Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

31 հազար ուկրաինացի զինվոր. Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է իր կորուստների թիվը |azatutyun.am|

31 հազար ուկրաինացի զինվոր. Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է իր կորուստների թիվը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Զելենսկին, սակայն, չի նշել վիրավորների ու անհետ կորածների թիվը։ Այդ թիվը, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է: Վերջին անգամ Կիևը 2022-ի վերջին է ներկայացրել իր մարտական կորուստների քանակը. այն ժամանակ նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը հաղորդել էր 10-ից 13 հազար զինվորի զոհվելու մասին։ Փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը 180 հազար է, վիրավորներինը՝ կես միլիոն: Ռուսաստանը չի հրապարակում իր պատերազմական կորուստները։ Նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կորուստները գնահատել էր 300 հազար:
21:21 - 25 փետրվարի, 2024
G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել միջազգային իրավունքը և ոչ մի կերպ չհաստատել կամ արդարացնել Ռուսաստանի կողմից տարածքները ուժով զավթելու փորձերը: Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անցկացրած այսպես կոչված «ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները»,- ասվում է հայտարարության մեջ։ G7-ը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունները: Երկրները նաև հայտարարել են, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել Մոսկվայի եկամուտները նվազեցնելու համար։
12:21 - 25 փետրվարի, 2024
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին

 |factor.am|

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին |factor.am|

factor.am: Շվեդիայի իշխանությունները ներկայացրել են Ուկրաինային ռազմական օգնության 15-րդ փաթեթը, որի արժեքը դարձել է ամենամեծը՝ 7,1 մլրդ շվեդական կրոն (ավելի քան 680 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը։ «Ի վերջո, խոսքը մարդասիրության և պարկեշտության մասին է: Խոսքը նաև արժեքների և շահերի պաշտպանության մասին է, որոնք կարևոր են Շվեդիայի և նրա շահերի համար»,- ասել է պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը մամուլի ասուլիսում: Աջակցության փաթեթը ներառում է 10 գրոհային Stridsbåt 90 նավակ, 20 դեսանտային նավակ, ստորջրյա զենքեր՝ ականներ և տորպեդներ, Robot 70 ՀՕՊ համակարգեր, TOW հակատանկային համակարգեր, նռնականետեր՝ զինամթերքով, հրետանային արկեր, ձեռքի նռնակներ, «Կարլ Գուստավ» նռնականետեր, բժշկական սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ։ Բացի այդ, 1 միլիարդ կրոն կուղղվի տարբեր միջոցներով ռազմական տեխնիկա գնելու, ևս 1 միլիարդ՝ Ուկրաինային նոր «Ստրիդսֆորդոն 90» զրահամեքենա պատվիրելու համար։ Եվս 400 միլիոն շվեդական կրոն կհատկացվի ուկրաինացիների կրթական տարբեր նախաձեռնություններին։ Փոլ Ջոնսոնի խոսքով՝ աջակցության նոր փաթեթը հատուկ մշակված է Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։
16:11 - 20 փետրվարի, 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ |1lurer.am|

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահերը: Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: ԵՄ-ի և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերություններում կարևորում եմ ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:  «ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են»,- իր խոսքում ընդգծել է վարչապետը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, վարչապետը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ: «Մեր դիրքորոշումն էլ է բարդ: Այն, որ մենք Ալմա Աթայի հռչակագիրը ընդունում ենք որպես մե՛զ համար, բայց այն միայն մեզ համար չէ: Ալմա Աթայի հռչակագիրը ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան:  Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:  Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։ 
09:45 - 19 փետրվարի, 2024
Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար «կյանքի ու մահվան հարց» է անվանել |azatutyun.am|

Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար «կյանքի ու մահվան հարց» է անվանել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքի համար միայն մարտավարական դիրքորոշման հարց է, իսկ Ռուսաստանի համար՝ կյանքի ու մահվան հարց, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նման կերպ նա մեկնաբանել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ իր հարցազրույցի «պատմական մասի» վերաբերյալ հատվածը։ Նա նշել է, որ և՛ ռուս, և՛ օտարերկրյա ունկնդիրների համար կարևոր է հասկանալ, թե «որքան զգայուն և կարևոր է» Ռուսաստանի համար «այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ»։ Հարցազրույցը բավականին քննադատվել էր, նշվել, որ լրագրողը քարոզչական հարթակ տրամադրեց Ռուսաստանի ղեկավարին՝ հնարավորություն տալով երկու ժամվա ընթացքում ևս մեկ անգամ շարադրել իր տեսակետները։ Ուկրաինա ներխուժելու սկզբից ի վեր, գրեթե երկու տարիների ընթացքում սա Պուտինի առաջին հարցազրույցն էր ամերիկյան մամուլին։
13:31 - 18 փետրվարի, 2024
Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
 |armenpress.am|

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրն ստորագրել են փետրվարի 16-ին, Բեռլինում։ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա «համաձայնագիր է Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։ Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել համաձայնագիր անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կգործեն մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է դարձել, որը պայմանագիր է ստորագրել Կիևի հետ, ինչը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում: Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կդառնա երրորդ երկիրը, որը երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ։ Դա նախատեսված է Ելիսեյան պալատում փետրվարի 16-ի երեկոյան։ Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը նաև նախատեսում է միջոցների հատկացում Ուկրաինային:
16:52 - 16 փետրվարի, 2024
Պուտինն «ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում» |azatutyun.am|

Պուտինն «ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողությունները Ուկրաինայում։ Այդ մասին Պուտինն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հարցազրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան էջում։ «Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չսկսեցինք մեր ակտիվ գործողությունները։ Մենք հավատում էինք, որ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ», - ասել է Պուտինը՝ նկարագրելով իրավիճակը Ուկրաինայում։ Ռուսաստանի նախագահը նշել է, թե առաջին փուլում Մոսկվան փորձել է լուծել հակամարտությունը Դոնբասում «խաղաղ ճանապարհով՝ Մինսկի համաձայնագրերով»։ Այստեղ Պուտինը, մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային պայմանավորվածությունները չկատարելու համար։ «Նրանք պարզապես ժամանակ էին շահում ուկրաինական ռեժիմին լրացուցիչ զենքով ապահովելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։  
09:24 - 15 փետրվարի, 2024
ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|

ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջե ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ բյուջեի միջոցով ուղղվել Ուկրաինայի օգնության հիմնադրամին: ԵՄ Խորհրդի որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց կոշտ պատասխան կտա ակտիվների առգրավմանը: «Դա գողություն է։ Դա յուրացում է նրա, ինչը քեզ չի պատկանում»,- ասել է Զախարովան:
12:52 - 13 փետրվարի, 2024