«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

hetq.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է։ Վերլուծել ենք դաշինքների թեկնածուների ցուցակները և ներկայացնում ենք թեկնածուների բաշխվածությունը՝ ըստ կուսակցական պատկանելության։ «Պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության դաշինքն է, որը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը ընտրապայքարին մասնակցող ուժերից ամենաշատ թեկնածուներ ներկայացրած քաղաքական միավորն է, ունի 230 թեկնածու։ Ցուցակի առաջին տասնյակում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԲՀԿ նախկին անդամ, ներկայում անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և այլն։ Դաշինքի ցուցակում թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական են, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամների և անկուսակցականների թիվը գրեթե նույնն է՝ 20-ական տոկոս։ «Ազատ հայրենիք» դաշինքը կազմել է 5 կուսակցություն՝ «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Հայ Կառուցողական», «Պահպանողական» և «Հայաստանի կանաչների» կուսակցությունները։ Դաշինքը ղեկավարում են 2013-ին նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երկու տարի անազատության մեջ եղած Անդրիաս Ղուկասյանը և «Պահպանողական» կուսակության նախագահ Միքայել Հայրապետյանը։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը կազմել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախագահն է, իսկ Շիրինյանը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության։ 89 գրանցված թեկնածուների 52%-ը Լևոն Շիրինյանի կուսակցության անդամներն են, 40%-ը Արման Բաբաջանյանի կուսակցության անդամներ են, իսկ 8%-ը անկուսակցականներ են «Հայաստան» դաշինքը կազմել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը և ՀՅԴ-ն։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:08 - 04 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած  սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան |tert.am|

Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ, մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Խոսելով Վանեցյանի ավելի վաղ արված այն հայտարարության մասին, թե անցյալին վերադարձ չի լինելու՝ նկատի ունենալով ՀՀԿ կուսակցությանը,  Պետրոս Ղազարյանը հարցրեց, թե ի՞նչ է փոխվել, քանի որ Վանեցյանը հենց ՀՀԿ-ի հետ է դաշինք կազմել, վերջինս  պատասխանեց մարդիկ անցյալ ասելիս չեն հիշում միայն կոռուպցիա, չեն հիշում կեղծված ընտրություններ, այլ հիշում են անվտանգային միջավայր: «Հիշում են կանխատեսելի երկիր, հիշում են մարդուն, որը այս երկում ունի ապագա և գիտե, թե ինչ է լինելու վաղը, իսկ ինչ վերաբերվում է նախկինում եղած վատ բարքերին՝ դրա մասին նաև խոսել  է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի առանցքային դերակատարները և նրանք են խոսովանել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում, այո, եղել են վատ սովորույթներ: Բայց մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ, նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, այս իշխանության գործած  սխալներն անդառնալի են, այն ինչ արել է այս իշխանությունը՝ մենք որևէ կերպ չենք կարող հետ բերել, չենք կարող հետ բերել մեր հայրենիքի կորցրած մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, մեր զոհված, նահատակված հերոսներին, չեն կարող հետ բերել այն, երբ բոլոր հայերը մեկ բռունցք եղած պայքարում էին արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:  
23:05 - 03 հունիսի, 2021
Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ամբողջական ցուցակը

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ամբողջական ցուցակը

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ամբողջական ցուցակը: Այն ներկայացնում ենք ստորև. 1 Վանեցյան Արթուր2 Մարգարյան Տարոն3 Մկրտչյան Աննա4 Զաքարյան Իշխան5 Մամիջանյան Հայկ6 Թովմասյան Թագուհի7 Աբրահամյան Տիգրան8 Գրիգորյան Մարտուն9 Վարդանյան Թեհմինա10 Սահակյան Արման 11 Պողոսյան Միհրան12 Պետրոսյան Կարինե13 Սարգսյան Արտավազդ14 Համբարձումյան Ստանիսլավ15 Բեգլարյան Լիլիթ16 Խլղաթյան Ռուբեն17 Գևորգյան Տավրոս18 Ափյան Հասմիկ19 Համբարձումյան Դավիթ20 Գրիգորյան Դավիթ21 Ժամհարյան Լուսինե22 Սահակյան Նաիրի23 Գրիգորյան Կարեն24 Մեհրաբյան Նարինե25 Օհանյան Հովհաննես26 Գալստյան Խաչիկ27 Ադոնց Նարինե28 Պողոսյան Արմեն29 Բաբայան Արսեն30 Ազատյան Անիտա31 Ոսկանյան Վարդան32 Հարությունյան Ռոբերտ33 Ասրյան Ժասմեն34 Գրիգորյան Գևորգ35 Վարդանյան Տիգրան36 Սուքիասյան Գոհար37 Մկրտչյան Հրայր38 Մաթևոսյան Անի39 Գասպարյան Գասպար40 Ուլիխանյան Արմեն41 Ալեքսանյան Անահիտ42 Մխիթարյան Արայիկ43 Օհանյան Դավիթ44 Խուդավերդյան Նելլի45 Կիրակոսյան Արթուր46 Սահակյան Միքայել47 Գալստյան Ծովինար48 Թադևոսյան Մանասե49 Մկրտչյան Սերգեյ50 Զաքարյան Ռուզաննա51 Հակոբյան Նորայր52 Ավետիսյան Արտակ53 Թորոսյան Ջավահիր54 Թադևոսյան Նարեկ55 Գասպարյան Մելիք56 Ջանոյան Գրետա57 Գրիգորյան Միքայել58 Սարգսյան Էմիլ59 Մելյան Զարուհի60 Դերզյան Հայկ61 Գասպարյան Վիգեն62 Ավետիսյան Թամար63 Առաքելյան Արտակ64 Դոխոյան Վահե65 Հարությունյան Սոնյա66 Հունանյան Վանիկ67 Բարսեղյան Վարուժան68 Խաչատրյան Սուսաննա69 Թարթիկյան Վանուշ70 Զաքարյան Ազատ71 Մելքոնյան Մարիամ72 Օրդինյան Արմեն73 Անդրեասյան Ռաֆիկ74 Մոիսեևա Նելլի75 Մարտիրոսյան Նորիկ76 Հարությունյան Արմեն77 Մեսրոպյան Անի78 Մաիլյան Կարեն79 Հակոբյան Դանիել80 Թարխանյան Անահիտ81 Գրիգորյան Արտաշես82 Սեդրակյան Գոռ83 Մարգարյան Աննա84 Մկրտչյան Մանուկ85 Հարությունյան Վիգեն86 Մաթևոսյան Էդիտա87 Կարապետյան Մհեր88 Երմազյան Լևոն89 Հայրապետյան Լիլիթ90 Եղիազարյան Աշոտ91 Թադևոսյան Գարիկ92 Պողոսյան Զարուհի93 Մկրտչյան Ներսես94 Արամյան Կարեն95 Տոնոյան Սուսաննա96 Կարապետյան Սևակ97 Ղազարյան Սարգիս98 Միրզոյան Նարինե99 Միրզոյան Սարգիս100 Խաչատրյան Դավիթ101 Ղարիբյան Գայանե102 Ումրոյան Անահիտ103 Սահակյան Վիգեն104 Դավթյան Նաիրա105 Նազարյան Ռուդիկ106 Բաղդասարյան Դավիթ107 Սարիբեկյան Արփինե108 Բադալյան Տարոն109 Ջավադյան Մանվել110 Բադիկյան Նոյեմզար111 Գրիգորյան Արմեն112 Դավթյան Արման113 Աբրահամյան Նաիրա114 Նիկողոսյան Արսեն115 Աբրահամյան Արայիկ116 Հեքիմյան Ժակլին117 Վաղարշակյան Միքայել118 Ասատրյան Արթուր119 Գրիգորյան Եվա120 Առաքելյան Սպարտակ121 Կոստանդյան Հրանտ122 Պողոսյան Արմինե123 Երեմյան Արմեն124 Գրիգորյան Էդգար125 Վարդանյան Արփինե126 Խաչատրյան Դավիթ127 Կարապետյան Արամ128 Հապետյան Ժենյա129 Միրզոյան Նարեկ130 Ղահրամանյան Սահակ131 Եղոյան Վարսենիկ132 Գևորգյան Ռազմիկ133 Կոշտոյան Արտյոմ134 Ղազարյան Սուսաննա135 Ալոյան Արտյոմ136 Վանցյան Վարազդատ137 Ուզունյան Մարինե138 Գևորգյան Վահագն139 Մկրտչյան Բաբկեն140 Խաչատրյան Նարինե141 Ալավերդյան Արմեն142 Սարգսյան Հրաչ143 Զոհրաբյան Անի144 Ալեքսանյան Դավիթ145 Եփրեմյան Էրիկ146 Գրիգորյան Սվետլանա147 Պետրոսյան Աբգար148 Էքիզլարյան Հակոբ149 Գաբրիելյան Անահիտ150 Հակոբյան Հակոբ151 Հարությունյան Հովհաննես152 Թովմասյան Լուսինե153 Տիգրանյան Գեղամ154 Հովսեփյան Արթուր155 Սարգսյան Լուսինե156 Աբազյան Հրայր157 Սևոյան Հայկ158 Բաղդասարյան Սիմա159 Սիմոնյան Ալբերտ160 Գալստյան Հովհաննես161 Սիմոնյան Արմենուհի162 Ամիրյան Արմեն163 Հայրապետյան Սերգեյ164 Մկրտչյան Հասմիկ165 Մուրադյան Վաչագան166 Մկրտչյան Արսեն167 Գասպարյան Սառա168 Ղումաշյան Սամվել169 Ճորուխյան Արա170 Լևոնյան Լենա171 Ասլանյան Վլադիմիր172 Միսակյան Արայիկ173 Սարգսյան Գայանե174 Հովհաննիսյան Գրիգոր175 Հարությունյան Սեդրակ176 Ջանոյան Մարիամ177 Մամուլյան Արմեն178 Հովհաննիսյան Սամվել179 Վարդանյան Անի180 Թամրազյան Սուրեն181 Գրիգորյան Գևորգ182 Մնոյան Աշխեն183 Ապրեսյան Հայկ184 Աղաջանյան Արթուր185 Մարգարյան Լիլիթ186 Սումբատյան Վահագն187 Հակոբյան Դավիթ188 Անանյան Ռուզան189 Վարդանյան Ռաֆայել190 Մարտիրոսյան Մառ191 Գրիգորյան Աննա192 Աղաբեկյան Վարդան193 Կարախանյան Արմեն194 Սարգսյան Նելլի195 Թարփոշյան Հրաչյա196 Համբարձումյան Արսեն197 Խաչատրյան Մարիամ198 Գրիգորյան Դավիթ199 Գևորգիզյան Աշոտ200 Ալեքսանյան Սիրանուշ201 Վարդազարյան Կարեն202 Արիստակեսյան Ռուսլան203 Կարապետյան Գոհար204 Մարտիրոսյան Անդրանիկ205 Մկրտչյան Իշխան206 Սարգսյան Մարինե207 Թովմասյան Էդիգար208 Հովհաննիսյան Էդգար209 Համբարձումյան Անի210 Մուրադյան Սամսոն211 Խաչատրյան Արմեն212 Նախշքարյան Կատյա213 Նազարյան Լևոն214 Ղահրամանյան Վահագն215 Ղազարյան Աննա216 Բաղդասարյան Նաիրա217 Բեգլարյան Գառնիկ218 Գևորգյան Գայանե219 Ստեփանյան Սամվել220 Բարսեղյան Մարգարիտա221 Ասատրյան Ալիսա222 Մարգարյան Անի223 Պողոսյան Հայկ224 Գրիգորյան Արման225 Մկրտչյան Սյուզաննա226 Ադամյան Գարիկ227 Ամիրյան Կարեն228 Մկրտչյան Լուիզա229 Խուդավերդյան Մուշեղ230 Դավթյան Վրեժ
11:19 - 01 հունիսի, 2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

 «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։ «Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։ «Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և մնացած «Հանրապետական» ակտիվ գործիչների մասով նշեմ, որ իրենք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակում՝ նշելով նաև իրենց ցանկությունը այդտեղ չլինելու մասին։ Ինչ վերաբերում է թիմային աշխատանքին և «Պատիվ ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված են, և ինչպես ասվում է մեր կարգախոսում, «ակտիվ կպել են գործին»,- հավելեց կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։  «Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։ Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․ 1․ Արթուր Վանեցյան 2․ Տարոն Մարգարյան 3․ Աննա Մկրտչյան 4․ Իշխան Զաքարյան 5․Հայկ Մամիջանյան 6․ Թագուհի Թովմասյան 7․ Տիգրան Աբրահամյան 8․ Մարտուն Գրիգորյան 9․ Թեհմինա Վարդանյան 10․ Արման Սահակյան:
18:11 - 26 մայիսի, 2021
Բացառել ենք որեւէ համագործակցություն պատերազմի հրձիգ կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի հետ․ «Պատվիվ ունեմ» դաշինք

Բացառել ենք որեւէ համագործակցություն պատերազմի հրձիգ կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի հետ․ «Պատվիվ ունեմ» դաշինք

Առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը: Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի’ կարող։ Նրանց պետք է հեռացնել իշխանությունից եւ ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։ Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։ Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»։
10:22 - 24 մայիսի, 2021
Չի բացառվում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի նախապատրաստման գործընթացը, որն ընթանում է՝ շրջանցելով ԱԳՆ-ն․ «Պատիվ ունեմ» դաշինք

Չի բացառվում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի նախապատրաստման գործընթացը, որն ընթանում է՝ շրջանցելով ԱԳՆ-ն․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը հայտարարություն է տարածել այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ այսօր տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների և սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ: Ա.Այվազյանի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, և որևէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել:  Հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը և Հայաստանի ու Արցախի համար՝ դրա կործանարար հետևանքները, տվյալ հանգամանքը չի բացառում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը:  Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարևորագույն դրույթները, «բանավոր ըմբռնումով» տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ և փաստաթղթեր ստորագրել:  Վերջին շրջանում քիչ չեն նաև վարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները, որոնք այս իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող ևս մեկ ախտանշան են հանդիսանում: Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետևանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում և դիվանագիտական հարթությունում, այլև Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել: Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը և դրանում գլխավոր ստախոսի աններելի մեղքը, կրավորական և պարտվողական կեցվածքը, լեգիտիմության բացակայությունը, դավաճանական հետագիծը, տապալված դիվանագիտական միջավայրը,  «Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է.  1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և գաղտնի բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով: 2. մինչև արտահերթ ընտրությունների ավարտը և նոր իշխանության ձևավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։ 3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման և ապահովման, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: «Պատիվ ունեմ» դաշինքը նաև հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին»:
10:40 - 22 մայիսի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

news.am: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԳՆ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: Նշենք, որ դաշինքի մի քանի անդամներ քիչ առաջ հանդիպում են ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ «Բարձրացրինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանություններն ադրբեջանական կողմի հետ, ի վերջո ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- ներկայացրեց Վանեցյանը եւ նշեց, որ իրենց հարցերի պատասխանները շատ տարաբնույթ էին։ Վանեցյանն ասաց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել ՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն. «Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որը հայատարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի՝ այն, ինչ հրապարակվել է, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են»։ Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեին ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։
21:17 - 21 մայիսի, 2021
Պահանջում ենք անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝  բոլոր հավելվածներով․ կոչ ենք անում քաղաքական, հասարակական բոլոր ուժերին ժամը 19-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց․«Պատիվ ունեմ»

Պահանջում ենք անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ բոլոր հավելվածներով․ կոչ ենք անում քաղաքական, հասարակական բոլոր ուժերին ժամը 19-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց․«Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր, կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս: Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը քողարկել է 2018 թվականի մայիսից ի վեր, արցախյան բանակցությունների իրական ընթացքը, երկիրը հասցրել արյունալի պատերազմի, հանգեցրել կործանարար պարտության  և հասարակությունից թաքուն ստորագրել նվաստացուցիչ հայտարարության տակ: Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանին է զիջել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատվածում, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերը, ռազմավարական նշանակության Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները: Այս զիջումները անհայրենիք իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը` 1. Պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով: 2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով: 3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով: 4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով  պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ: Մեր հետագա քայլերի մասին կխոսենք տեղում»: 
16:05 - 20 մայիսի, 2021