, որ որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։ «Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին: Այս պահին ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, այսինքն՝ քվորում կա։ Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն Տիգրան Ավինյանը՝ ՔՊ-ից:
11:13 - 10 հոկտեմբերի, 2023
Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը․ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը

Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը․ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը

Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին քվորում կա, ներկա է 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա է նիստին։ «Հանրային ձայն» կուսակցության անդամերը նիստին ներկայացել են սպիտակ շապիկներով, որոնց վրա իրենց կուսակցության՝ անազատության մեջ գտնվող անդամների լուսանկարներն են «քաղբանտարկյալ» գրությամբ։ Նիստը, ինչպես ավելի վաղ հայտրարել էին, բոյկոտել են «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։    
10:55 - 10 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիuտ

Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիuտ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով. Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Երևան քաղաքի ավագանին 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ ընդունել է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը: 2009 թվականից առ այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերվում են նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված թիվ ՀՕ-333-Ն և 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված ՀՕ-202-Ն օրենքներով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում փոփոխվել են նաև համամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության, այդ թվում՝ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) ընտրության անցկացման կարգը սահմանող կարգավորումները: «Տվյալ պարագայում նկատի ունենալով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ դրանում ամրագրված ընթացակարգային կարգավորումները համապատասխանեցնելով գործող օրենսդրական ակտերի (Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ) պահանջներին»,- նշվում է հիմնավորման մեջ: Նշենք, որ արտահերթ նիստը կգումարվի մինչ Երևանի ավագանու ընտրությունները գործող ավագանու կազմով, իսկ նոր ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:
16:29 - 04 հոկտեմբերի, 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության |news.am|

Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության |news.am|

news.am: Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների: Այս մասին հայտարարություն է տարածել  Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի եւ գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասել է նա: Մարությանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ  «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը: Նա հայտնել է, որ մամուլից տեղեկացել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության  մասին, որով հայտարարել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովեն եւ գնան նոր ընտրությունների: «Այստեղ միայն  մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա եւ ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել եւ այլն, ապա նիստը կկայանա եւ կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա եւ իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում: Սա այն երկու տարբերակն է, որն ունի «Հանրային ձայն» կուսակցութունը, որոշումն իրենք կկայացնեն, թե ինչպես կանեն, իսկ ձեզ սիրելի երեւանցիներ կխնդրեմ ուշադիր հետեւել բոլոր կուսակցությունների գործողություններին, ոչ թե նրանք ինչ են ասում, այլ՝ ինչ են անում»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աթոռակռվով չեն զբաղվում, այլ  հակառակը՝ «սկզբունքակռվով»:
23:17 - 28 սեպտեմբերի, 2023
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված։ Դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ  «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար: Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը: Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու մանդատ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը: Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին: Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին», ասված է հայտարարության մեջ:
23:10 - 27 սեպտեմբերի, 2023
Սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյան

Սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյան

Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հեղափոխություն հանուն ինքնության օրակարգով, որը մեր իրականության վերարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է։ Այս օրակարգի հիմքում ընկած է ցանկացած խորքային փոփոխության հավերժական շարժիչ ուժը, այն է՝ Սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Սա խորքային փոփոխությունների տանող միակ ճանապարհն է, որը անգամ պատմության մեջ այլընտրանք չի ունեցել։ Այդ մասին իր ուղերձում հայտարարում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։ «Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր Երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։ Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորությանսա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության»,- նշել է Պետրոսյանը։
23:16 - 23 օգոստոսի, 2023
Երեւանի ավագանու ընտրությունը մենք պետք է վերածենք իշխանափոխության. Անդրանիկ Թեւանյան
 |news.am|

Երեւանի ավագանու ընտրությունը մենք պետք է վերածենք իշխանափոխության. Անդրանիկ Թեւանյան |news.am|

news.am: Սա աթոռակռիվ չէ, հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանին միգուցե ամիսներ են մնացել, չեմ վախեցնում, վստահեցնում եմ, որ եթե այպես շարունակվի, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, «Մայր Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ասաց դաշինքի առաջին համարի ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: «Տարիներ շարունակ հայաստանցի-ղարաբաղցի են ասել ու թշնամացրել ժողովրդին, այդ թշնամանքը մեր թշնամի պետությունների կողմից է հրահրվել,  որտեղ որ կտեսնեք այդ թշնամանք տարածողներին շառաչյուն ապտակով վռնդեք նրանց ձեր դիմացից: Այսօր ղարաբաղցիները սովի մատնված ապահովում են մեր այստեղի հանգիստ կյանքը, հետեւաբար, մենք իրավունք չունենք հնագիստ նստենք տանը եւ ճամարտակություններով զբաղվենք: Ես ինքս ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին, ով ուզում է հավատա, բարի, ով չի հավատա, կհավատացնենք:  Ես պատրաստ եմ դիմելու ցանկացած քայլի, որովհետեւ շատ պարզ, մարդկային ցանկություն ունեմ, ես համարյա 50 տարեկան եմ դառնում եւ չեմ կարող այլ երկրում ապրել, իմ մոտիվացին այս ընտրություններին մասնակցելու՝ Հայաստանում եւ Երեւանում ապրելն է, ես ուզում եմ մինչեւ կյանքիս վերջ, ուզում եմ այստեղ ապրեն իմ երեխաները, սակայն եթե այսպես շարունակվի, դա  անհնար է դառնալու: Երեւանի ավագանու ընտրությունները կայանում են մի իրավիճակում, երբ Արցախը կանգնած է ցեղասպանության  վտանգի առաջ,  երբ Հայաստանը լինել- չլինելու խնդիր է լուծում:  Երեւանի ավագանու ընտրությունը մենք պետք է վերածենք իշխանափոխության եւ եթե մեր քաղաքացիները պատրաստ են, անձամբ ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը եւ վերցնել իշծանափոխության բեռը»,-ասաց նա: Թեւանյանը հայտարարեց, որ  այս ընտրությունները իր համար քաղաքական չեն նույնիսկ, այլ արժանապատվության հարց է: «Ամբողջ աշխարհում խայտառակ ենք եղել, մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք: Բոլոր քաղաքական ուժերը, անհատները, նրանք, ովքեր փոփոխություն են ուզում,  կարող են օգտագործել այս գործընթացը փոփոխությունների համար: Ես ինքս հավատում եմ , որ կարելի է հասնել փոփոխության»,-ասաց նա:
21:59 - 23 օգոստոսի, 2023
Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան
 |azatutyun.am|

Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան |azatutyun.am|

azatutyun.am: Քարոզարշավի մեկնարկը «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սկսեց Նուբարաշեն համայնքից: Բնակիչներն Ավինյանին ներկայացրին տրանսպորտի, ոռոգման ջրի, աղբավայրից բուրող գարշահոտի, գազի և այլ խնդիրներ: Տիգրան Ավինյանը նախընտրական կարգախոսով պատասխանեց՝ «ասեք՝ անենք, ժողովուրդ ջան»: Շրջեց բակերով, ներկայացրեց իր արածն ու ընդգծեց չարածից տեղյակ են, կլուծեն: Արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը քարոզարշավի էր եկել քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի հետ: «Ազատության» հարցին՝ «սա արդեն անհավասար մրցապայքար չե՞ք դիտարկում, ի վերջո, որպես փոխքաղաքապետ ձեր արածը հիմա որպես քաղաքապետի իշխանական թեկնածու եք ներկայացնում ու ասում, որ կշարունակեք, այդ քննադատությունն անգամ դիտորդական երկու խումբ է արել», պատասխանեց. - «Վարչության այդ պետերը, որոնց տեսնում եք, նաև մեր ցուցակում են, ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում վատ եմ արել, այլ մեղադրում են, որ արել եմ: Այգիներ, պուրակներ, մանկապարտեզներ, 35 հեկտար անտառ է տնկվել, 2025-ի ավարտին չպետք է մնա մանկապարտեզ, որ դեռ վերանորոգված չէ: Բարեկարգվում են բակեր... դուք ասել եք, մենք արել ենք, «ասեք ու մենք դա կանենք, ժողովուրդ ջան: Յուրաքանչյուր գործ անելու համար մեզ պետք է կամք, ունենք դա: Ինչպես համայնքի ղեկավարներն իրենց համայնքի խնդիրների համար կռիվ են տալիս ինձ հետ, ես էլ՝ Երևանի»: «Ազատության» հաջորդ հարցին՝ ընդունո՞ւմ է, որ չկարողացան լուծել Երևանի փոշու հարցը, Ավինյանն արձագանքեց՝ «սեպտեմբերի 1-ից կգործի օրենքը, կտեսնեք»:  
19:15 - 23 օգոստոսի, 2023