Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
 |armenpress.am|

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ծինփինը Մակրոնին հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիական ընկերությունների կողմից ավելի շատ ներդրումներ Չինաստանում։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան արդար և ոչ խտրական միջավայր կստեղծի չինական ընկերությունների համար։ Բացի այդ, Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ֆրանսիայի հետ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ կազմակերպություններում։ Ի դեպ, Չինաստանն այս ամիս ստանձնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։ Չինաստանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահին նաև կոչ է արել ավելի կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման հարցում։ Երկու ղեկավարները նաև տեսակետներ են փոխանակել Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ և համաձայնել են, որ չպետք է թույլ տալ իրավիճակի վատթարացում, հատկապես՝ հումանիտար ճգնաժամի խորացում։ Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման ճանապարհը երկու պետությունների ստեղծումն է։
17:11 - 20 նոյեմբերի, 2023
30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան
 |armenpress.am|

30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավտոբուսների շարժակազմը շուտով կհամալրվի ևս 30-ով։ Այն ընկերությունը, որն արդեն մատակարարել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի 150 ավտոբուս, բանակցությունների արդյունքում համաձայնել է ևս 30 նոր ավտոբուս մատակարարել նույն պայմանագրի գնով։ Այսինքն՝ առանց գործող գնի փոփոխության, կմատակարարվի ևս 30 ավտոբուս։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսների այդ խմբաքանակը Չինաստանից դուրս է եկել և ճանապարհին է։ Ակնկալվում է, որ մինչև փետրվար ավտոբուսները կլինեն Հայաստանում։   «Նախատեսվում է նաև նոր մրցույթ անցկացնել, որով ևս 171 հատ 8,5 մ երկարությամբ նոր շարժակազմ ձեռք կբերվի։ Ակնկալում ենք, որ մրցույթը կկայանա, կունենանք հաղթող մասնակից։ Այդ դեպքում մատակարարման ժամկետը սահմանված է 6 ամիս, և մինչև 2024 թվականի օգոստոս կունենանք ևս 171 ավտոբուս»,- ասաց Վազգեն Հարությունյանը։ Նշված շարժակազմը պլանավորվում է կիրառել գործող երթուղիներում։ Մասնավորապես, կփոխարինվեն շարժակազմում առկա մանուշակագույն ավտոբուսները, որոնք հին են։ Նոր ձեռք բերված շարժակազմի մի մասը կհամալրի տվյալ երթուղիները, որով կբարձրացվի սպասարկման որակը։ «Դրանի բացի, Երևանում ունենք տեղեր, որտեղ տրանսպորտի հասանելիությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Պլանավորվում է 1-2 երթուղի ևս կազմակերպել՝ ծածկույթն ավելացնելու մասով։ Ասեմ, որ ներկայում բանակցություններ են տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։ Դրական արդյունքի դեպքում, պլանավորվում է ձեռք բերել 259 հատ 18 մետր երկարությամբ նոր ավտոբուսներ։ Այս մասով ժամկետները հստակ չեն, սակայն ակտիվորեն աշխատանքները տարվում են»,- ասաց Վազգեն Հարությունյանը։ Տրանսպորտի վարչության պետը նշեց, որ կատարում են ամենօրյա մշտադիտարկում, վերհանում են խնդիրները, ուշադրություն են դարձնում քաղաքացիների բողոքներին։ Հիմնական բողոքները որոշ երթուղիների ուշ հաճախականության հետ է կապված։ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ դա պայմանավորված է երկու հիմնական խնդրով՝ չի շահագործվում պահանջվող խմբաքանակը, առկա են խցանումներ։ «Առաջին խնդրի դեպքում աշխատանքներ են տարվում շարժակազմը համալրելու ուղղությամբ, երկրորդ խնդրի դեպքում մշակվել է գործողությունների ծրագիր, որը միտված է քաղաքի կենտրոնը բեռնաթափելուն։ Այդ ուղղությամբ առաջին քայլը կատարվել է, արդեն արգելվում է բեռնատարների մուտքը կենտրոն։ Դրանից բացի, շարունակում ենք իրականացնել ավտոբուսների համար գծերի առանձնացման աշխատանքները, ինչպես գիտեք արդեն Հերացի փողոցը կահավորվել է, և այդ գործընթացը շարունակվելու է»,- ասաց Վազգեն Հարությունյանն՝ ավելացնելով, որ սա ուղիղ կապված է ավտոբուսի չվացուցակը ճշգրտորեն պահպանելու հետ։
10:08 - 20 նոյեմբերի, 2023
Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|

Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումը համարել է ամենակառուցողականներից մեկը և ասել, որ կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի», գրում է ՏԱՍՍ-ը:«Կարծում եմ, որ սա մեր ամենակառուցողական և արդյունավետ քննարկումներից մեկն էր... Մեր հանդիպումները միշտ եղել են բավականին անկեղծ, մենք ամեն ինչի շուրջ համաձայնության չենք եկել, բայց դրանք եղել են անկեղծ քննարկումներ.... Բայց այսօր, կարծում եմ, մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է Բայդենը Սան Ֆրանցիսկոյում APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։Նա մանրամասնել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում։«Նախևառաջ, ես ուրախ եմ հայտարարել, որ երկար տարիների ընդմիջումից հետո մենք վերականգնում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև թմրանյութերի դեմ պայքարում: Մենք քայլեր ենք ձեռնարկում զգալիորեն նվազեցնելու թմրանյութերի, քիմիական նյութերի հոսքը Չինաստանից արևմտյան կիսագնդեր: Այս պայքարը կյանքեր կփրկի: Եվ ես բարձր եմ գնահատում Սի Ծինփինի հանձնառությունն այս հարցում», - ասել է Բայդենը:ԱՄՆ-ն և Չինաստանը նաև պայմանավորվել են վերսկսել ուղիղ ռազմական շփումները և բարձր մակարդակով երկխոսությունը երկու երկրների զինվորականների միջև։«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները», - ասել է Բայդենը:«Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկիր, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում», - շարունակել է Բայդենը:Նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հավասարության և հարգանքի սկզբունքների հիման վրա վերականգնել բարձր մակարդակի հաղորդակցությունը երկու երկրի զինված ուժերի միջև, վերսկսել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումները:ՉԺՀ-ն և Միացյալ Նահանգները պայմանավորվել են փորձագիտական մակարդակով քննարկել արհեստական բանականության ոլորտում զարգացումներին առնչվող անվտանգային հարցեր։«Մենք նախատեսում ենք հավաքել մեր (ամերիկացի և չինացի) փորձագետներին՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում ռիսկի և անվտանգության հետ կապված հարցեր... Գրեթե ամենուր, որտեղ ես գնում եմ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր խոշոր առաջնորդ ցանկանում է քննարկել արհեստական բանականության ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։Ուկրաինայի, Գազայի և Թայվանի մասինԲացի այդ, Բայդենն ասել է, որ Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
11:09 - 16 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց  նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին տրամադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ երրորդ երկրներից: Պատժամիջոցները թիրախավորում են նաև Ռուսաստանի ներքին արդյունաբերական բազան, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի մամուլի հաղորդագրության, ձգտում է վերափոխվել «որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի պահպանող»: Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումը շարունակում է ջանքերը՝ «խաթարելու այն ցանցերը և ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է պահպանել իր շրջափակված բանակը»: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգիայի արտադրության և մետաղների ու հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ:
22:10 - 02 նոյեմբերի, 2023
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։  Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։  Հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Քեցյանի ընտանիքին և մերձավորներին»: 
15:12 - 27 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։   Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին կատարած այցի ընթացքում։   Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի և այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորության շուրջ։   Առանձին անդրադարձ է կատարվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) Հայաստանի անդամակցության հնարավորությանը և այդ շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարներին։
13:50 - 23 հոկտեմբերի, 2023
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը
 |1lurer.am|

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։ Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ «Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ: Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
16:23 - 17 հոկտեմբերի, 2023
Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան՝  նախագահ Սի Ցզինպինի հրավերով։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է. Պուտինն իր այցի առաջին օրը հիմնականում կնվիրի երկկողմ հանդիպումներին գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թհունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոյի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։ Բացի այդ, երեքշաբթի Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպման արարողությանը։   Ֆորումի հիմնական իրադարձությունները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Տյանանմեն հրապարակի Ժողովրդական մեծ դահլիճում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Չորեքշաբթի նույնպես տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, որից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը ֆորումի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը անցումային կառավարության ղեկավար, Պակիստանի վարչապետ Անուար-ուլ-Հակ Կակարի հետ։
09:19 - 17 հոկտեմբերի, 2023
Պեկինում կայացել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները. հայտնի է՝ ինչ է քննարկվել |tert.am|

Պեկինում կայացել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները. հայտնի է՝ ինչ է քննարկվել |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 16-ին Պեկինում կայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յիի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացող իրավիճակի շուրջ։Նախարարները մանրամասն քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Կորեական թերակղզում կայունության պահպանման համատեքստում։Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի խնդիրները, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով այն լուծելու ջանքերը։
11:17 - 16 հոկտեմբերի, 2023