ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է այսօր կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաների, ինչի մասին հայտարարել էր «Ազգային ժողովրդական բեւեռ»-ը։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ ոստիկանները խոչընդոտներ են ստեղծում՝ արգելելով քաղաքացիներին գնալ Տավուշ։ Տեսանյութում լսվում է, որ ոստիկանները կանգնեցնում են վարորդներին, ստուգումներ իրականացնում՝ նշելով, որ «մեքենաները իրար հետեւից շարժվում են, դա համարվում է колонна, որը օրենքով չի թույլատրվում»։ Տեսանյութի վերջում ոստիկաննեը հորդորում են երթեւեկությունը շարունակել իրարից հեռու-հեռու, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները ասում են, որ ավտոշարասյունը ինքնաբերաբար էր ստացվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ կանգնեցվել է ընդամենը 2 մեքենա․ մեկը՝ քանի որ եղել է ԴԱՀԿ-ով հետախուզման մեջ, մյուսը՝ քանի որ ծրագիրը ցույց է տվել, որ վարորդը վկայական չունի, սակայն պարզվել է, որ ղեկին այլ մարդ է, որը վկայական ունեցել է․ «Այդ մեքենաներից հետո մոտ 10 մեքենա է եկել, կանգնել, որոնց ոստիկանությունը չի կանգնեցրել»,- ասաց Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ հետախուզվող մեքենան տեղափոխվել է ԴԱՀԿ։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովրդական բեւեռ»-ի աջակից Միսակ Կեպենյանին, վերջինս բերվել է ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Գաբրիելյանի խոսքով՝ Կեպենյանը մեքենայով փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ ոստիկանները նրան զգուշացրել են մեքենան դուրս բերել երթեւեկելի գոտուց, ինչին էլ նա չի ենթարկվել եւ տարվել է Հրազդանի բաժին։ Ոստիկանություն տարված այլ անձ այս պահին չկա։  
17:28 - 22 ապրիլի, 2024
Ոստիկանությունը չի կանխել «Ուազ»-ի հետ կապված միջադեպը․ «Մարտական եղբայրություն»

Ոստիկանությունը չի կանխել «Ուազ»-ի հետ կապված միջադեպը․ «Մարտական եղբայրություն»

Մարտական Եղբայրության անդամները կրկին ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ շինծու գործերով. նշվում է միաբանության հաղորդագրության մեջ։ «Ինչպես գիտեք, երեկ՝ ապրիլի 21-ին, Մարտական եղբայրության անդամները հերթական այցով Տավուշում էին: Հանդիպելով հավաքված գյուղացիներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում սահմանագծի փոփոխության դեմ և փակել էին միջպետական ճանապարհը, միաբանները կանգնել են գյուղացիների կողքին։ ԵԿՄ մի խումբ սադրիչներ ՈՒԱԶ մակնիշի մեքենան վարել են ճանապարհը փակած գյուղացիների ուղղությամբ, ինչին ընդդիմացել են ցուցարարները։ Կարևոր ենք համարում հստակ արձանագրել՝ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, անմիջապես տեղում գտնվելով, չեն կանխել միջադեպը, թույլ են տվել, որ սադրիչներից մեկը բարձրանա ՈՒԱԶ-ի տանիքին և այնտեղից ցատկելով ոտքով հարվածի ցուցարարներին։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը առիթն օգտագործել է Մարտական եղբայրության անդամներին ձերբակալելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու համար։ Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, ովքեր ներկա չեն եղել միջադեպին։ Սա հստակ քաղաքական հետապնդում է Մարտական եղբայրություն միաբանության նկատմամբ։ Ոստիկանությունից պահանջում ենք ազատ արձակել մեր եղբայրներին և չդառնալ քաղաքական հետապնդումների գործիք՝ իշխանությունների ձեռքում»։
11:30 - 22 ապրիլի, 2024
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ

Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվեց հինգ փաթեթ՝ մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով, 4,63 կգ ընդհանուր քաշով: Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Նույն կազմով համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվեց կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը՝ մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով: Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի ակցենտ» մակնիշի ավտոմեքենան: Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն: Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին՝ ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերեցին և ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվեց նախ Արտաշատի, ապա՝ Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
12:14 - 19 ապրիլի, 2024
Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
 |factor.am|

Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ |factor.am|

factor.am: Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թ․ ծնված մի աղջկա նկատմամբ․ այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նրա տեղեկացմամբ՝ կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ փոխանցեց, որ անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություն, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ)։ Նա նաև հայտնեց, որ ձերբակալված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են։
15:36 - 18 ապրիլի, 2024
Բռնություն չեմ ընդունում․ Հակոբ Ասլանյանը՝ իր հետ միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու ահազանգի մասին
 |factor.am|

Բռնություն չեմ ընդունում․ Հակոբ Ասլանյանը՝ իր հետ միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու ահազանգի մասին |factor.am|

factor.am: Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում, Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու՝ փաստաբանների ահազանգին։ «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար»,- ասաց իշխանական պատգամավորը Ասլանյանը կրկնեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէր ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։ Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
18:07 - 17 ապրիլի, 2024
Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել

շ

Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել շ

Ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։  Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասպանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։ Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Ավելին, հանրային և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորման»,- գրել է ՄԻՊ-ը։
22:19 - 16 ապրիլի, 2024
Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
 |arm.sputniknews.ru|

Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։   «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասաց Նարեկ Սարգսյանը։   Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:  
21:57 - 16 ապրիլի, 2024
Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:  Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան: Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:  Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:  Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:  2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր: Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:  Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի: Հայաստանում հավատարմագրված  դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»։  
19:57 - 16 ապրիլի, 2024
Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան

Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր այն նորմալ ոստիկանները, ովքեր տեղյակ չեն` ասեմ, որ իրենց տոնին ընդառաջ, իրենց համածառայակից ընկերները, քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր մարդ տանելիս, մտել են մի խուլ տեղ, կանգնեցրել մեքենան, իջել իբր բնական կարիքներ հոգալու, իսկ այդ ընթացքում 3-4 դիմակավորված անձ, առևանգել են ձերբակալված անձին` Սամվել Վարդանյանին, քարշ տվել մեքենայից 10 մետր հեռու և վերջին ստորություններն արել: Մի քանի րոպե հետո հետ քարշ տվել դեպի մեքենան ու այդպես թողել: Դրանից անմիջապես հետո ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները վերադարձել են մեքենան ու «ձև բռնել», թե տեղյակ չեն տեղի ունեցածից: Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել: Ձերբակալվածին ուղեկցող ոստիկանների անուն, ազգանունները բնականաբար համապատասխան մատյաններում նշված են: Լավ դուք չե՞ք մտածել, թե ոնց եք դա մարսելու, չե՞ք մտածել, որ մի օր ձեր Նիկոլը չի լինելու և իրավապահները գալու են ձեր հետևից և հանցագործներին հատուկ ձևով գործողությունների դիմելու: Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են ու դա անելու են հենց իրենց հանձնարարություն տվողները ու ձեր նկատմամբ ճիշտ նույն մեթոդներն են կիրառելու: Իշխանությունն իր քաղաքական մահվան ընդառաջ ոչնչացնում, այլանդակում, բարոյազրկում է իր կողքին գտնվող և իշխանական վայելքներից օգտվող բոլոր դեմքերին` հետագայում տարբեր բանտախցեր քարշ տալու հեռանկարով: ՀԳ. Այսօր մի խումբ պատգամավորների հետ այցելել ենք Ձերբակալվածների պահման վայր` տեսակցելու Սամվել Վարդանյանին»: Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Որից հետո, մի քանի ժամ անց Սամվել Վարդանյանին ձերբակալել են, որն էլ ուղեկցվել է ծեծով։
19:47 - 16 ապրիլի, 2024
Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է.ՆԳ նախարարի ուղերձը

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է.ՆԳ նախարարի ուղերձը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության և ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։ Նախարարությունում այսօր ծավալուն բարեփոխումներ են իրականացվում: Նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված, տեխնիկապես հագեցած և բարեվարք ոստիկանության ձևավորումն է: Նպատակը ծառայում է հանուն մարդու իրավունքների բարձր պաշտպանության, հանուն հանրային անվտանգության, հանուն Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտների զարգացվածության ավելի բարձր նշաձողի։ Պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։ Այսօր արդեն ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։ Խորհրդանշական այս օրն ավարտվել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Քրեական ոստիկանության ձևավորման համար անցկացվող ընդունելության փուլերից վերջինը՝ հարցազրույցների փուլը, որի արդյունքներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, գործող ոստիկանները կստանան նոր որակի կրթություն, և դրա արդյունքներով միայն կնշանակվեն համապատասխան պաշտոնների։ Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ոստիկանության հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ Կառավարությունը ջանք չի խնայել նաև ոստիկանության համակարգի սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում է ատեստավորման համակարգը, որը մի կողմից բարձրացնում է աշխատողի սոցիալական երաշխիքը, կրկնապատկում աշխատավարձը, մյուս կողմից համակարգը տանում է ինքնաճանաչման ճանապարհով, վեր հանում գիտելիքի, հմտության առկա բացերը, բարեվարքության հնարավոր խնդիրները։ Ջանք չենք խնայում և չենք խնայելու նաև համակարգում կանանց ավելի մեծ ներկայացվածության համար, քանի որ կանանց ներկայությունն ապահովում է աշխատանքում նոր որակ, կարգապահության նոր մակարդակ, խնդիրների լուծման նոր մոտեցում։ Հարգելի՛ ծառայողներ, Ինչ խոսք, քայլերի այս շարքը կարելի է շարունակել, բայց պահպանելով զգոնությունը, չկորցնելով դրական փոփոխությունների համատեքստում մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը՝ ինքներս մեզ համար արձանագրում ենք, որ արված գործերի կողքին դեռևս շատ անելիքներ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունենք, և այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով գործողություններ են իրականացվում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ։ Հարգելի՛ ոստիկաններ, Համոզված եմ, որ բարեփոխումների ընդգրկուն գործընթացների արդյունքում, բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ, ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: Հարյուրամյա պատմության ընթացքում այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ: Այդ նպատակի համար են մեր երկրի սահմանների պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր սիրելի թոշակառուներին և մաղթում երկար ու անխռով տարիներ: Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են: Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:
11:07 - 16 ապրիլի, 2024
ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել

 |factor.am|

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել |factor.am|

factor.am: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դո՞ւք, սա նիկոլական վիժվածք է»: Factor.am-ի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը պնդեց՝ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել՝ անկախ նրանից ուզում է, թե՝ չի ուզում։ Բարոյական տեսանկյունից մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի վիրավորելու այն մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե՝ ոչ։ Իրավունքի չունի վիրավորական խուլիգանական բաներ խոսելու»,- ասաց պատգամավորը։ Տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես են մյուս ուղևորները կշտամբում քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում փորձում հարցեր լուծել պատգամավորի հետ։ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հետ կապված միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։   
17:52 - 15 ապրիլի, 2024
Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են

Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են

Ապրիլի 14-ին՝ ժամը 22։45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ դեպք: Մի կին բանավոր հաղորդում տվեց, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր իրենից գնել են մեկ լիտր գինի` 1500 դրամ արժողությամբ, վճարել են 5 հազար դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Հինգհազարանոցը կեղծ էր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով «Մերսեդեսով» շուկա են մտել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ` 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդ, որոնցից երկուսը` եղբայր: Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզի պարեկների հետ: Կեսգիշերից 15 րոպե անց Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափի կամրջի մոտ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով երտասարդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այնթապցի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
17:50 - 15 ապրիլի, 2024