ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Հանրապետությունը» աջակցություն կստանան պետության կողմից |news.am|
news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2024-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու նպատակով:
Գումարը կհատկացվի սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
Մասնավորապես, դրամական աջակցություն կստանան հետեւյալ քաղաքական ուժերը.
«Քաղաքացիական պայմանագիր» - 268 300 հազար դրամ
«Հայաստան» դաշինք – 163 221 հազար դրամ
ԲՀԿ – 50 444 հազար դրամ
«Հանրապետություն» - 38 758 հազար դրամ
11:29 - 08 փետրվարի, 2024