Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահի եւ Ֆինանսների նախարարի պաշտոններում (2014-2016 թթ․)։ 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

2019 թվականի օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են. պաշտպանների հայտարարությունը

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են. պաշտպանների հայտարարությունը

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ քննիչը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին, ինչպես նաև նրանց պաշտպաններին հայտարարել է քրեական գործի նախաքննությունն ավարտելու վերաբերյալ և քրեական գործի նյութերի պատճենները տրամադրել է ծանոթացման համար: Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով պարտավոր է պաշտպանության կողմին բավարար հնարավորություններ և ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանանք լիարժեք ծանոթանալ դրանց և առկայության դեպքում նոր միջնորդություններ ներկայացնենք: Հենց այդ տրամաբանությամբ էլ պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործի յուրաքանչյուր հատորին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել 2 օր ողջամիտ ժամանակ: Վարույթն իրականացնող մարմինն իր որոշմամբ անհիմն և անօրինական կարգով սահմանափակել է քրեական գործի նյութերին ծանոթանալու մեր իրավունքը և 37 հատոր քրեական գործին ծանոթանալու և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել է ընդամենը 15 օր ժամանակ՝ վստահ լինելով, որ այդ ժամանակը չի կարող բավարար լինել, առավել ևս, որ դրանց իրենց պաշտպանների հետ միասին պետք է ծանոթանան նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող Կարեն և Գագիկ Խաչատրյանները, որոնցից վերջինը նաև վատառողջ է և մշտական ցավեր ունի, որպիսի հանգամանքներն էլ ավելի են խոչընդոտում այդ սուղ ժամկետում գործի նյութերին լիարժեք ծանոթանալուն: Այս կերպ մեղադրանքի կողմը խախտում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպանության իրավունքը և փորձում է թույլ չտալ, որպեսզի վերջիններս և իրենց պաշտպանները վեր հանեն նրանց թերություններն ու անօրինականությունները և բարձրաձայնեն դրանց վերաբերյալ: «Կանխազգալով նախաքննական մարմնի նման անօրինական գործելաոճը, մենք՝ Խաչատրյանների պաշտպաններս, դեռևս 2020 թվականի հուլիսի 1-ին և 14-ին նախաքննական մարմնին հիշեցրել էին, որ քրեական գործը դատարան ուղարկելու պարագայում պարտավոր էր այն հաշվարկով նախաքննության ավարտ հայտարարել, որպեսզի պաշտպանության կողմին բավարար ժամանակ տրամադրեն գործի նյութերին ծանոթանալու համար», – նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Չնայած որ 06.07.2020թ. գրությամբ նախաքննական մարմինը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությունն ավարտելիս և քրեական գործի նյութերին ծանոթացնելիս վարույթն իրականացնող մարմինը ղեկավարվելու է բացառապես օրենքի անշեղ պահպանմամբ՝ բավարար ժամանակ տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում ևս օրենքն ԱԱԾ-ի համար միայն «թղթի» վրա է գործում, իսկ իրականում Խաչատրյանների և նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով»:
16:12 - 24 հուլիսի, 2020
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։  Այս մասին հայտնում են Խաչատրյանի պաշտպանական թիմից. «Նշելով, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների։  Ընդ որում, տեղեկացնենք, որ ինչպես քննչական մարմնի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել ՀՀ առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ՝ սկսած 2019թ. հուլիսի 4-ից, և իրենց իսկ նախաձեռնած կոնսիլիումների կողմից տրված եզրակացությամբ հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն, որը սակայն ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրված է եղել արտերկրում և 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։   Վերջնականապես համոզվելով, որ իրավասու պետական մարմինները, կաշկանդված լինելով սույն քրեական գործի ոչ իրավական տրամաբանությամբ, ոչ միայն չեն ապահովելու Գագիկ Խաչատրյանի համարժեք բուժման ապահովումը, այլև բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտելու են դրա իրականացմանը և շարունակելու են պահել կալանքի տակ՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը, 2020 թվականի հունիսի 11-ի նրա փաստաբանական թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն նույն դատարան ուղարկած դիմումով խնդրել է Հայաստանի Կառավարությունից պահանջել՝ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և թույլ տալ մասնագիտական բուժում  ստանալ։  Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները, մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննության և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել։ Չնայած այդ կասկածելի փորձագիտական եզրակացության առկայությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի դիմումը բավարարելու մասին և ՀՀ կառավարությունից պահանջել է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն, որը համապատասխանում է իր առողջական վիճակին՝ իր ընտրած բուժաշխատողների կողմից:  Ցավում ենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար նման ակնհայտ վտանգների առկայության պարագայում ստիպված ենք համարժեք բուժման ապահովման իրավունքի իրականացմանը հասնել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում և պահանջով:  Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը 11 ամսվա ընթացքում բարձրաձայնել է տասնյակ իրավախախտումների ու ճնշումների, այդ թվում նաև Խաչատրյանի որդիների նկատմամբ ապօրինի ու իրավական տրամաբանությունից դուրս հետապնդման մասին։ Ճնշումները, ապօրինի խուզարկություններն ու հետապնդումները դրսևորվել է նաև ընտանիքի այլ անդամների ու հարազատների նկատմամբ»,-ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրության մեջ:
14:57 - 22 հուլիսի, 2020
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ: «Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոնսիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասաց նա: Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը:  Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
13:48 - 27 հունիսի, 2020
Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով
 |armtimes.com|

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված): Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված եւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի անձ կա, Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք առաջադրվել է թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն նրա որդիները եւ այլն: Ի պատասխան մեր հարցերին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության հակառակ շահերին օգտագործելու կամ անձնական, խմբային կամ այլ շահագրգռվածությունից ելնելով`ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:Ավելին՝ armtimes.com-ում։ 
21:55 - 05 հունիսի, 2020
Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին
 |armtimes.com|

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին |armtimes.com|

armtimes.com: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակ Մանե Գեւորգյանին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Նրանք պահանջում են՝ պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։ Խաչատրյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 28-ի գրառումն է։ «Խնդիրը Մանեւ Գեւորգյանի ֆեյսբուքյան հրապարակումն է, որից հետո նա վերահաստատել է, որ դա արվել է վարչապետի հետ համաձայնեցված եւ դա պետք է պաշտոնական դիտարկվի։ Հայցի առարկան ունի զրպարտության եւ վիրավորանքի էլեմենտ, ուստի պահանջում ենք ներողություն եւ հերքում։ Դրամական պահանջ չկա»,- ասաց Օրբելյանը։ Հիշեցնենք, որ այդ գրառման մեջ Գեւորգյանը նշել էր, որ Խաչատրյանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերադարձնել իրենց թալանածը։
20:43 - 03 հունիսի, 2020
Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարությունը․ հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ: Այսպես. 1․«Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ: Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝  ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում: Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։ Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:  Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն: Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուշմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը: Այս առումով նշենք, որ. 2․ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»: Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք. «Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը»,  ինչպես նաև. «Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը: Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»: Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝ 27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին: Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 3․ Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ  տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի: 4․ Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով: Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված։
17:18 - 28 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը |pastinfo.am|

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։  Մայիսի 23-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու համար։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:
13:04 - 25 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. Արդարադատության նախարարություն

Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. Արդարադատության նախարարություն

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ:  Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր հայտնում են. Ի գիտություն փաստաբանական խմբին՝  1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է: Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում: ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում:)  2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ: Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:  
14:30 - 24 մայիսի, 2020
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |hetq.am|

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր տեղի է ունեցել բողոքի գործով դատական նիստ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 25-ին։ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարան են ներկայացրել մեկ ամիս առաջ Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա է ողնաշարի ստենոզ՝ ավելի բացասական դինամիակայով, քան նախկինում էր արձանգրվել, Խաչատրյանն ունի վիրահատության կարիք։ «Մենք ասում էինք, որ Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք՝ ողնաշարի ստենոզի հետ կապված, վարույթն իրականացնող մարմինը, մեղադրանքի կողմը ներկայացնում է շատ կասկածելի պայմաններում՝ ընդամենը ժամերի ընթացքում ձեռք բերված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացություն, որի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլ նաև բուժման կարիք չունի, և սա այն դեպքում, երբ 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հսկայական կոնսիլիում էր եղել հենց քննիչի հանձնարարությամբ,  և առողջապահության նախարարության առաջատար մասնագետների կողմից արձանագրվել էր, որ Խաչատրյանի մոտ ողնաշարի ստենոզ է առկա, կա վիրահատության անհրաժեշտություն։ Դրանից հետո փորձաքննություն էր եղել, հիվանդությունը հաստատվել էր։ Այն բանից հետո, երբ դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հարցով, մի քանի  ժամվա ընթացքում միջգերատեսաչական փորձաքննության պատասխան ստացվեց, որ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի։ Այժմ դատարան ենք ներկայացրել պետության կողմից նշանակված  նոր կոնսիլիումի եզրակացություն, համաձայն որի՝ նորից վերահաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա  ողնաշարի ստենոզ՝ ավելի բացասական դինամիկայով , անհրաժեշտ է վիրահատություն»,- ասաց Երեմ Սարգսյանը։ Վերջինս, հղում կատարելով Առողջապահության նախարարի գրությանը, ասաց, որ Խաչատրյանի վիրահատությունը Հայաստանում իրականացնել հնարավոր չէ։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:57 - 23 մայիսի, 2020
Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ․ Արդարադատության նախարարություն

Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Ի գիտություն փաստաբանական խմբին՝ 1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է:  Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում: ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում:)  2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ: Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը»:  
19:41 - 23 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին

Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին

Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն՚  քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները: Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում   Փաստաբանական խումբը մասնավորեցնում է.  «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների: Իսկ առայժմ բավարարվեք այսքանով՝ Արդարադատության նախարարության կողմից վկայակոչված՝ ՙՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնի փաստաթղթի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում ՀՀ արդարադատության նախարարության  ՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚  ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ Ե-863  որոշման հիման վրա: Կրկնում ենք՝ ոչ թե   ՙՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնի որոշմամբ՝ լավացումով է դուրս գրվում, այլև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի  որոշման հիման վրա: Ընդ որում, նախարարի հրապարակման համաձայն՝ դուրս գրումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները և ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոնՙ ՊՈԱԿ-ի բժշիկը Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար տեղափոխելու նպատակով  ՚Աստղիկՙ ԲԿ ժամանել էին դեռևս ժամը 14:00-ի սահմաններում: Հավանաբար պետական պաշտոնյաները կանխազգացել են դուրս գրումը: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժումը շարունակելու Ընդ որում, հիվանդանոցի անձնակազմին վերը նշված պաշտնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են  այլ վայր՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու նպատակով, սակայն իրականում պետք է տեղափոխվեր և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որի հանգամանքը բացահայտվել է փաստաբանական խմբի միջամտությունից հետո: Այսինքն, արձանագրենք, որ կալանավորված  հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել 3 դեպքում՝ Հիվանդի ցանկությամբ, Հիվանդի լավացման դեպքում, ՀՀ ԱՆ իրավասու պաշտոնատար անձանց պահանջով: Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը Առաջին կետի մասով, տեղեկացնում ենք, որ Գագիկ Խաչատրյանը դուրս գրման ցանկություն չի հայտնել: Երկրորդ կետի մասով, առկա բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրության տակ եղած, Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա։ Ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրումը պետք է տեղի ունենար իրավասու մարմնի պահանջով:  Հենց այդ փաստը պարզելու նպատակով էլ համապատասխան հարցում ենք ներկայացրել ՙՙԱստղիկ՚՚ բժշկական կենտրոն, որտեղից գրավոր տեղեկացրել են, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցի հետ կապված հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ին, որի պատասխանից հետո հստակ կլինի հիվանդի դուրս գրման հարցը: Այս պահին՝ 22.05.2020թ.՝ ժամը 18:36 դրությամբ դուրս գրման նախաձեռնություն և կարգադրություն չկա: Մինչև տեղափոխումն այս մասին տեղեկացված են եղել նաև տեղափոխումն իրականացնող պաշտոնատար անձինք և նրանց հետ եկած բժշիկը: Ավելին, փաստաբանական խմբի անդամները նրանց են ներկայացրել նաև վերը նշված գրությունը: Այդ մասին տեղեկացվել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայությանը՝ թեժ գծի օպերատորի միջոցով, գրությունն ուղարկել է նաև այդ ծառայության համապատասխան էլեկտրոնային հասցեով և խնդրել ենք՝ նախքան տեղափոխումը բժշկական կենտրոնից պարզել՝ տեղափոխման պահին Գագիկ Խաչատրյանը դուրս գրված, է թե ոչ, արդյոք նրան կարելի է տեղափոխել, թե ոչ, որպիսի խնդրանքներն ու պահանջները դիտավորությամբ անտեսվել են: Պետական պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն Գագիկ Խաչատրյանի հարցում Եվ այսքանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, թե իբրև պետական պաշտոնյաները շահագրգռված չեն Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում: Իսկ վերջում հետևյալ հարցը՝ ինչու էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին կրկին անօրինական կարգով ընդհատել Գագիկ Խաչատրյանի բուժումը ՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնում և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինչու էր ՀՀ ԱՆ ՙ՚Քրեակատարողական բժշկության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրենը դեռևս 30.03.2020թ. թիվ Ե-535 գրությամբ ՚Աստղիկ՚ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել, որ սեղմ ժամկետում քննարկեն Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժման ավարտի և անհրաժեշտության դեպքում այն ամբուլատոր պայմաններում շարունակելու հնարավորության հարցը, ինչն ակնհայտորեն պետական մարմնի կողմից բժշկական կենտրոնի վրա գործադրվող ճնշում էր՝ Գագիկ Խաչատրյանի բուժումն ընդհատելու նպատակով, որից ելնելով էլ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը դեռևս 01.04.2020թ. գրությամբ ՊՈԱԿ- տնօրենին խնդրել էր զերծ մնալ Գագիկ Խաչատրյանի բուժման գործընթացին անհարկի միջամտությունից, ինչպես նաև նրա բուժումը դադարեցնելու նպատակով քաղաքացիական բժշկական կենտրոնի վրա անուղղակիորեն գործադրվող ճնշումներից»: Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, որ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվելու նյութեր նախապատրաստելու համար, տեղեկացնում ենք, որ Խաչատրյանի փաստաբանական խումբը դեռևս երեկ է նման հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ինչն էլ, հավանաբար նախարարին ստիպել է նման հայտարարությամբ հանդես գալ։ Հայտարարությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արդեն իսկ մեկնարկած հնարավոր գործընթացի նախաձեռնողը արդարադատության նախարարությունն է, այնինչ այդպես չէ։ Խաչատրյանների փաստաբանական խումբ»
15:25 - 23 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է. ԱՆ-ն պարզաբանում է

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է. ԱՆ-ն պարզաբանում է

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․ 1.Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։ 2.Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։ 3.«Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։ Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը։ 4.Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Գ․ Խաչատրյանին դուրս գրելու վերաբերյալ բնօրինակ փաստաթղթի «անհետացումից» հետո տրամադրվել է նշված փաստաթղթում ներկայացված փաստերին տրամագծորեն հակառակ այլ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։ Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07․02․2020թ․-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով։ 5.Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։ 6․ Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը  ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։ Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։
21:34 - 22 մայիսի, 2020
ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան |armtimes.com|

ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով: Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասնեց, որ ցանկանում են նրան տեղափոխել՝ չնայած որ վերջինս գտնվում է բուժման մեջ. «ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»: Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա, թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»:  Հարցին՝ հնարավո՞ր է՝ Խաչատրյանը նոր հետազոտություն է անցել, նոր տվյալներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա է նման որոշում կայացվել, պաշտպանը պատասխանեց. «Ոչ, կա բժշկական համապատասխան կոնսիլիում, որ նա ունի վիրահատության կարիք, ավելի բացասական դինամիկա է, քան նախկինում, նույնիսկ քայլքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի մասին բժիշկներն էին ժամանակին ահազանգում՝ ասելով, որ եթե վիրահատության չենթարկվի, խնդիրներ կառաջանան, բայց քանի որ ՀՀ-ում այդ վիրահատությունը հնարավոր չէ, իսկ պետությունն էլ թույլ չի տալիս մեկնել, բժիշկները արձանագրել են, որ մինչեւ վիրահատական միջամտությունը նա ունի թերապեւտիկ եւ վերականգնողական բուժման կարիք, որն էլ համապատասխան բժշկի հսկողությամբ իրականացվում էր»: Պաշտպանի կարծիքով՝ բավարար չէ, որ վիրահատության թույլտվություն չի տրվում, հիմա էլ զրկվում է համապատասխան բժշկական կենտրոնի մասնագետների միջոցով գոնե թերապեւտիկ բուժումը ստանալու հնարավորությունից. «Արդեն ահազանգել ենք ՄԻՊ-ին, բայց չեմ կարծում, որ կարող են այս պահին հրատապ ինչ-որ գործողություն անել, կարծում եմ՝ ընթացք կտրվի, եւ մենք համապատասխան հիմնավորումներ կներկայացնենք, նաեւ հետամուտ կլինենք՝ պարզելու, թե ինչի հիման վրա են նման որոշում կայացրել, ովքեր են դրա պատասխանատուները, եւ այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելը նաեւ այլ միջոցներով կվիճարկենք»: Կարդալ ավելին՝ armtimes.com- ում։ 
18:54 - 22 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

civilnet.am: Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոոնյալ տնտեսական գործունեությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ լրագրողների հարցին։  «Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։ Դատախազն ասել է, որ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։  Դավթյանն նաև նշել է, որ այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, այդ պահից կսկսվեն հետապնդումներ։ Լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք հարուցված քրեական գործերի մասին արդեն հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազը պատասխանել է՝ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։  «Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրել է Դավթյանը՝ ավելացնելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։ 
17:31 - 30 ապրիլի, 2020
Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ստացվող ողջ գումարը փոխանցվի պետական բյուջե․ Մանե Գևորգյան

Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ստացվող ողջ գումարը փոխանցվի պետական բյուջե․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝  Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների: Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով:
14:28 - 28 ապրիլի, 2020