Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Կարկուտից տուժած գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել
 |hetq.am|

Կարկուտից տուժած գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Լուրջ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները: Եղեգնուտ գյուղի հողօգտագործողներն այսօր փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով կատարել վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում: Ցուցարարներից Արտյոմ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում եղել են հակակարկտային կայաններ, սակայն գործի են դրվել կարկուտից 40 րոպե անց: «Մեզ մոտ եկավ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանը: 3 օր ժամանակ ենք տվել, որպեսզի հարցով զբաղվեն, դրանից հետո պարզ կլինեն մեր անելիքները»,-ասաց Ա. Մնացականյանը: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ համայնքային հանձնաժողովներն աշխատում են գյուղերում, արձանագրում են վնասները, որից հետո կունենան վնասների չափերի ամբողջական պատկեր:
14:24 - 05 հունիսի, 2023
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Արմավիրի մարզի համայնքներում

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Արմավիրի մարզի համայնքներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ: Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Վանանդ բնակավայր, որտեղ մասնավոր հատվածի կողմից իրականացվում է նուշի ինտենսիվ այգու հիմնման և ջրամբարի կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Վանանդ ագրո» ընկերությունը ձեռք է բերել 800 հեկտար հողատարածք, որի վրա արդեն իսկ հիմնվել է 360 հեկտար նուշի ինտենսիվ այգի: Կառուցվել է նաև 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է առաջիկայում կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգու հիմնման աշխատանքները: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլրդ դրամ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը: Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Նոր Կեսարիա համայնքում, որտեղ զրուցել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և անցնել ինտենսիվ այգիների հիմնման, ինչն էապես կբարձրացնի արդյունավետությունն ու կլինի ջրի խնայողություն: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կիրականացնի նաև անհրաժեշտ խորհրդատվություն: Այստեղից կառավարության ղեկավարն այցելել է Սարդարապատ գյուղ՝ շրջայցի ընթացքում ծանոթացել տեղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախորդ տարվանից սկսած շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել գալիք սեպտեմբերին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող նախագիծը գնահատվում է 215 մլն դրամ: Մանկապարտեզը կկարողանա ընդունել 120 երեխայի: Այնուհետև վարչապետը եղել է Մեծամոր համայնքում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել: Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խոյ համայնքում: Այստեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով: Վարչապետը հաջորդիվ կանգառ է կատարել Մ-5 միջպետական ճանապարհի Մեծամոր-Խոյ հատվածում, որտեղ ներկայացվել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը: Դրանց արժեքը գնահատվում է 1 մլրդ 391 մլն դրամ: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի մարզում հիմնանորոգել 38 կմ ավտոճանապարհ: Վարչապետը եղել է Ծաղկալանջ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմել է 97 մլն դրամ: Վերակառուցվել է 7 կմ երկարությամբ ջրագիծ, ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կազմում է 340: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին և նշել, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գյուղում խմելու ջրի 24-ժամյա մատակարարում չի եղել: Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Էջմիածին քաղաք՝ նախ շրջայցի ընթացքում ծանոթացել Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կիառուցման աշխատանքների ընթացքին: Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն օգոստոսին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 271 մլն դրամ, միջոցները տրամադրվել են կառավարության կողմից: Դպրոցն ունի 606 աշակերտ: Էջմիածնում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Տիգրան Մեծ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների 1,7 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգման համար ներդրվել է 181 մլն դրամ: Ջրառատ բնակավայրում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքը: Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի շահագործման սեպտեմբեր ամսին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ: Վարչապետի վերջին կանգառը եղել է Բաղրամյան բնակավայրում, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում փողոցի տուֆով սալարկման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 մլն դրամ: Վարչապետը կարևորել է տարբեր բնակավայրերում փողոցների և մայթերի սալարկման նման ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ և որակյալ իրականացման անհրաժեշտությունը: Տարբեր համայնքներում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաև 44-օրյա պատերազմում հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
21:05 - 22 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը վարելահողեր, 26 տոկոսը պտղատու այգիներ, 16 տոկոսը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը: Պատասխանատուների ներկայացմամբ, 2022թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի: Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով: Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի` իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան: Վարչապետին ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք: Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը, դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը: Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ: Վարչապետին զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ: 2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է 8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն: 2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ: Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները: 2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից` 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից` 25 մլրդ դրամի ծրագրեր: Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում: Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով: Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
19:40 - 22 ապրիլի, 2023
Վարչապետին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը վարելահողեր, 26 տոկոսը պտղատու այգիներ, 16 տոկոսը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը: Պատասխանատուների ներկայացմամբ, 2022թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի: Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով: Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան: Վարչապետին ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք: Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը, դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը: Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի՝ Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ: Վարչապետին զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ: 2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է 8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն: 2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ: Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները: 2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից՝ 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից՝ 25 մլրդ դրամի ծրագրեր: Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում: Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
13:08 - 22 ապրիլի, 2023
Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի  մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, - սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով, - բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում, - սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
11:33 - 12 ապրիլի, 2023
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կվերանորոգվի Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզը

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կվերանորոգվի Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզը

ԿԳՄՍՆ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը: Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի կրթության ոլորտին ցուցաբերած շարունակական աջակցության համար, նշել է, որ բարելավված միջավայրը կնպաստի նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպմանը: «Անցյալ տարի ընդունված «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» մեծ տեղ է հատկացված նախադպրոցական կրթության ընդլայնմանը և զարգացմանը: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը ունենալ նախադպրոցական համակարգի ամբողջական ծածկույթ, որի արդյունքում բոլոր երեխաները մինչև դպրոց հաճախելն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական կրթական ծրագրերում: Պետական այս մոտեցումը ոչ միայն սոցիալական բաղադրիչ ունի, այլև կարևոր է այն առումով, որ երեխաների ընդգրկվածության մեծացումն էականորեն կնպաստի կրթական արդյունքների և ընդհանուր ուսումնառության բարելավման վրա: Այս առումով մենք կարևորում ենք, որ միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ իրականացվող նախագծերն ամբողջությամբ համահունչ լինեն ՀՀ-ի կողմից իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային քաղաքականության շրջագծին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերություններն ընդգրկուն են և դրսևորվում են նաև մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ ոլորտների երկխոսությամբ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ներկաներին ողջունել է հայերեն` ի նշան հայ-ճապոնական բարեկամության: Դեսպանն ընդգծել է, որ դրամաշնորհային պայմանագրի ստորագրմամբ Արմավիրի երեխաների համար կստեղծվեն բարենպաստ և ապահով պայմաններ, որոնք կնպաստեն կրթական գործընթացի բարելավմանը: «Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ, և այս պարագայում նրանց համար պետք է ստեղծել լավագույն պայմաններ: Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին և մաղթել հաջողություն ծրագրի իրականացման գործում»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը: «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության և ԿԳՄՍ նախարարությանը աջակցության ծրագրերի համար` նշելով, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և Ճապոնիայի կառավարությունը համագործակցում են դեռևս 2010 թ.-ից: Համագործակցության արդյունքում արդեն վերանորոգվել է Արմավիր մարզի Արմավիր գյուղական համայնքի երաժշտական դպրոցը, իսկ դրամաշնորհային նոր ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի երեխաները կունենան ևս մեկ վերանորոգված մանկապարտեզ: Նշենք, որ դրամաշնորհային նախագիծն իրականացվում է «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի շրջանակում։
16:39 - 25 հունվարի, 2023
Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թ. հունվարի 20-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:   «Բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։   Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։   Ներկա պահին  բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում»,- տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղարը:
17:51 - 21 հունվարի, 2023
Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից. երեք ամիս անց դասապրոցեսը վերականգնվել է
 |news.am|

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից. երեք ամիս անց դասապրոցեսը վերականգնվել է |news.am|

news.am: Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսական անձնակազմի շուրջ երեք ամիս տեւած գործադուլից եւ բողոքի ակցիաներից հետո Անգին Արշակյանն ազատվել է տնօրենի պաշտոնից: Այս մասին ասաց Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը։ Անգին Արշակյանը տնօրենի պաշտոնից ազատվել է նոյեմբերի 25-ին: «Արդեն հանգիստ մասնակցում ենք մեր դասապրոցեսին, նախկին լարված մթնոլորտը չկա: Դասերն անցկացնում ենք նաեւ շաբաթ օրերին՝ բաց թողածը լրացնելու նպատակով: Գործադուլի ընթացքում վեց աշխատակից աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր գրել, այժմ նրանք վերադարձել են»,- ասաց Հովակիմյանը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Սարգսյանը, որն աշխատել է Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում, ուսմասվար է եղել: Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական տարվա սկզբից դասախոսները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։ Դասախոսական անձնակազմը Անգին Արշակյանին մեղադրում է քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ նա ըստ դասախոսների՝ դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։ Ուսումնական տարվա սկզբին քոլեջի տնօրենը աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետին եւ բուժքրոջը։ Քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աշխատանքից ազատվել է եւս վեց աշխատակից։ Նշենք, որ Կրթության տեսչական մարմինը քոլեջում կրթության կազմակերպմանը վերաբերող խախտումներ է արձանագրել։
12:30 - 05 դեկտեմբերի, 2022
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Արմավիրի մարզի 15 խորքային հորեր

Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Արմավիրի մարզի 15 խորքային հորեր

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։   Ծրագիրն իրականացվում է Մեծամոր համայնքի թվով 12 բնակավայրերում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։   Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:   Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։   Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրերի 15 խորքային հորեր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։   Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։
11:48 - 19 նոյեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Բեռնատարների վարորդները փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը. բողոքում էին ճանապարհներին տեղադրված կշեռքներից
 |news.am|

Բեռնատարների վարորդները փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը. բողոքում էին ճանապարհներին տեղադրված կշեռքներից |news.am|

news.am: Բեռնատարների վարորդները ավելի քան երկու ժամ՝ փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում։ Վարորդները բողոքում էիի ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք չափում են բեռնատարների բեռը եւ եթե բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։ Արմավիրի մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ակցիայի մասնակիցների հետ, եւ նրանց 5 հոգանոց խմբի հետ այսօր հանդիպելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բեռնատարների վարորդները բացել են ճանապարհը։ Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17-ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ  տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։ Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝  25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց,  կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։ 4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։ 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։   Լուսանկարը՝ արխիվային (Երեւան-Արմավիր ավտոճանապարհից)
12:14 - 17 հոկտեմբերի, 2022
Արմավիրի մարզի խաղողագործները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին |news.am|

Արմավիրի մարզի խաղողագործները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին |news.am|

news.am: Մեր խնդիրը կառավարության հետ է, որն ամեն օր մեզ խաբում ճանապարհում է. Անցած տարի մի կերպ համոզեցին, որ 130 դրամով գյուղացիները խաղողը մթերեն, այս տարի ավելի ցածր են առաջարկում, մինչդեռ ամեն բան թանկացել է, այդ թվում վառելիքը, պարարտանյութը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: «Մենք էկոնոմիկայի նախարարի հետ նստել հաշվել ենք, խաղողի ինքնարժեքը կազմում է 120 դրամ: Իմ ընտանիքից 4 հոգի աշխատում է խաղողի մշակման վրա: Մենք 8 ամիս աշխատել ենք, ես ծախսել եմ X գումար, օրինակ 6 մլն դրամ: Հիմա ինքն առաջարկում է 6 մլն դրամով գնենք: Սա նշանակում է, որ այդ 4 հոգու աշխատավարձը հավասարեցնում է զրոյի: Բացի այդ, այդ 6 մլն-ը ես պարտքով եմ արել, հիմա հայտնվելու եմ սև ցուցակներում, եթե չվճարեմ: Դեմն էլ ձմեռ է: Փաստորեն, ես մինուսով եմ դուրս եկել, իսկ նախորդ տարվանից էլ խնայած գումար չունեմ, որովհետև անցած տարի մթերել են 130 դրամով: Քերոբյանն ասել է՝ հաստատ այդ 120 դրամից բարձր է լինելու, որ ձեզ էլ եկամուտ մնա: Ուրբաթ օրը մարզպետը մեզ ասաց, որ 120 դրամ է որոշվել մթերման գինը, որին մենք բնականաբար համաձայն չէինք: Հետո մենք եկանք կառավարություն, մարզպետին էլ շնորհակալություն էինք ասել, քանի որ մինչ այդ 100 դրամ էին ասել: Եկանք կառավարություն, պարոն Քերոբյանն ասում է՝ պատերազմ է, էս ա, էն ա: Այո, պատերազմ է, բա մենք ի՞նչ անենք, ծախենք, թողնենք, գնա՞նք, խաղողագործությամբ չզբաղվե՞նք»,-ասաց գյուղացին: Նա նաև հավելեց, որ այս պահին Արմավիրի մարզպետը բարձրացել է կառավարության շենք. «Պետք է պատասխան տան մեզ, ճիշտն ասած, ես լավ պատասխան չեմ ակնկալում, դեռ սպասում ենք: Այնպես չի, որ էլի կգան մի բան կասեն, կճանապարհեն: Եթե փորձեն էլի խաբել, ճանապարհել, ուրիշ միջոցներ կձեռնարկենք: Եթե կառավարությունը մեզ ասելու է 120 դրամ կամ ավելի պակաս, կհավաքենք խաղողը, կբերենք այստեղ կլցնենք, թող օգտվեն իրենք այդ խաղողից: Ինչի՞ համար է պետությունը նստել իմ վզին»,-ասաց նա:
16:48 - 28 սեպտեմբերի, 2022
Գործադուլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում |hetq.am|

Գործադուլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտից գործադուլ է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում: Դասախոսները ներկայացել են աշխատավայր, սակայն չեն մտել լսարան: Սեպտեմբերի 1-ին դասախոսները գրավոր տեղեկացրել էին քոլեջի տնօրենին, որ պատրաստվում են գործադուլ իրականացնել: Քոլեջ են ժամանել նաև ոստիկանության ներկայացուցիչներ: Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից հրապարակային բողոքի ակցիաներ են: Դասխոսները պահանջում են աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը: Սեպտեմբերի 1-ին քոլեջում նույնիսկ դաս չեղավ: Դասախոսական անձնակազմն այդպիսով փորձում է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ամիսներ շարունակ բարձրաձայնված դժգոհությունների վրա: Դասախոսները պնդում են, որ Անգին Արշակյանն աշխատանքի չի ներկայանում, սակայն այսօր տեղեկացել են, որ նա աշխատանքից ազատել է քոլեջի երկու աշխատակցի: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:00 - 08 սեպտեմբերի, 2022
Արմավիրի մարզում առավոտից փակված գլխավոր ճանապարհը երկկողմանի բացվել է
 |news.am|

Արմավիրի մարզում առավոտից փակված գլխավոր ճանապարհը երկկողմանի բացվել է |news.am|

news.am: Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը երկկողման բաց է: Այս մասին ասաց մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներից մեկը: Գյուղի բնակիչների ճանապարհ փակելու հիմնական պատճառը եղել է այն, որ գյուղում ոռոգման ջուր չկա, որի հետևանքով գյուղացիների տնամերձ հողամասերը մնացել են անջուր, հողը ճաքճքել է, սածիլներն էլ չորացել են: «Հաջորդ խնդիրն այն է, որ ամեն օր, պարբերաբար էլեկտրաէներգիան է անջատվում: Անմխիթար իրավիճակ է: Ճանապարհը արդեն բացել ենք, մարզպետը, համայնքապետը եկել են մեսզ հետ հանդիպման: Բայց թե հստակ ինչ են պայմանավորվել, չգիտեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
13:06 - 22 հուլիսի, 2022