Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել
 |armenpress.am|

Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել |armenpress.am|

armenpress.am: Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել:  Այս մասին հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների քանակը ավելացել է 20-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը նվազել է 11-ով, իսկ ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների քանակը ավելացել է 3-ով»,- ասաց Գյուրզադյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով թեմային, մի քանի հարցերի շուրջ մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ եղել են որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից: «Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ  ուշադիր լինել, մանրամասն ամեն դեպքի հստակ բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած՝ քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մենք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ, միգուցե, կա բացատրություն, որ դուք կտաք»- նշեց Ավինյանը:
14:20 - 22 հունվարի, 2024
Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան
 |med.news.am|

Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան |med.news.am|

med.news.am: Ինձ համար տարօրինակ է, որ մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի, հետեւապես, այդտեղ վստահաբար անելիք ունենք: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հարցրեց՝ քանի՞ դեպք է լինում, որ մարդը զանգում է 1-03 ու պատասխան չի ստանում. «Այդ ստատիստիկան շատ կարեւոր է, որ եթե մարդը զանգում է 1-03, ամենայն հավանականությամբ, կա հրատապություն, հետեւաբար շտապօգնության զանգերի որակը էապես պետք է բարելավենք: Օրինակ, երբ քաղաքացիները զանգում են քաղաքապետարան՝ 1-05, ու իրենց չեն պատասխանում: Վատագույն դեպքում 15 րոպե հետո իրենց հետ են զանգում, բայց 1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել, այդ դեպքում պետք է ապահովենք 100 տոկոս պատասխան մարդու զանգերին: Կխնդրմ հաջորդ զեկույցին ներկայացնել, թե 1-03 զանգած քաղաքացիների քանի տոկոսին ենք պատասխանում, եւ ինչ ենք անում, որ դա 100 տոկոս դառնա»,- ընդգծեց քաղաքապետը:  
13:07 - 22 հունվարի, 2024
Դալմայի այգիները կվերածվեն մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը կդառնա ռեկրեացիոն գոտի. Փաշինյանը խոսեց 2 ծրագրի մասին
 |news.am|

Դալմայի այգիները կվերածվեն մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը կդառնա ռեկրեացիոն գոտի. Փաշինյանը խոսեց 2 ծրագրի մասին |news.am|

news.am: Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ ես հանձնարարականներ եմ տվել. մեկը Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս նվազագույն միջամտությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ մեկ ուրիշ նախագիծ, որը իրար հետ կապվելով Երեւանի համար դառնում է բնապահպանական մեգանախագիծ, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Երեւանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձեւավորման համար չկորցնենք: Ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաեւ կից են Հրազդանի կիրճին եւ տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի Հրազդան գետի գետաբերանից, Երեւանյան լճի ափով մինչեւ Կորեայի ձոր»,-ասաց վարչապետը: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Դալմայի այգիների 250 հեկտար տարածքով հատվածում այս պահին իրականացնում են տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը. «Մանսավորապես ներգրավել ենք ԱՄԷ-ի ամենախոշոր այգիներ նախագծող ընկերությանը: Հետագայում հենց այն տրամաբանությամբ, որ դուք նշեցիք, մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտորը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ այգի: Այդ ծվալի աշխատանքը մեկ շնչի հաշվով մեզ կանաչ տարածքների առումով միջազգային ճանաչված նվազագույն շեմից մի փոքր ավել է դարձնում: Այսինքն մեկ շնչի հաշվով Երեւանում 9 քմ կանաչ տարածքներ ենք ունենալու»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ Հրազդանի կիրճը Երեւանի համար շատ մեծ հարստություն է. «Իհարկե, բնապահպանական տրամաբանությունն առաջնային է, բայց մենք ենթադրում ենք, որ այդ տրամաբանությունը գրագետ ձեւով ներդնելու պարագայում զբոսաշրջության եւ  եւ տնտեսական ահռելի հոսքեր ենք ապահովելու, որովհետեւ շատ ունիկալ տարածք է, ունիկալ միկրոկլիմա: Շատ կարեւորում եմ, որ այս ծրագիրը որպես ռազմավարական արձանագրենք»,-ասաց Փաշինյանը:
12:48 - 18 հունվարի, 2024
Պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի քանդմանը. Ավինյան |news.am|

Պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի քանդմանը. Ավինյան |news.am|

news.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունվարի 15-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ եղան վերջին օրերին: «Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն, բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ տարածքը դարձնելով հասանելի կանաչ տարածք՝ նորարարական լուծումներով: Ես ինքս դեռ 1996-ից մինչև 2022 թթ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնակյան նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- ասաց նա: Ավինյանի խոսքով թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլոր անձանց, որոնք պարապում են այնտեղ, բայց, վստահաբար, թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չէ: «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն՝ պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին, իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցրին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվի»,- նշեց Ավինյանը:
10:40 - 15 հունվարի, 2024
Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը

 |factor.am|

Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը |factor.am|

factor.am: «GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։ Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։ Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ։ Նշենք, որ Մարետա Գևորկյանը տիրապետում է «GreenRock Management Group» ընկերության 100 տոկոս բաժնեմասին, որի կանոնադրական կապիտալը 50 միլիոն դրամ է։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
18:16 - 12 հունվարի, 2024
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան
 |1lurer.am|

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15606 երեխա, որից 8069 տղա, 7837 աղջիկ: Այս թվերը ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց` սա թեպետ կարծես նորմալ հարաբերակցություն է, սակայն տղաների թիվը մի փոքր ավելի է: «Դրական է դինամիկան հղիության սելեկտիվ ընդհատումների, բայց, կարծում եմ` դեռևս առկա է խնդիր, ժամանակ առ ժամանակ պետք է խոսել այդ մասին, որ նման մտածելակերպի ժամանակը վաղուց անցել է, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում, թեկուզ նոր տարին սկսել մի փոքր այլ մտածողությամբ: Անկախ սեռից` բոլորն ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են և բնության դեմ գործընթաց»,- ասաց նա:
11:03 - 08 հունվարի, 2024
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը
 |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու մոտակայք։ «Տարածքում առկա են հողազավթման դեպքեր, այնտեղ ցանկապատված են տարբեր տարածքներ, որոնց վրա շինություն չկա։ Դրա հետ մեկտեղ 8 անձանց կողմից ինչ-որ շինություններ կան կառուցված, 8 ընտանիք Մյասնիկյան պողոտային հարող մասում, կարելի ասել, բնակվում է։ Ինչպես նաև Լվովյան փողոցում շինարարական աշխատանքներ կատարելուց հետո բավականին շատ բազալտե քարեր են կուտակվել, որոնք պետք է խնդրենք, որ շինարարը տեղափոխի։ Երկրորդ հարցը տարածքի սանիտարական մաքրումն է, այդտեղ հսկայական տարածքներ են՝ ամբողջովին ամայի։ Երրորդ խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է, որը լուծելի է։ Հավելեմ, որ, հաշվի առնելով կազմակերպության ռեսուրսները, այդ աշխատանքները ձեր հանձնարարականից հետո հնարավոր կլինի սկսել լավագույն դեպքում այս տարի աշնանը կամ հաջորդ տարի գարնանը։ Ամենամեծ խնդիրն այդ զավթված տարածքների խնդիրն է»,- մանրամասնեց Բեգոյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով զավթված տարածքների խնդրին, նշեց, որ այդ ժամանակներն ավարտվել են, և այլևս չեն հանդուրժելու նման երևույթները։ «Մենք այլևս չենք հանդուրժելու ապօրինի շինարարությունը, որովետև կարծում եմ, որ դրա ժամանակաշրջանը վաղուց սպառվել է։ Մենք այսօր նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք քննարկելու, որոնք էլ ավելի են բարդացնելու տարածքների զավթումները։ Ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային փողերն են գողանում, թե համայնքի հողերը։ Այստեղ բանակցելու շատ լայն դաշտ չկա, այստեղ կա գործելու դաշտ, և մեր համապատասխան վարչությունների հետ պետք է քննարկել և տարածքներն ազատել։ Տասնամյակներով մեր կանաչ ֆոնդը նվազել է, ի թիվս այլ բաների՝ նաև նմանատիպ գործողությունների հաշվին։ Հետևապես, հիմա կանաչ ֆոնդի վերականգնման ժամանակաշրջանն է, և պետք է խնդրեմ անցնել ակտիվ գործողությունների»,- եզրափակեց Ավինյանը։
10:28 - 08 հունվարի, 2024
«Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում»․ ավագանու ընդդիմադիր անդամ

«Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում»․ ավագանու ընդդիմադիր անդամ

Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ «Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Այս թեմայով նախորդ տարի իմ ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Դատարանի այդ որոշումը բողոքարկել էի ՀՀ վերաքննիչ դատարանում։ Վերջինս որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումս պետք է ընդունել վարույթ, այսինքն՝ որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք՝ ապօրինությունների դեմն առնելու համար։ Ի դեպ, եթե դատարանն առաջնորդվի օրենքով և Տիգրան Ավինյանին պարտադրի լիազորությունների ստանձնման նոր նիստ գումարել, ապա մինչև այդ պահը նրա ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ ավագանու որոշումների կյանքի կոչումը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ Դա նշանակում է, որ, օրինակ, տխրահռչակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների բարձրացումները ևս պետք է չեղարկվեն»,- գրել ա Հակոբյանը։
16:41 - 06 հունվարի, 2024
Հուսով եմ՝ համալիր միջոցառումների շրջանակում Կենտրոնը բեռնաթափելու ենք. Ավինյանը՝ կարմիր գծերի մասին
 |1lurer.am|

Հուսով եմ՝ համալիր միջոցառումների շրջանակում Կենտրոնը բեռնաթափելու ենք. Ավինյանը՝ կարմիր գծերի մասին |1lurer.am|

1lurer.am: Որոշումն ավելի շատ գումար հավաքագրելու համար չէ: Որոշման նպատակն է, որ մեծ թվով ավտոմեքենաներ չգան Երևանի Կենտրոն: Ցավոք, դա է սահմանափակումներից մեկը, որով Երևան քաղաքը հնարավոր կլինի բեռնաթափել ավտոմեքենաներից: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կարմիր գծերում կայանելու համար նախատեսված վճարի թանկացմանը: Ավինյանը հիշեցրեց, որ, օրինակ, Վրաստանում թանկացման որոշումը դեռևս 10 տարի առաջ է կայացվել: «Եթե 5 տարի առաջ այս աշխատանքները սկսած լինեինք, միգուցե այս միջոցառումների կարիքը չլիներ, և որոշակիորեն մեղմ ճանապարհով անցած կլինեինք: Ես, օրինակ, պոպուլիզմի կողմնակից չեմ, և չեմ կարող ասել՝ վա՛յ, գիտե՞ք, ո՛չ մի կարմիր գիծ, ո՛չ մի բան պետք չէ թանկացնել, և հետո տեսնել, թե Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակն ինչպես է ավելանում: Սա համալիր միջոցառումների ցանկ է, որոնցից մի միջոցառումը հենց այդ՝ միգուցե ոչ այնքան լավ որոշումն է»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ խոսքը նաև Երևան քաղաքի Փոքր Կենտրոնը բեռնաթափելու մասին է. «Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ անվերջանալի քանակի ավտոմեքենաները գրեթե անվճար պետք է գան ու Երևան քաղաքի Փոքր Կենտրոնում կայանե՞ն, այդ խցանումներն անվերջանալի տեղի ունենա՞ն: Ո՛չ, պետք է բեռնաթափել՝ Փոքր Կենտրոնից սկսած, հետո՝ բոլոր մնացած վարչական շրջանները: Ավինյանը նկատեց՝ անհնար է, որ Երևանում այսքան ավտոմեքենա լինի ճանապարհներին, և ճանապարհները բնականոն սպասարկվեն, այսինքն՝ հնարավոր լինի Ա կետից Բ կետ տեղափոխվել նորմալ ժամանակահատվածում: Նա նաև հիշեցրեց, որ նման փորձառություն ունեն շատ քաղաքներ, ապա մեջբերեց Մոսկվայի օրինակը, թե ինչ էր կատարվում ՌԴ մայրաքաղաքում 15 տարի առաջ, և ի՞նչ միջոցներ կիրառվեցին խնդիրները լուծելու համար: «Երևանի քաղաքապետարանը, ճիշտ է, նոր է այս գործիքակազմից օգտվում (վճարի թանկացման գործիքակազմից - խմբ.), բայց ես կարծում եմ, որ նույնիսկ ուշացած է այս որոշումներն իրականացնում: Եվ ես հուսով եմ, որ համալիր միջոցառումների շրջանակում, այնուամենայնիվ, մենք Կենտրոնը բեռնաթափելու ենք»,- ասաց նա: Ավինյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի վերջին 30 նոր ավտոբուսներ են միանգամից մտնելու գիծ, ուստի քաղաքը պետք է բեռնաթափել նաև վերջիններս բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Երևանի քաղաքապետը նաև նկատեց, որ դեռ կարիք կա խելացի լուսացույցների տեղադրման, ինչպես նաև արհեստական բանականությամբ խաչմերուկների կառավարման:
18:02 - 29 դեկտեմբերի, 2023
87 MAN ավտոբուսներ, 150 «Ժոնգտոնգ» ավտոբուսներ, 15 տրոլեյբուս. Ավինյանը 2023-ն աննախադեպ է համարում |news.am|

87 MAN ավտոբուսներ, 150 «Ժոնգտոնգ» ավտոբուսներ, 15 տրոլեյբուս. Ավինյանը 2023-ն աննախադեպ է համարում |news.am|

news.am: 2023-ը Երեւանի ծրագրերի առումով աննախադեպ հագեցած տարի է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-ին Երեւան է ներկրվել թվով 87 MAN մակնիշի ավտոբուսներ, որոնք հիմա գործում են 8 երթուղիներում: Սկսել են շահագործվել նոր 150 Ժոնգտոնգ միջին տեղատարողության ավտոբուսները: Այս ավտոբուսներով շահագործվում է թվով 31 երթուղի: Ամբողջապես գծերից հանվել են «Գազել»-ները:  Կազմակերպվել է Երեւան ներկրված թվով 15 շարժման ընթացքում լիցքավորվող տրոլեյբուսների աշխատանքները երկու երթուղիներում: Չինական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, առանց հավելավճարի 2024-ի հունվարի վերջին Երեւան կներկրվի եւս 30 Ժոնգտոնգ ավտոբուս: Հնարավորություն է ստեղծվել առցանց քարտեզներում հետեւել տրանսպորտի տեղաշարժին»,-ասաց Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 662 ավտոբուսներում տեղադրվել են վալիդատորները, մետրոյի կայարաններում անցարգելները. «QR կոդ տոմսերի  վաճառքն ապահովված է թղթային տեսքով՝ Թելսել վճարային տերմինալներից եւ էլեկտրոնային տեքսով Թելսել վոլեթ բջջային հավելվածից: Ավինյանի խոսքով, 2024-ին կներդրվի տոմսային նոր համակարգը, կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր:
16:07 - 29 դեկտեմբերի, 2023
Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան. Ավինյանը՝ տոմսային նոր համակարգի մասին |1lurer.am|

Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան. Ավինյանը՝ տոմսային նոր համակարգի մասին |1lurer.am|

1lurer.am: Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին, որոնք նախատեսվում են իրականացնել 2024 թվականին: «Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս, նաև 1-2 այլ տոմսի տեսակներ: Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ հաճախակի օգտվողը տրանսպորտից մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա  օգտագործման տոմսեր է գնելու»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ որոշակի արտոնություններ են պատրաստվում սահմանել տարբեր խավերի երևանցիների համար: Ըստ քաղաքապետի՝ մի քանի քաղաքների փորձ է ուսումնասիրվել բարեփոխումներն իրականացնելու համար, և փաթեթները դեռ քննարկման փուլում են: «Երկարաժամկետ տոմսային պրոդուկտների դեպքում մարդը տարբերություն չի տեսնելու օգտագործման առումով, այսինքն՝ մարդիկ, որոնք հաճախակի են օգտվում [տրանսպորտից], էական չի լինելու տարբերությունն իրենց համար»,- ասաց նա:
15:38 - 29 դեկտեմբերի, 2023
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն: Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և  ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը:  Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն: Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին:
15:02 - 28 դեկտեմբերի, 2023
«Պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար». «Հանրային ձայն»-ի պահանջն՝ Ավինյանին
 |hetq.am|

«Պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար». «Հանրային ձայն»-ի պահանջն՝ Ավինյանին |hetq.am|

hetq.am: «Հանրային ձայնը» պայման դրեց Երևանի քաղաքապետի առաջ, որ եթե կարմիր գծերում մեքենաների կայանման գնի թանկացմամբ երեք ամիս հետո բան չփոխվի քաղաքում, կարմիր գծերն ընդհանրապես հանվեն։ Պահանջը Տիգրան Ավինյանին ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։ «Եվ կիսակատակ ասեմ՝ պետք է իրականացվի ՔՊ-ի խոստումը, որ արագաչափերն ու կարմիր գծերն ընդհանրապես հանվեն։ Ես ձեզ տալիս եմ այդ շանսը։ Եվ ևս մեկ պահանջ «Հանրային ձայն»-ի կողմից, մենք մեզ պահում ենք կոռեկտ, պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար որը, շատ կոռեկտ շփվելու է և՛ վաչության պետերի, և՛ թաղապետերի հետ, այս դեպքում մենք կշարունակենք կոնստրուկտիվ մեր բանավեճը և քաղաքի կարգավորումը»,- նշեց Ավագյանը։ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Երևի թե շանտաժի մեթոդով ինձ հետ աշխատելը կամ իմ խմբակցության հետ աշխատելը ամենասխալ մեթոդն է, որովհետև մենք էդ մեթոդին ուղղակի չենք տրվում։ Որևէ տեսակի խտրականություն որևէ դեպքում չենք դնում, բայց մարդկանց, ովքեր պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի ներքնաշորերի մեջ պետք է մտնեն, և էն ամենացածր մակարդակի շանտաժներով իրենց պետք է ինչ-որ բաներ պարտադրեն, նման մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը շատ բացասական է։ Հետևապես, արտոնյալ պայմաններ էդ մարդկանց համար չկան և չեն կարող լինել»,- պատասխանեց Ավինյանը։
17:50 - 26 դեկտեմբերի, 2023
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան
 |armenpress.am|

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի: Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  «Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։ Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել: Ավինյանը նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ, որը ավտոբուսների և միկրոավտոբուսների համար է: Դիտարկմանը, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար, Ավինյանն ընդգծեց, որ քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա` չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը նշեց, որ Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էին 1 մլրդ 200 մլն դրամի մուտք, սակայն բարձրացումը, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե: Նա ընդգծեց, որ 2022 թվականին վճարովի ավտոկայանատեղիների վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։ Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ։
14:54 - 26 դեկտեմբերի, 2023