Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի․ Նիկոլ Փաշինյան

Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե արդյոք ապրիլյան հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում ներքին մոնիթորինգ անցկացվել է արդյոք՝ պարզելու քաղաքացիների վստահությունը մակարդակը՝ հաշվի առնելով երկրում հասունացող դժգոհության ալիքը։«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք դա կտեսնենք առաջիկա 5 տարիների ընթացքում։ Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից երեք ամիս անց լրագրողը նման հարց տա։ 24 տարի ՀՀ-ն ամեն ընտրություններից հետո թուքումուր էր ստանում։ Իրենք էլ ասում էին, թե գիտեք՝ մեր Կառավարությունը լավն է, մեր ժողովրդի մենթալիտետն ա այդպսին, որ կաշառք են ուզում։ Հիմա ոչ ոք չի ասում՝ այդ ինչ կախարդական փայտիկ էր, որ ամեն ինչ փոխեց։ Ուր գնում ես, ասում են, որ Հայաստանի ընտրություններն օրինակ են, անցել են ազատ, արդար, թափանցիկ։ Ու հիմա՝ այսպիսի ընտրություններից երեք ամիս անց դուք հարցնում եք՝ մոնիթորինգ արե՞լ եք։ Մոնիտորինգը հենց ընտրություններն են։ Ուզում եմ մի պատմություն պատմել։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ես եկա, քվեարկեցի ու թռա Նյու-Յորք, կարծում եմ, որ դա էլ աննախադեպ էր, որ ընտրությունների օրը վարչապետը երկրից գնա։ Ճանապարհին ինձ հարցնում էին՝ իսկ Ձեր կարծիքով՝ «Իմ քայլը» քանի՞ ձայն կհավաքի, կհաղթի՞։ Ես ասում էի՝ դուք սա լու՞րջ եք հարցնում, չե՞ք տեսնում՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, կարծում եմ՝ «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը երբևէ այսքան կայուն չի եղել, և կարևոր է, որ սա ժողովրադավարական կայունություն է»։
09:45 - 19 մարտի, 2019
Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան

Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ապօրինի ճանապարհով ձեռքբերված հողատարածքները պետությանը վերադարձնելու վերաբերյալ հարցին։«Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ և Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարծ չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, և պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարեկցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լիենել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը։  Հիմա քրեական գործ է հարուցված, և որևէ կասկած չկա, որ կապացուցվի այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները։Բացի այդ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, և ուղարկվել է Տարաքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ հողերը վերադարձվեն համայքներին։ Բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։ Նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողի ու գույքի մասին տան խոստովանական ցուցմունքներ և վերադարձնեն ՀՀ-ին։ Մենք չենք կարող մոռանալ այդ օրակարգի մասին։ Մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ Նրանք շատ երկար ժամանակ չունեն բոլորիս ցույց տալու, որ գործում են արդյունավետ՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում»։
09:17 - 19 մարտի, 2019
Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարտի 1-ի զոհերի սպանությունների վերաբերյալ հարցին նշեց․ «Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են, այսինքն՝ էն պարկուճները, որ հայտնաբերվել էին փորձաքննության ժամանակ, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ կոնկրետ սպանությունների կատարողների մասին։ Կարող է լինել նաև վարկած, մեծ հավանականություն ունեցող վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կոնկրետ կապ են ունենցել սպանությունների հետ։ Ուրեմն՝ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանություն իրականացրել, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն»։ Նիկոլ Փաշինայնը բոլոր քացաքացիներին խնդրեց՝ եթե այս հարցի հետ կապված ասելիք ունեն, դիմեն ՀՔԾ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ «Սպանությունների բացահայտման գործընթացը շատ կարևոր է։ Հիմա այդ մարդիկ պիտի գան ու ասեն, թե ինչու են փոխել պարկուճները, թեև, կարծես, դրա ցանկությունը չունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, որևէ մեկը չպետք է կասկածի, որ ամեն ինչ արվելու է մարտի մեկի բացահայտման համար»։Դիտարկմանը, թե մի շարք օլիգարխների տանը եղան ստուգումներ պարկուճներ գտնելոը համար, վարչապետը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Շատերը կարծում են, թե ես եմ քննությունն իրականացնում, բայց դա այդպես չէ»։  
08:40 - 19 մարտի, 2019
Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյանը՝ իրանական գազի տարանցման մասին

Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյանը՝ իրանական գազի տարանցման մասին

Անդրադառնալով Հայաստանի տարածքում իրանական գազի տարանցման հնարավորությունների վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, մինչև եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը։ Ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի, ՌԴ Նախագահի և Թուրքմենստանի նախագահի հետ, և, այո, նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր է եղել նաև նրանց մոտեցումները, մասնավորապես՝ ինչանով է Վրաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ, ինչքանով Թուրքմենստանը, Ռուսաստանը։ Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը։ Այդ քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության՝ դրական կամ բացասական։ Կարծում եմ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ մենք պետք է հնարավոր բոլոր ուղղություններով մեր համագործակցությունը զարգացնենք՝ թե՛ Իրանի հետ, թե՛ Վրաստանի հետ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոմիության, թե՛ Միացյալ նահանգների։ Բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ ունենանք, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք մենք այդ հարաբերությունները զարգացնել, որովհետև կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները էական են նաև մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով։ Ուրախ եմ արձանագրել, որ, ըստ էության, կա հետաքրքրություն, այդ հետաքրքրությունը միատեսակ և միանման չէ և մենք, իհարկե, մեր բոլոր գործընկերների հետ ենք այդ ամենը քննարկում և ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»։
08:34 - 19 մարտի, 2019
Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Մատենադարանի դահլիճում։«Ես մաքսիմալ խուսափեցի հընթացս պատասխանել հարցերի, որ մեր հանդիպումն առավել արդյունավետ լինի։ Ուզում եմ նշել, որ նոր տեղեկատվություն ունենք, որ 2019-ի  փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած, հիպոթեկային վարկավորման ծավալը աճել է 100 տոկսոսով։ Սա ահռելի աճ է, և ես ուզում եմ ներկայացնել, որ առաջիկայում ունենալու ենք շիանարարության պահանջարկ։ Սա բերելու է նոր աշխատատեղերի՝ ոչ միայն շինարարական, այլև այլ ոլորտներոըմ, ինչը կբերի գործազրկության նվազման։ Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, ըստ էության, գտնվում է իրականացման որևէ փուլում, մյուսները՝ ակտիվ քննարկման փուլում են։ Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 23-ին տեղի է ունենալու համապետական մաքրության օր և հույս հայտնեց, որ բոլորը կմասնակցեն դրան․ «Ես ինքս, իհարկե, դրան կմասնակցեմ նախապես չհայտարարված բանակավայրում։ Վիզուալության առումով մեր երկրում ամենամեծ պրոբլեմը աղբի համատարածության պրոբլեմն է։ Մեր չնաշխարհիկ երկիրը պետք է կարողանանք ազատել աղբից, տարբեր կրպակների, ավտոմեքենանրի թափոններից»։Վարչապետը նաև հայտնեց, որ եկել է բոլոր հարցերին պատասխանելու և հուսով է՝ բոլոր հարցերը կտրվեն։ «Հաճախ լինում է, որ սոցցանցերում ինչ-որ հարցեր են ակտիվորեն քննարկվում, սակայն հետո ասուլիսի ժամանակ դրա վերաբերյալ հարց չի հնչում։ Իմ ընտանիքը հարյուր տոկոսով թափանցիկ ու հաշվետու է լինելու, և հավաստիացնում եմ, որ չկա որևէ հարց, որի պատասխանը ես չունեմ»։ 
08:25 - 19 մարտի, 2019
Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին: Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը: Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ: ՀՀ կառավարություն
09:05 - 16 մարտի, 2019
Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը` մտածելով, թե սոցիալական խնդիր ենք լուծում․ Փաշինյան

Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը` մտածելով, թե սոցիալական խնդիր ենք լուծում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի ժամանակ շեշտեց, որ այլեւս չպետք է թույլ տալ՝ առեւտուրն իրականացվի փողոցում, ինչպես 1990-ականների սկզբին էր։ «Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, մենք սկսել ենք «սեղանիկներից», որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային նոր ֆենոմեն էին։ Այս ժամանակ առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն «մայթերին»։ Սակայն հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»,- ասաց վարչապետը։Նա նշեց որ սպառողների իրավունքը պատկերացնում է այսպես․ «Երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի»։Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով»։ Նա նաև հայտնեց, որ կառավարության համար առաջնահերթություն է հայրենական արտադրանքի ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին. «Մեր մեծագույն խնդիրը առաջիկա շրջանում ստանդարտների բարձրացումն է։ Սա հնարավորության կտա իրագործել մեր կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը, համաձայն որի՝ մենք Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք արտահանմանը միտված, մինչդեռ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում իրագործել, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ–ում, ԱՄՆ–ում, ԵԱՏՄ–ի երկրներում»։ Վարչապետը նշեց, որ սա նկատի ունենալով է նաև, որ ասում են՝ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր։Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմաթիվ նշանակություններ․ այսպիսով բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքապես, տուրիզմի առումով։ «Սա կապված է մեր երկրի միջազգային հեղինակության և ,իհարկե, մեր քաղաքացիների անվտանգության հետ։ Սպառողների և բիզնեսմենների, գործարար միջավայրի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա»։Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց վերջին տասնամյակում սպառողական դաշտում ակտիվորեն գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ընդգծեց կառավարության պատրաստակամությունը՝ վերջիններիս հետ համագործակցելու։ «Պատրաստ ենք բարձրացնել պետական մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչվում են սպառողների հետ, իսկ սպառողների հետ առնչվում են բոլոր պետական մարմինները, հետևաբար՝ պետք է բարձրացնենք բոլորի աշխատանքի որակը»,- ասաց ՀՀ վարչապետը։
07:00 - 15 մարտի, 2019
Վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

Վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ:
14:47 - 14 մարտի, 2019
«Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին»․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

«Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին»․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Դատապարտյալ Արթուր Վարդնյանի կինը՝ Աշխեն Ստամբոլցյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա խնդրում է օժանդակել Արթուրի կալանքը` որպես խափանման միջոց`փոխելու հարցում։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․ «Պարոն Փաշինյան, եթե Ձեր իսկ խոսքերով, մարդը բարձրագույն արժեք է Ձեզ համար և մեր երկրում,  այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ միչև հիմա` հեղափոխությունից ամիսներ անց, շարունակում եք հանդուրժել Արթուր Վարդանյանի խոշտանգումները և հայտարարում, որ քաղբանտարկյալ չունենք, այդ դեպքում ո՞վ է Արթուր Վարդանյանը։ Նրան 2015թ․ կալանավորեցին՝ մեղադրելով, թե հեղափոխության մտադրություն է ունեցել։ Ունեցանք թավշյա  հեղափոխություն, որն, ի դեպ, ողջունել է Արթուրը  կալանավայրից, հետո ունեցանք (աննախադեպ) համաներում, հետո ամիսներ առաջ  և հիմա էլ դիմել ենք  և դիմում ենք Ձեր թիմի պատգամավորներին` երաշխավորություն տալու խնդրանքով, բայց գիտե՞ք ինչ են ասում, որ դեմ կգնան իրենց թիմին, եթե օժանդակեն Արթուրի կալանքը` որպես խափանման միջոց`փոխելու հարցում։ Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է այդ դեպքում տարբերվում Ձեր թիմը`Սերժ Սարգսյանի թիմից, արդյո՞ք կա մեր երկրում մեկ այլ կալանավոր, որին 3.5 տարի պահում են անազատության մեջ՝ առանց որևէ վճռի, որին տեսակցել թույլ չեն տալիս  անգամ պատգամավոր և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զուրաբյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցին։ Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին, և Դուք չեք տիրապետում իրավիճակի լրջությանը։ Արթուրն ունի առողջական խնդիրներ, որոնք կյանքին վտանգ են սպառնում, խոչընդոտվում են բուժման համար անհրաժեշտ բոլոր քայլերը այնքանով, որքանով որ նա կալանքի տակ է և չի կարող լինել մասնագետ բժշկի հսկողության տակ։ Բեքթաշյան Արմենը մշտապես միտումնավոր հետաձգում է դատական նիստերը, անհիմն պատճառաբանությամբ մերժվում են կալանքը փոխելու միջնորդությունները։Եվ ուրեմն, Պարոն Փաշինյան, մարդն իրոք  բարձրագույն արժեք է, բայց ունենք այն, ինչ ունենք, և այնուամենայնիվ հարցիս պատասխանը կցանկանամ լսել՝ ինչո՞վ էք տարբերվում նախորդներից, եթե շարունակում էք Արթուրին հիվանդ վիճակում բանտում պահել,և ամենանողկալին այն է, որ Դուք անտարբեր եք, իսկ Դուք գիտեք, որ անտարբերությունը մեծագույն չարիքն է մարդկության դեմ... Եվ ուրեմն ի՞նչ մարդասիրության և բարձրագույն արժեքի մասին է խոսքը. ..Հավատացե՛ք կուզենայի սխալված լինել, և համոզվել, որ իրոք մարդը բարձրագույն արժեք է Ձեզ համար»։
12:08 - 12 մարտի, 2019
Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները․ Նիկոլ Փաշինյան

Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի սկզբունքներին, նշեց․ «Իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության: Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը:  
11:55 - 12 մարտի, 2019