Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

news.am: Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան. Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կիրականացնեն այս կամ այն ակցիան: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Արթուր Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները, ըստ որի, եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն  Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ «Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ  փոփոխությունը կանեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. «Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։  Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։  Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ կարևորում է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ  աշխարհի կողմից, հատկապես  Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։
10:59 - 21 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը երկրորդ գիշերն է լուսացրել Ազատության հրապարակում։ «Առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել, ուղղակի քանի որ չեն թողնում վրան տեղադրել, գիշերը ցուրտ է լինում»,-ասաց նա: Հարցին, թե եղե՞լ են սադրանքների փորձեր, Վանեցյանը պատասխանեց. «Մեկումեջ գալիս են ուղղորդված մարդիկ, խոսում են, բայց չի անցնում իրենց ասածը: Ասում են՝ ի՞նչ եք ուզում, թողեք մարդիկ աշխատեն, ինչի՞ եք խանգարում: Որեւէ կոնկրետ բան չեն ասում»: Վանեցյանի խոսքով, սա ոչ թե կազմակերպված մեծ հանրահավաք է, այլ տեղային անժամկետ բողոքի ակցիա է, որի նպատակն է մարդկանց իրազեկել, մարդկանց հետ դեմ դիմաց խոսել. «Այդ նպատակին ակցիան ծառայում է։ Շատ-շատ մարդիկ են գալիս։ Այս երկու օրվա ընթացքում ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, նրանց հուզող հարցերը լսել, պատասխանել։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն ամբողջական, թե ինչ է կատարվում։ Շատ նորություններ ես եմ նաև իմանում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլև մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց նա: «Այս պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Որևէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները հետևողական կերպով բերել հասցրել են մի իրավիճակի, երբ ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ պարտվողական, զիջողական քաղաքականությունը այս իշխանությունները տանում են մինչև վերջ։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ այո, կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման բան ասել»,-ասաց պատգամավորը։ Վանեցյանն ասաց, անցած երկու օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ զոհերի, անհետ կորածների հարազատներ եկել են Ազատության հրապարակ, խոսել իր հետ, հիշեցրել են՝ նախկինում քննադատել են Վանեցյանին։ «Ասում են՝ մեզ ասել էին, որ ձեր բողոքի ակցիաներն են խանգարում մեր որդիներին գտնելու գործին»,-ասաց նա։ ԱԱԾ նախկին տնօրենը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը գնահատում է որպես ինքնախոստովանական ցուցմունք, նշում, որ դա բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար. «Հավատացեք, ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում մարդկանց կյանքերին, երկրին, մարդկանց տանում են, ձերբակալում են ու դատում»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
11:28 - 19 ապրիլի, 2022
Որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն` ցանցային ճանապարհով․ Արթուր Վանեցյան |hetq.am|

Որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն` ցանցային ճանապարհով․ Արթուր Վանեցյան |hetq.am|

hetq.am: Մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնումենայնիվ, իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում` փողոցի ճնշման տակ: Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսին նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Վանեցյանը երեկվանից անժամկետ բողոքի ակցիա է սկսել եւ հայտարարել, որ չի գնալու Ազատության հրապարակից: Պատգամավորի խոսքով` մանդատներն իրենց պետք են իշխանափոխության գործն ավարտին հասցնելու համար: «Անժամկետ բողոքի ակցիան մեկ նպատակ ունի` հանուն մեր մեծ հայրենիքի անվտանգության, Արցախի անվտանգության, հանուն հայ ժողովրդի լինել-չլինելու և որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակաշրջանին, որը բերեցին այս իշխանությունները: Ինչը դրդեց ինձ այսպես անսպասելի իրականացնել այս միջոցառումը. գործող վարչապետի հայտնի ելույթը երկրում այլ իրավիճակ է ստեղծել: Այդ ելույթում թույլ են տրված այնպիսի մտքեր, որն անընդունելի է հայ ազգի մեծամասնության  համար»,-ասաց նա: Արթուր Վանեցյանի գնահատմամբ` ամենավտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը ոչ միայն Հայաստանում են լսել։ Այն լսել է նաև միջազգային հանրությունը, այդ թվում` թշնամի երկիրը: Փաշինյանի ելույթն ԱԱԾ նախկին տնօրենը բնորոշեց որպես Հայաստանի ու Արցախի մահախոսական: «Պետք է գործել անհապաղ ու փորձել դուրս գալ այս վիճակից, սա ոչ միայն Արցախի, այլ հայ ազգի լինել-չլինելու հարցն է: Եթե հիմա չկարողանանք կանգնեցնել պարտությունների այս չընդհատվող անիվը, մենք իրապես կորցնելու ենք մեր երկիրը»,-ասաց Վանեցյանը: Վանեցյանի խոսքով` իր համար անսպասելի էր, որ այդքան մարդ կգա Ազատության հրապարակ ու կզրուցի իր հետ այս վիճակի վերաբերյալ: Ըստ նրա` բոլորը պատրաստ են պայքարի ու խոստում են պահանջում իրենից առ այն, որ գնալու է մինչև վերջ՝ մինչև գործող իշխանությունների հեռացում: «Հոսքը շատ մեծ է, գալիս են մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն մասնակցել որևէ ակցիայի, չեն հանդիանում որևէ կուսակցության անդամ, գալիս են հաջողակ մարդիկ, մարդիկ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, և բոլորի պահանջը մեկն է` վերջ տալ այս քաոսին»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք ընդդիմությունն իրեն է պատվիրակել շարժման առաջնորդությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ նման հանձնառություն չի ստացել, այստեղ է որպես ՀՀ քաղաքացի: «Ես եկել եմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու, ես փորձել եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս վիճակի վրա: Այս մեկ օրվա ընթացքում բոլոր ընդդիմադիր կուսակցություններից, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության գործընկերները եղել են իմ կողքին, մենք միասին մտածել ենք՝ ինչ անենք: Ես հավաստիացնում եմ, որ մեր բոլորի նպատակը մեկն է, բայց որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն՝ ցանցային ճանապարհով: Այո, մենք ունենք հստակ գործողությունների պլան և որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք բողոքի այլ ակցիաների մեկնարկին ու ընթացքին»,-ասաց նա: Վանեցյանը հայտարարեց` այս պայքարն իշխանության համար չէ, այլ ունի մեկ նպատակ` ուժեղ Արցախ ու Հայաստան: «Խորհրդարանական ընդդիմությունը չի՞ պատրաստվում վայր դնել մանդատները և առաջնորդվել միայն փողոցային պայքարով» հարցին Վանեցյանն արձագանքեց. «Համարեք, որ դրել ենք մանդատները, այստեղ ենք, փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք: Ես այլևս չգիտեմ խորհրդարանում ինչ պետք է քննարկեմ, ինչի՞ մասին խոսեմ մի խորհրդարանում, որտեղ հայտարարություններ են հնչում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ հայը կարող է ապրել արդբեջանցիների հսկողության տակ: Մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնուամենայնիվ, իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում` փողոցի ճնշման տակ, և այդ մանդատները մեզ պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար»: Դիմելով Ազատության հրապարակում հավաքված մարդկանց՝ Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն հայրենիքի և չեն գնալու հրապարակից, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին` իշխանության հեռացմանը:
20:52 - 18 ապրիլի, 2022
Մեր հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու, ես դա ձեզ վստահ ասում եմ․ Արթուր Վանեցյան

Մեր հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու, ես դա ձեզ վստահ ասում եմ․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում պատերազմ չի լինելու։  «Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները այսպես կոչված խաղաղության դարաշրջան բերելու ակնկալիքով կամ մարդկանց համոզելով, որ բերում են խաղաղություն, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի․ պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ։ Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, ես ձեզ վստահ ասում եմ՝ չի լինելու և վերջ։ Բայց մենք չենք էլ կանգնելու գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն․ հավատացեք կան շատ ճանապարհներ և այդ ճանապարհների մասին մենք գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ինչ վերաբերում է հստակ գործողությունների պլանին․ պատկերացնու՞մ եք չէ, որ հստակ պլանի մասին ես չեմ կարող հիմա բարձրաձայնել․ դուք տեսաք, որ մի փոքր վրան օգտագործելու համար ինչ քանակի ոստիկանական ուժեր օգտագործվեցին մեր նկատմամբ»,- ընդգծեց Վանեցյանը։  Վանեցյանի պնդմամբ՝ իշխանությունները հասկանում են հանրային տրամադրությունները, նրանք հասկանում են, որ կորցրել են իրենց իշխանությունը և ընդդիմության համար ժամանակի հարց է, թե ինչպես են այդ հարցը լուծելու։ «Հստակ պլանը կա, ընդդիմությունը ունի հստակ պլան, լինելու է ցանցային ապակենտրոն պայքար, որը բերելու է իր արդյունքը»,- նշեց Վանեցյանը։ Նա նաև նշեց․ «որոշ ժամանակ անց ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանը և ընթացքին»։  Արթուր Վանեցյանի խոսքով՝ 24 ժամ Ազատության հրապարակում մնալով ու մարդկանց հետ 24 ժամյա ռեժիմով շփվելով՝ մի քանի օրվա մեջ էականորեն իրավիճակը փոխվելու է։  «Ես այս 24 ժամվա մեջ շփվել եմ հազարավոր մարդկանց հետ․․․գալիս են տարբեր մարդիկ տալիս, գալիս են և հարցեր են տալիս․ հարցերի պատասխանները ստանալուց հետո հասկանում են, որ իրենք մոլորության մեջ են։ Եվ այս փողոցում գտնվելը, մարդկանց հետ անմիջական շփվելը այդ հարցն է լուծում։ Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ եմ ես այստեղ, ինչի՞ են իմ գործընկերները գալիս այստեղ ու շփվում քաղաքացիների հետ, որովհետև այդ կապը խզվել է․ խզվել է գործող իշխանությունների արհեստական բաժանումների պատճառով․ ուրիշ որևէ այլ պատճառ չկա»,- ասաց Վանեցյանը։ 
19:27 - 18 ապրիլի, 2022
Պայմանները բարդ են, չեն թողնում վրաններ տեղադրել, տաքացուցիչ դնել․ Արթուր Վանեցյան |news.am|

Պայմանները բարդ են, չեն թողնում վրաններ տեղադրել, տաքացուցիչ դնել․ Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։  Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,-այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել են Ազատության հրապարակում։ Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ ոստիկանները չեն թողել վրաններ տեղադրել, Վանեցյանը պատասխանեց. «Իրենց վախով, իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»։
11:02 - 18 ապրիլի, 2022
Ընդդիմադիրները գիշերը վրան են տեղադրել և մնացել Ազատության հրապարակում |tert.am|

Ընդդիմադիրները գիշերը վրան են տեղադրել և մնացել Ազատության հրապարակում |tert.am|

tert.am: Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աթրուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ գործողությունների մեկնարկի մասին և հայտնել, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել, հիմա դրանք սկսված են։ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքը տուն չի գնալու Ազատության հրապարակից։ Գիշերը Ազատության հրապարակ են գնացել նաև ընդդիմադիր գործիչներ։ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է․«Ողջունում եմ ստեղծված իրավիճակի նկատմամբ դիմադրության ցանկացած դրսևորում, այդ թվում Արթուր Վանեցյանի այսօրվա նախաձեռնությունը։ Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց»։  Գիշերը նստացույցի մասնակիցները վրաններ են տեղադրել․ հետագա գործողությունների մասին, բացի այն, որ անժամկետ են բողոքի ակցիաները, այլ բան չեն հայտնում։
09:38 - 18 ապրիլի, 2022
Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին |news.am|

Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին |news.am|

news.am: Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում: «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնել է, որ ոստիկանությունն ակցիայի 5 մասնակցի է բերման ենթարկել: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրաններ տեղակայել, սակայն ուժայինները թույլ չեն տվել նրանց անել դա: Ցուցարարները ցանկացել են փակել հարակից փողոցի երթեւեկությունը, սակայն ոստիկանները խոչընդոտել են: Ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների եւ ուժայինների միջեւ, որի ընթացքում սկսել են մարդկանց բերման ենթարկել: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի համար պայքարի:
20:43 - 17 ապրիլի, 2022
Իշխանությունները պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն.Վանեցյանը բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ
 |news.am|

Իշխանությունները պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն.Վանեցյանը բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ |news.am|

news.am: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ: Այս մասին Ազատության պողոտայում ֆեյսբուքյան լայվով հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Ես գտնվում եմ Ազատության հրապարակում, կարծում եմ, որ եկել  է այն կրիտիկական պահը որ այլեւս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում  ինչ որ ստատուսներ գրելով  որեւէ բանի չենք կարող հասնել: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության  հետ: Հասել ենք այն բանին, որ  նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,-ասաց նա: Վանեցյանը հայտարարեց, որ ինքը եկել է Ազատության հրապարակ, տուն չի գնալու այլեւս, խոսելու է քաղաքացիների հետ, հասկանան` ինչ կարելի է անել: «Եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք եւ պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի եւ հանուն հայ լինելու»,-ասաց նա:      
15:10 - 17 ապրիլի, 2022
Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Այս մասին այսօր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «2020 թ․-ի սեպտեմբերի ագրեսիայից հետո, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսպես կոչված 5 սկզբունքներ է ներկայացնում։ Այն, թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները․ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ,  տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ»։ Վանեցյանի խոսքով՝ սա  դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է՝ զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ․ «Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտգործնախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները»։ Վանեցյանը նշեց՝ այս ամենին ի պատասխան Երևանը շարունակում է խոսել այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մասին․ «Առավել քան զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումներին և Արցախում ստեղծված սոցիալական հումանիտար անելանելի իրավիճակին։ Նույնքան զավեշտալի և անընդունելի է Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ պահանջների վերաբերյալ։ Տրամաբանական հարց է առաջանում․ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջներին, թե՞ ոչ։ Եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները պատրատակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չունի նման մանդատ, չե՞ն հասկանում  արդյոք, որ այդկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրբեջանական օրակարգն են սպասարկում»։ Խոսելով «Պատիվ ունեմ»-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին՝ Վանեցյանն ասաց՝ անհրաժեշտ է լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ «Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր, միգուցե չհասկանալով բերեցին և հասցրեցին այս աղետալի վիճակին»։ Վանեցյանի խոսքով՝ կա այդ  գործընթացների մասին պարբերաբար թարմացվող հաշվետվություն ստանալու հիմնավորված ու արդարացի պահանջ․ «Այս օրենսդրական նախաձեռնությունը կոչված է ծառայելու հենց այս նպատակին։ Կփոխվի՞ արդյոք սրանով հանրության թիկունքի հետևում գաղտնի պայմանավորվածությունների գնալու իշխանությունների քաղաքականությունը։ Գուցե և ոչ ամբողջապես, բայց այս գործիքակազմը նախ հնարավորություն կստեղծի հաշվետվողականության նոր էլեմենտ առաջ բերելու, և ամենակարևորը՝ այն հնարավորություն կընձեռի նաև հանրության համար այս կամ այն  չափով մասնակիցը դառնալու տեղեկացված լինելու իր ճակատագրին, ապագային վերաբերվող գործընթացներին»։ Պատգամավորն ընդգծեց՝ օրինագիծը չի կարող լուծել այսօր առկա բոլոր խնդիրները․ «Բազմիցս ենք նշել, որ դրանց լիարժեք լուծումը հնարավոր է միայն մի տարբերակով․ այս իշխանությունների հեռացմամբ և Հայաստանի ու  Արցախի ազգային-պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։ Այնուամենայնիվ, այսօրվա պայմաններում օրենքը թույլ կտա լրացուցիչ մեխանիզմներ կյանքի կոչել՝ հայության թիկունքում որոշումներ կայացնելու և պայմանավորվածությունների գնալու իշխանությունների ձեռագիրը նվազագույնի հասցնելու նպատակով»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել։ Այդ նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ ՀՀ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ: Նախագծի քննարկմանն էլ վերաբերում են խորհրդարանական լսումները։
13:12 - 21 մարտի, 2022
Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին․ քննարկումների առանցքում եղել է Արցախում տիրող իրավիճակը

Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին․ քննարկումների առանցքում եղել է Արցախում տիրող իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին: Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին: Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»։
11:57 - 13 մարտի, 2022
Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:
18:03 - 05 փետրվարի, 2022
Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|

Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու կառաջադրի նախագահի պաշտոնում, թե ոչ, դեռ որոշում չունի։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց՝ այս փուլում հարցի շուրջ նույնիսկ քննարկում չկա։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց՝ երբ պաշտոնապես հաստատվի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, հարցը կքննարկեն նաև «Հայաստան» խմբակցության հետ, հետո որոշում կկայացնեն՝ առհասարակ թեկնածու ունենալու են, թե ոչ՝ բացառելով՝ իշխող կուսակցության թեկնածուին սատարելու հարցը։ Հարցին, թե այստեղ ռիսկեր տեսնո՞ւմ է, օրինակ, ժողովրդավարության, օրենքների սահմանադրականությունը ստուգելու, ճշտելու կամ հակակշիռների առումով, որովհետև ստացվելու է, որ նախագահը, վարչապետը, իշխող խմբակցությունը բոլորը նույն կուսակցությունից են, Վանեցյանը պատասխանեց․ - «Ժողովրդավարության առումով նախագահի պոստը չէ, որ պետք է էդ ժողովրդավարական զարգացումների հարցը լուծի։ Մենք տեսել ենք, որ գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, իրենք անում են այն, ինչ ուզում են։ Ինչ վերաբերում է նախագահը կլինի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, թե ոչ, իրականում որևէ բան չի փոխվի։ Ես ասել եմ ու շարունակում եմ պնդել, որ այս իշխանության գլուխը Նիկոլ Փաշինյանն է և բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան նախարարներ, այլ պաշտոնյաներ, ամբողջը կառավարվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունում բոլոր որոշումները կայացվում են անձամբ նրա կողմից, որևէ առարկայական, բովանդակային քննարկում այս իշխանությունները չեն ունենում։ Կա Նիկոլ Փաշինյան, կա նրա կարծիք և նրա որոշում, վերջ»։ Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
10:27 - 31 հունվարի, 2022
Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արմեն Սարգսյանը, Վանեցյանի համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ «Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն ընդհանրապես, հետևաբար այժմ ամենևին տեղին չեմ համարում մանրամասն անդրադառնալու Արմեն Սարգսյանի հրաժարականին»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»։ Ըստ նրա՝ ժամանակին այդ լիազորությունները Արմեն Սարգսյանը համարում էր ոչ բավարար կամ նվազ արդյունավետ, մինչդեռ շատ կոնկրետ դեպքերում դրանք կարող էին լիարժեքորեն բավարարել մեր պետության առջև ծառացած ճգնաժամային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Դա էլ իր հերթին կարող էր կանխել այն աղետալի զարգացումները և իրավիճակը, որն այսօր ունենք։ Վանեցյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս ամենը, շատ քիչ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե եղե՞լ են կամ չեն եղել ճնշումներ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Բացի այս, Արմեն Սարգսյանը, նրա համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ Նա մշտապես ակտիվ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և հիմնականում կատարել վերջինիս բոլոր քմահաճույքները։ «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեր հնարավոր թեկնածուին, ապա ընդամենը ժամեր առաջ է տեղի ունեցել հրաժարականը, ուստի հարցը դեռ պետք է քննարկվի իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում և «Պատիվ ունեմ» խմբակցությունում, ինչի համար բնականաբար ժամանակ է անհրաժեշտ»,-նշել է նա:
00:26 - 24 հունվարի, 2022
Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|

Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ։ «Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե իշխանության ներկայացուցիչների հետ ինչո՞ւ ենք մեկնում կամ ես ինչո՞ւ եմ համաձայնել մեկնել ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա՝ իշխանության ներկայացուցիչները, երբ լինում են միայնակ, նրանք ներկայացնում են միայն իրենց տեսակետը։ Այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում, և դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչո՞ւ ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացված խնդիրների մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շատ հարգանքով է վերաբերվում «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում մասնակցությունը կասեցնելու որոշմանը։ «Ես շատ հարգանքով եմ մոտենում այն հայտարարությանը, որ արել են մեր ընդդիմադիր գործընկերները, որ նրանք չեն մասնակցում, չեղարկել են միջազգային կառույցների հետ այլ երկրների հետ մեկնելը, քանի դեռ սահմանափակումները հանած չեն պատգամավորների վրայից։ Դա իրականում շատ կարևոր հարց է և ուղղակի խայտառակություն է, որովհետև ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից»,- եզրափակեց Վանեցյանը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից: Արթուր Վանեցյանն այնուհետև հայտարարել էր, որ չեղարկում է աշխատանքային այցն ԱՄՆ:
14:01 - 17 հունվարի, 2022
Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ իշխող ուժը սահմանափակել է նրա մասնակցությունը Վաշինգտոնում կարևոր աշխատանքային հանդիպման. Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ իշխող ուժը սահմանափակել է նրա մասնակցությունը Վաշինգտոնում կարևոր աշխատանքային հանդիպման. Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ։   «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ: Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը: Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու: Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն: Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի: Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»:
10:24 - 15 հունվարի, 2022
Դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել

Դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել նրա դեմ իրականացված քրեական հետապնդման վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր...Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։Այս քրեական հետապնդումը զուգորդվեց Արթուր Վանեցյանի ձերբակալությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ, որն ի դեպ դատարանում անձամբ ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնուհետև Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը շարունակվեցին նաև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում։ Խուզարկություններ իրականացվեցին ոչ միայն Արթուր Վանեցյանի բնակարանում, այլ նաև նրա ծնողների բնակարանում, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում։ Հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր էր հեռարձակվում ահասառսուռ ձայնով մի տեսահոլովակ, որ պատմում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստող խմբի մասին։ Այս ողջ ընթացքում Արթուր Վանեցյանի նկատմամբ կիրառված էր խափանման միջոց, սահմանափակված էր նրա սահմանային տեղաշարժը։Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշմամբ էր անգամ հաստատվել, որ առկա չէ հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող արարքներին։Եվ նման պայմաններում է, որ միայն 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել»:
18:36 - 28 դեկտեմբերի, 2021