Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 1113-ի, վարակվածներինը՝ 44 հազար 653-ի, բուժվել է 4 հազար 740 մարդ, 8 հազար 204-ի վիճակը ծանր է։ Փետրվարի 11-ին ժամը 24։00-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն։ Ըստ նույն աղբյուրի՝ ևս 185 հազար մարդ, ովքեր սերտ շփումների մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 45 հազար 100 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական անվանում է տվել նոր վիրուսին՝ COVID-19: Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Ժնևում անցկացվող համաժողովում ԱՀԿ ղեկավարը պետություններին հորդորել է միասին աշխատել բռնկումների առաջացման դեմ, ընդգծել է՝ վիրուսներն ունեն «ավելի հզոր հետևանքներ, քան ցանկացած ահաբեկչական գործողություն», ապա հավելել՝ այս վիրուսը «շատ լուրջ սպառնալիք է աշխարհի համար»:
10:21 - 12 փետրվարի, 2020
Սիանն օգնություն է խնդրել Գյումրիից. Չինաստան կուղարկվեն դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ |armtimes.com|

Սիանն օգնություն է խնդրել Գյումրիից. Չինաստան կուղարկվեն դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ |armtimes.com|

armtimes.com: Գյումրիից Սիան մինչեւ փետրվարի 15-ը 320 կգ քաշով ծանրոցներ կուղարկվեն: 1 մլն 480 հազար դրամի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել բժշկական պարագաներ՝ 1000 հատ մեկանգամյա օգտագործման խալաթ, 14.230 հատ դիմակ, 20.000 բախիլ և 10.000 հատ ձեռնոց: Գումարը ներառում է նաեւ փոստային ծառայության համար պահանջվող վճարումները: Այդ պարագաները նամակով Գյումրիից խնդրել էր Սիանի քաղաքապետարանը: Ընտրությունը եղել է Գյումրին, քանի որ 2015 թվականին կնքված հուշագրով Սիանն ու Գյումրին դարձել են քույր քաղաքներ: «88-ին ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, հիմա մարդիկ իրենք են դիմել մեզ օգնության խնդրանքով: Հիմա պարագները փաթեթավորվում են, հետո կտեղափոխվի փոստային  փոստային բաժանմունք, կուղարկվի Չինաստան»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ տրանսպորտային և տեղափոխման ծախսերը հաշվի առնելով, գումարը կարող է 2 մլն դրամից ավելի լինել:  
21:52 - 11 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

armenpress.am:  2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել, կարծում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել Է թվիթերում: ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն: Գեբրեյեսուսը հիշեցրել Է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող Է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն Է տարածվել, քան համարվում Էր. եթե հակիրճ, ապա կարող Է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:42 - 10 փետրվարի, 2020
Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 40,1 հազարի |armenpress.am|

Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 40,1 հազարի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։ Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում Է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել Է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել Է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել Է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ կազմակերպության աշխատակիցների առաջավոր խումբը մեկնել Է Չինաստան՝ չինացի գործընկերներին օգնություն ցույց տալու համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրի հայտնաբերման գործում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
09:57 - 10 փետրվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 636-ի |armenpress.am|

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 636-ի |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել Է եւս 69 մարդ: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ Է ավելի քան 186 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 22,1 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 618 մարդ, դուրս են գրվել 817-ը: Մշտական հսկողության տակ Է ավելի քան 64 հազար քաղաքացի, որոնք սերտորեն շփվել են ախտահարվածների հետ: Չժեցզյանի նահանգում (վարակման 970 դեպք) եւ Գուանդունի նահանգում (վարակման 954 դեպք) վիրուսից մահեր չեն արձանագրվել, ըստ որում համապատասխանաբար 70 եւ 91 մարդ ապաքինվել Է: Պեկինում (վարակման 274 դեպք) մահացել Է մեկ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:09 - 07 փետրվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի |armenpress.am|

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել Է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված Է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահաբեր վախճանների թիվն ավելացել Է մինչեւ 425: Երկրի եւս ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել Է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում Է կարանտինում: Վերջին տվյալներով՝ ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:47 - 04 փետրվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը |armenpress.am|

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը |armenpress.am|

armenpress.am: 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել Է 5974-ի: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի:Ինչպես նշվում Է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ: Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է:2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնդուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տեւեց ավելի քան կես տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:32 - 29 հունվարի, 2020
Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել նոր շնչառական վիրուսից, մոտ 1800 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտնել են Չինաստանի իշխանությունները: Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը անցնում է 4500-ը: Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել են, որ փակում են իրենց սահմանները Չինաստանի հետ: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ կորոնավիրուսն ավելի ունակ է դառնում տարածվելու: Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էր` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:
07:38 - 28 հունվարի, 2020
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը: Պատճառը Վաշինգտոնի կողմից Հոնկոնգի մասին օրենքի ընդունումն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 28-ին 2 օրենք էր ստորագրել «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության», ինչպես նաև ոստիկանական սպառազինության որոշակի տեսակների մատակարարման արգելման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է: Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն Հոնկոնգին կզրկի առևտրային հարաբերություններում հատուկ կարգավիճակից, ինչը տնտեսական մեծ վնաս կհասցնի քաղաքին: Փաստաթղթի ստորագրումից հետո Չինաստանի արտգործնախարարը բողոք էր հայտնել ԱՄՆ-ի դեսպանին: Չինաստանը սա անվանել էր լուրջ միջամտություն երկրի ներքին գործերին:
09:02 - 02 դեկտեմբերի, 2019
Չինաստանից  Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում |armenpress.am|

Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի համար թիրախային շուկա է: «Այդ համատեքստում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի ու Չինաստանի միջև ոլորտում համագործակցությանը: Թվային մարկետինգի պլանավորման աշխատանքներում մեծ ուշադրություն ենք դարձնում հենց Չինաստանին, որ այդ ուղղությամբ հատուկ թվային արշավներ ձևավորվեն: Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները և՛ թվային հարթակը, և՛ Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը, և՛ ցուցահանդեսները: Հայաստանը հենց այս օրերին մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպած մի ցուցահանդեսի, որը նվիրված է գինու զբոսաշրջությանը, գինու երթուղիներին: Հայկական արտադրանքը և զբոսաշրջային հնարավորությունները մեծ ուշադրության են արժանացել չինացի այցելուների շրջանում»,-ասաց Աննա Օհանյանը:   Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատահական չի համարում Չինաստանը թիրախային շուկա համարելը: Նա նկատեց, որ արտագնա զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջիկների թվով աշխարհում առաջին երկիրը Չինաստանն է: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստանն արդեն ունի բավական պարզ վիզային ռեժիմ: Քաղաքացիները կարող են վիզան ստանալ հենց սահմանին կամ առցանց: Ներկայում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը Մեխակ Ապրեսյանը համարում է մի նոր մակարդակ:«Եվ կարևոր է այն, որ դա փոխադարձ է: Այսինքն՝ նույն պայմաններով Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Չինաստան: Վերջին տարիներին Չինաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը բարձրանում է, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 40 տոկոսով աճել են Չինաստանից Հայաստան այցելությունները: Թեև թիվը շատ մեծ չէ, սակայն աճի տեմպերն ավելի խոստումնալից են: Մնում է ուղիղ չվերթներ լինեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Ի՞նչ անելիք ունեն պետական կառույցները, մասնավոր հատվածը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի քանի տարի է Չինաստանի ուղղությամբ հետևողական աշխատանք տարվել է, ներկայում էլ այն ակտիվ փուլում է: Իհարկե, ըստ նրա, պետք է ավելի նպատակային, արդյունավետ մարկետինգային քաղաքականություն իրականացնել, և ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որ ուղիղ չվերթներ բացվեն:«Ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածը՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև տարածաշրջանային տուրիստական փաթեթներ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան, Իրան»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
05:45 - 31 մայիսի, 2019
Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|

Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Չինացի փորձագետները կարծում են, որ միջազգային առևտրի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունն անհեռանկար է և միայն լարում է հարաբերությունները Չինաստանի հետ։ Միջազգային առեւտուրը հիմնված է աշխատանքի միջազգային բաժանման վրա երկրների համապատասխան համեմատական առավելությունների համաձայն: Առեւտրային համագործակցության էությունը փոխշահավետություն է, այլ ոչ թե մեկ կողմի առավելություն մյուսի հաշվին, նշում են չինացի փորձագետները: 2018 թ. Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեցել են ավելի քան 630 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, երկկողմանի ներդրումներով, որոնք գերազանցել են 240 միլիարդ դոլարը: Փորձագետները կարծում են, որ այդ վիճակը փոխշահավետ էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Չինաստանը դարձել են առեւտրային խոշորագույն գործընկերներ: Մենք կարող ենք առաջ տանել երկկողմանի առեւտրային տնտեսական շահերը, ինչը հանգեցրել է այն իրողությանը, որ երկուսն էլ առեւտրային խոշոր կենտրոններ են », - ասել է Արտաքին առևտրի հաստատության փորձագետ Լիանգ Մինգը: Փորձագետները անդրադառնում են նաև ամերիկյան կողմից չինական Huawei ընկերության արգելափակմանը: «Շատ տեխնոլոգիաներ կարիք ունեն համագործակցության: ԱՄՆ-ը հակադրվում է հիմնարար այս տրամաբանությանը և դա անում է միտումնավոր »,- նշում է պրոֆեսոր Ժա Դաուջիոնգը Չինացի փորձագետները գտնում են, որ այսօր աշխարհն աննախադեպ չափերով ինտեգրացված է, և ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը հակասում է պատմական բնականոն ընթացքին: Դա ազդում է ոչ միայն Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների, այլև գլոբալ տնտեսական զարգացումների վրա։
08:08 - 30 մայիսի, 2019