Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Աննա Հակոբյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը

Աննա Հակոբյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը՝ Օլենա Զելենսկային։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից։ Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը երեկ մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք և մասնակցել Առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթնաժողովին։ Թեև գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, այնուամենայնիվ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է նաև Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով այնտեղ գտնվող 30 հազար երեխաների իրավունքներին։ «Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
11:56 - 07 սեպտեմբերի, 2023
Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը
 |hetq.am|

Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է «Ձայն» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։  Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 338 պատգամավոր։ Դեմ քվեարկած պատգամավոր չի եղել: 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։ Ղրիմաթաթարական ծագմամբ Ռուստեմ Ումերովը 2022 թվականից գլխավորում էր Ուկրաինայի պետգույքի ֆոնդը։ Մինչ այդ նա եղել է Գերագույն ռադայի պատգամավոր և զբաղեցրել Մարդու իրավունքների և բռնազավթված տարածքների ազատագրման հարցերով հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը։ Ումերովը նաև եղել է լայնամաստշաբ պատերազմի սկզբում Ռուսաստանի հետ բանակցությունների կոնտակտային խմբի անդամ։ Սեպտեմբերի 5-ին Ռադան հաստատեց պաշտպանության նախարարի պաշտոնից Ալեքսեյ Ռեզնիկովի ազատման մասին նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշումը։ Ռեզնիկովն Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերի 4-ից։ «Ինձ համար պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին և վերջին 22 ամիսներին աշխատել ուկրաինական բանակում՝ Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենածանր շրջանում»,- ասել էր Ռեզնիկովը։  Իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը «նոր մոտեցումների և փոխգործակցության այլ ձևաչափերի կարիք ունի ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակության հետ ընդհանուր առմամբ»։ Ուկրաինացի լրագրողները, սակայն, պնդում են, որ Ռեզնիկովի ազատումը կապված է Ուկրաինայի ՊՆ-ում կոռուպցիոն մի շարք սկանդալների հետ, որոնց մասին ավելի վաղ գրել էին ուկրաինացի հետաքննող լրագրողները։ Մասնավորապես, Украинская правда-ն հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Ուկրաինայի ԶՈւ համազգեստի առանձին տարրեր ՊՆ-ն ձեռք է բերում շուկայականից բարձր գներով։
16:11 - 06 սեպտեմբերի, 2023
Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին
 |hetq.am|

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Վերջինս անցկացվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Օլենա Զելենսկիի նախաձեռնությամբ։ Ինչպես նշվում է գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում, Աննա Հակոբյանը կմասնակցի 3-րդ պանելային քննարկմանը, որի թեման ապագայի սերունդն ու հոգեկան առողջությունն է։ Պանելը կվարի Theirworld բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Սառա Բրաունը։ Աննա Հակոբյանից զատ, պանելային այդ քննարկմանը կմասնակցեն նաև Էստոնիայի առաջին տիկին Սիրյե Կարիսը, Սերբիայի առաջին տիկին Տամարա Վուչիչը, Սլովակիայի նախագահի զուգընկեր Յուրայ Ռիզմանը, հոգեբան Նատալյա Պիդլիսնան, ուկրաինացի սթենդափ կատակերգու և կամավոր Վասիլ Բայդակը, ինչպես նաև դերասան Ռիչարդ Գիրը, որը պանելային քննարկմանը կմիանա առցանց։  Ինչպես նշվում է պանելային քննարկման նկարագրության մեջ, կքննարկվի դեռահասների թվային խնդիրները, թե ինչ սպառնալիքներ ու հնարավորություններ է տալիս թվայնացումը, ինչպես նաև դրա ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության վրա։  Սա այս ձևաչափով արդեն երրորդ գագաթնաժողովն է։ Նախորդ երկուսը տեղի էին ունեցել 2021 և 2022 թվականներին։ Ընդհանուր գագաթնաժողովի թեման այս տարի հոգեկան առողջությունն է։ Գագաթնաժողովի նախաձեռնությունն Ուկրաինայի նախագահի տիկնոջինն է, որը ևս այս տարի կհյուրընկալի այն։ Մասնակիցների ցանկում են նաև գրող Սթիվեն Ֆրայը, դերասան Շոն Փենը, The Economist-ի գլխավոր խմբագիր Զենի Մինթոն Բեդոուսը, Լիտվայի, Չեխիայի, Դանիայի,  Ավստրիայի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի առաջին տիկինները, Սլովենիայի նախագահի ամուսինը։ 
13:26 - 06 սեպտեմբերի, 2023
Զելենսկին հայտարարել է ՊՆ ղեկավար Ռեզնիկովին պաշտոնանկ անելու մասին, հայտնի է փոխարինողի անունը

 |factor.am|

Զելենսկին հայտարարել է ՊՆ ղեկավար Ռեզնիկովին պաշտոնանկ անելու մասին, հայտնի է փոխարինողի անունը |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ հայտարարել է, որ որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ Գերագույն Ռադայի կողմից նրա թեկնածությունը հաստատվելուց հետո, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրերի միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը։ Աշունն ամրապնդվելու ժամանակն է»,- ասել է Զելենսկին։
11:34 - 04 սեպտեմբերի, 2023
Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի գրառումներից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։ Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։
12:03 - 22 օգոստոսի, 2023
Զելենսկին հայտնել է Պոկրովսկում հրթիռակոծության զոհերի թվի ավելացման մասին
 |armenpress.am|

Զելենսկին հայտնել է Պոկրովսկում հրթիռակոծության զոհերի թվի ավելացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 8-ի երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում ռուսական հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 9-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին։ Ուղերձում Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին և նշել, որ երկրորդ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ փրկարարները հասել են դեպքի վայր։ «Ինը մարդ զոհվել է։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին։ 82 մարդ վիրավոր է։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Վիրավորների մեջ կա երկու երեխա, երկուսն էլ՝ տղա։ Նրանցից մեկի վիճակը ծանր է», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Պոկրովսկը երկու անգամ հրթիռակոծվել է օգոստոսի 7-ի երեկոյան։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ հարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և հյուրանոց։
10:27 - 09 օգոստոսի, 2023
Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել։ Կառույցը ստեղծվել է հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։  «Ես դիմել եմ Յենսին՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը՝ ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Մենք կարող ենք հաղթահարել անվտանգության ճգնաժամը Սև ծովում»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։  Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ստոլտենբերգի հետ քննարկել է սևծովյան հացահատիկային միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ միջոցները։ Նրանք նաև գնահատել են Սև ծովում տիրող իրավիճակը և այն ռիսկերը, որոնք այն պարունակում է համաշխարհային պարենային անվտանգության համար։  Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը։ Նախկինում նման մարմին կար միայն Ռուսաստանի հետ, մինչդեռ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ուներ միայն համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստ գումարելը կարող է արգելափակվել դաշինքի ցանկացած պետության կողմից։ Խորհրդի գումարումը չի կարող արգելափակվել։
11:55 - 23 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։  Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի վաղ Պրիստայկոն քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին երախտապարտ լինելու մասով։Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ուոլեսը հայտարարել էր, որ երբեմն Ուկրաինան պետք է ակտիվորեն իր երախտագիտությունը հայտնի Արևմուտքին օգնության համար։ Ուոլեսը պատմել էր, որ 2022 թվականին ծախսել էր 11 ժամ, որպեսզի հասնի Կիև, որտեղ իրեն հանձնել էին անհրաժեշտ սպառազինության ցանկը։ «Ես նրանց ասացի։ «Գիտեք մենք Amazon չենք»»,- հայտարարել էր բրիտանացի նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում իր ելույթի ժամանակ, նշել էր, որ Ուկրաինան մշտապես երախտապարտ է օգնության համար, այդ թվում Մեծ Բրիտանիային։ «Ես ուղղակի չգիտեմ, թե էլ ինչպես պետք է երախտագիտություն հայտնել։ Կարող ենք առավոտվանից արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին։ Թող նա ինձ գրի, թե ինչպես պետք է երախտագիտություն հայտնել, և ես այդպես էլ կանեմ»,- ասել էր նախագահ Զելենսկին։  Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Պրիստայկոն, Sky News-ի եթերում մեկնաբանելով տեղի ունեցածը, Զելենսկիի խոսքերն անվանել էր «անառողջ սարկազմ»։ Դիվանագետը հավելել էր, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին ցույց տա, որ իր ու արևմտյան գործընկերների միջև կարող են ինչ-որ թյուրիմացություններ լինենլ։   Ավելի ուշ, Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ոչ բավարար երախտագիտության վերաբերյալ իր խոսքերը «մասամբ աղավաղված են»։
13:52 - 22 հուլիսի, 2023
Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները |armenpress.am|

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունն անհրաժեշտ է պահպանել: Պարոն Գուտերեշի հետ պայմանավորվեցինք աշխատել միասին և պատասխանատու պետությունների հետ՝ վերականգնելու պարենային անվտանգությունը և պարենի մատակարարումը Սև ծովի ուղիներով»,- գրել է Զելենսկին։ Նա նշել է, որ այս գործարքից հրաժարվելով՝ Ռուսաստանը վտանգի տակ է դնում 400 միլիոն մարդու, հատկապես Աֆրիկայի և Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Սուդանը, Եմենը։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտնել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Անտոնիու Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ դրա նման գործարք կնքել եռակողմ ձևաչափով առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։ Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ 
12:06 - 18 հուլիսի, 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով
 |hetq.am|

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Վիլնյուսի LITEXPO ցուցահանդեսային համալիր, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դրա շրջանակներում այսօր կայանալու է «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստը։ Ինչպես Լիտվայի մայրաքաղաքից փոխանցել է «Интерфакс-Украина» գործակալության թղթակիցը, Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին ժամանել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ օրակարգում կլինի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթների, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցերը։  Խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինային հրավիրելու մասին՝ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Եվ այսօր այն, ինչ մենք լսում ենք և հասկանում, այն է, որ մենք կունենանք այդ հրավերը, երբ թույլ տան անվտանգության միջոցները։ Ես ուզում եմ քննարկել բոլոր այդ հանգամանքները մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։  Համաձայն ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ Երևանի ժամանակով 13:35-ին կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը, որը կհաջորդի երկու քաղաքական գործիչների երկկողմ հանդիպմանը։  «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստն էլ, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները, ներառյալ նաև Շվեդիան, նախատեսվում է ժամը 14:00-ին։
12:38 - 12 հուլիսի, 2023
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը  |1lurer.am|

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Երեկ կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 30 րոպե։ Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան հույս ունի՝ սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք: Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա: Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։ «Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հանդիպումից հետք հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են իրավիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանում: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար: «Իհարկե, այսօր անդրադարձանք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր համագործակցության առանցքային հարցերին, մասնավորապես՝ Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ես զրույցի ընթացքում բարձրացրել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, և ուրախ եմ, որ նախագահ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
13:13 - 08 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում էHabertürk-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Նախատեսվում է, որ նախագահ Զելենսկին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդ որում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։ TACC գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ Զելենսկին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլի Սկյուտարի շրջանի Վահդեթին առանձնատանը։ «Վաղը մեր նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո, որը կկայանա Վահդեթին առանձնատանը, կարող է կայանալ մամուլի ասուլիս»,- նշել է գործակալության աղբյուրը։  Sabah-ն էլ գրում է, որ Զելենսկիի՝ Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը կլինի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Զելենսկի-Էրդողան բանակցությունները երկկողմ ձևաչափից զատ կլինեն նաև պատվիրակությունների կազմերով։ Դրանց հիմնական թեմաները կլինեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևի ու Անկարայի երկկողմ փոխգործակցությունը, ինչպես նաև հացահատկի գործարքը, որը Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել՝ պնդելով, թե դրա հիմքեր չկան։   Հացահատկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է դրա երկարաձգմանը։
09:10 - 07 հուլիսի, 2023
Վրաստանի դեսպանը 48 ժամվա ընթացքում պետք է լքի Ուկրաինան. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

Վրաստանի դեսպանը 48 ժամվա ընթացքում պետք է լքի Ուկրաինան. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Վրաստանի դեսպանին և հայտնել այն մասին, որ վերջինս Ուկրաինան լքի 48 ժամվա ընթացքում։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։ «Այսօր ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, վճռական բողոք արտահայտել նրան և առաջարկել Ուկրաինան լքել 48 ժամվա ընթացքում՝ իր մայրաքաղաքում խորհրդակցությունների անցկացման համար»,- գրել է Զելենսկին։ Վերջինս վրացական իշխանություններին կոչ է արել Ուկրաինային հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ունի ուկրաինական քաղաքացիություն։ Իր գրառմանը Զելենսկին կցել էր նաև Վրաստանի նախկին նախագահը լուսանկարը, որն այսօր արվել էր Թբիլիսիում դատական նիստին հեռավար մասնակցության ժամանակ։  Զելենսկին պնդում է, որ «Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Սաակաշվիլիին»։ «Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին կանգնեցնել այդ ծաղրանքը և պայմանավորվել Ուկրաինային Սաակաշվիլիի վերադարձի շուրջ»,- գրել է նախագահ Զելենսկին։
09:16 - 04 հուլիսի, 2023