ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Հայաստանը հանձնառու է տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը հանձնառու է տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը․ Զոհրաբ Մնացականյան

Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլեր Հաթչինսոնին: Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Կլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատեց նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան պրակտիկա» քննարկմանը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի օրակարգն ու մանդատը, քանի որ կանայք անվտանգության, պետական կառույցների կառուցման անմիջական շահառուներն են: Նախարարի խոսքով՝ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է, և Հայաստանը հանձնառու է բազմակողմ տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը: Երկուստեք բարձր գնահատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը Հայաստանի կառավարության կողմից: ՀՀ արտաքին գործերի նախարարություն
05:58 - 15 մարտի, 2019
Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին |24news.am|

Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին |24news.am|

Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից: Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան–ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։ «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի Թուրքիայից կմասնակցեն նաև Ադրբեջանը, Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիա, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Անգլիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Գերմանիան։ Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակից երկրների զինված ուժերի թիմային ունակությունները, քաղաքացիական և ռազմական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ Վրաստանի պաշտպանական և վերահսկման կարողությունները։ 24news.am
05:57 - 13 մարտի, 2019
Մարտի 18-29-ը Թբիլիսիի մերձակայքում կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները |Armenpress.am|

Մարտի 18-29-ը Թբիլիսիի մերձակայքում կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները |Armenpress.am|

Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի եւ Վրաստան-ի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժություններին կմասնակցեն 350-ից ավելի զինծառայողներ՝ 21 դաշնակից պետություններից (Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Հոլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Թուրքիա եւ ԱՄՆ) եւ ՆԱՏՕ-ի չորս գործընկեր երկրներից (Ադրբեջան, Ֆինլանդիա, Վրաստան եւ Շվեդիա): Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները երկրորդ վարժանքներն են ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթի (SNGP) շրջանակում: Առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 2016 թվականին:  
10:04 - 12 մարտի, 2019
ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը․ Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը․ Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում ընթացող կոնֆերանսում։ Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։ ՆԱՏՕ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահելու եւ հանրապետությունում խաղաղ գործընթացների առիթով։ «Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է, իսկ տարածաշրջանը կարեւոր է դաշինքի համար»,- նշել է Ապատուրայը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը դաշնակիցներ ընտրելու հարցում՝ լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական։ «Մենք խնդիր չենք տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ Այս հարցը երեկ քննարկվել է նախագահի եւ վարչապետի հետ։ ՆԱՏՕ-ում կարծում են, որ դաշինքի հետ համագործակցությունը բարձրացնում է տարածաշրջանի անվտանգությունը»,- նկատել է Ջեյմս Ապատուրայը։ news.am
08:17 - 12 մարտի, 2019
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը» |tert.am|

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը» |tert.am|

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այն նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա դեկտեմբերին, բայց ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի խոսքով, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշվեց այն անցկացնել ընտրական գործընթացի ավարտից հետո:  «Անցյալ տարի քաղաքական երկխոսությունը շարունակվեց բարձր մակարդակով: Վարչապետն այցելեց Բրյուսել, որտեղ մասնակցեց Վճռական աջակցություն գործողության ժողովին, հանդես եկավ ելույթով: Անցյալ տարի ՆԱՏՕ կենտրոնակայան այցելեցին ՊՆ և ԱԳՆ նախարարները, հանդիպեցին գլխավոր քարտուղարի տեղակալի հետ: Շարունակում ենք աշխատել ռազմական ու պաշտպանական սեկտորի բարեփոխումների հարցում, գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում համատեղ ծրագիր ենք անցկացնում և այլն»,- նշեց Ա. Եդիգարյանը: Ըստ նրա՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկման» թեմայով քննարկում, ԱԳՆ-ում՝ կանանց խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ ԱԽ 13,25 բանաձևի քննարկում: Եդիգարյանը հայտնեց, որ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: tert.am
07:30 - 11 մարտի, 2019