Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

 «Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ․ ավտոների եւ վարորդների թիվն ուռճացված է»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

«Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ․ ավտոների եւ վարորդների թիվն ուռճացված է»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: «Ձեր խոսքում անընդհատ կրճատումների մասին էիք խոսում, բայց իրականում հաստիքացուցակը 787-ից դառնում է  812»,-Երեւանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը, երբ քննարկվում էր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի եւ հաստիքացուցակի, ինչպես նաև քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը։ «99 ծառայողական մեքենա կա ու 54 վարորդ։ Նույնիսկ փոխթաղապետերն ունեն ծառայողական մեքենա։ Հանձնաժողովում մեզ ասել էին, որ  նույն փոխթաղապետերն ունեն վարորդներ, որոնք սպասարկում են թաղապետարանների աշխատակիցներին առօրյա գործերի համար։ Մենք ծառայողական մեքենանների եւ վարորդների ուռճացված թիվ ունենք։  Կան վարչություններ, որտեղ կա վարչության պետ ու բաժնի պետեր, տեղակալներ։ Անհասկանալի է կառուցվածքային փոփոխություն եք անում,  բաժինները մի վարչության մեջ ներառում, իմաստը ո՞րն է պահել բաժնի պետեր։ Երբ կառուցվածքային բարեփոխում է իրականացվում, աշխատակիցների թվաքանակը պիտի պակասի, ոչ թե հակառակը»,-ասաց Հայկ Գրիգորյանը։ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն ԺՊ Միլենա Այդինյանն, արձագանքելով Գրիգորյանին, ասաց՝ այս կառուցվածքային փոփոխությունը պիլոտային ծրագիր է, եւ հաշվի առնելով, որ իրականացվում է գործառույթների վերաբաշխում, հաջողելու դեպքում հաջորդ փոփոխության ժամանակ կդիտարկենք ձեր նկատառումները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ պարզաբանեց, օրինակ բերեց՝ հինգ ճարտարապետ ունենք, խորհրդատուների կարգավիճակով, ամեն չորեքշաբթի նրանք վարչության ղեկավարների հետ նիստերի են մասնակցում, նրանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը․«Մենք ունենք գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական այս խմբերն են ստեղծվում, հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:59 - 26 դեկտեմբերի, 2023
Երևանի բնակիչների բողոքները և խնդիրներն առցանց ներկայացնելու նպատակով բջջային հավելված է գործարկվել
 |1lurer.am|

Երևանի բնակիչների բողոքները և խնդիրներն առցանց ներկայացնելու նպատակով բջջային հավելված է գործարկվել |1lurer.am|

1lurer.am: Երևանի բնակիչների բողոքները և խնդիրներն առցանց ներկայացնելու նպատակով բջջային հավելված է գործարկվել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Հավելվածը գործարկվել է, այս պահին հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, ինչպես նաև տեսանկարահանում և տեսանյութ»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ արդեն իսկ նոր առաջադրանքներ են տրվել, թե որ ուղղությամբ ծրագիրը առաջիկայում պետք է զարգանա: Հավելվածով ստացված այն դիմումները, որոնք համապարփակ ուսումնասիության կարիք ունեն, ոչ թե խնդիրը հրատապ տեղում լուծելու, կմուտքագրվեն Mulberry համակարգ՝ որպես դիմում, և վերջիններիս պատասխանները կստացվեն ընդհանուր դիմումներին պատասխանելու կարգով: «Ընդհանուր տրամաբանության մեջ հավելվածը ևս մի խողովակ է թեժ գծին զուգահեռ, որով քաղաքացիները կարող են Երևանի քաղաքապետարանին հայտնել խնդրի մասին: Այսինքն՝ թեժ գծով կհայտնեն, թե հավելվածի միջոցով, նույն գործընթացն է անցնում, և նաև այս ծրագրային հավելվածով հայտնելու դեպքում քաղաքացին ի վերջո ստանում է հաղորդագրություն-պատասխան իր խնդրի լուծման վերաբերյալ»,- զեկուցեց Սուրեն Գրիգորյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հավելվածին, նախ պարզաբանեց, թե ինչ հարթակի մասին է խոսքը: Ըստ նրա՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որը գործարկվել էր նախկինում, հիմա ունի նաև հավելվածի հնարավորություն, որի միջոցով քաղաքացիները կարող են հայտնել, օրինակ՝ աղբահանության, ձնամաքրման, փոսալցման և այլ խնդիրների մասին: Ըստ Ավինյանի՝ քաղաքացին կկարողանա տեսնել, թե յուրաքանչյուր դիմում ինչ փուլում է գտնվում: ««Ակտիվ քաղաքացի» հարթակն ու «Ակտիվ քաղաքացի» հավելվածը դառնալու են Երևանի քաղաքապետարանի ծառայությունների մատուցման կենտրոնական ծրագիրը, կենտրոնական հավելվածը, որի միջոցով, բացի նրանից, որ մենք պետք է ստանանք քաղաքացիներից խնդիրների վերաբերյալ հայտեր, մեր քաղաքացիները՝ երևանցիները, պետք է ունենան հնարավորություն՝ իրականացնելու իրենց վճարումները, կլինեն կոմունալ վճարումները, կլինեն մեր ծառայությունների վճարումները, նույնիսկ պետական ծառայությունների վճարումները՝ մենք  պետք է հնարավորություն տանք այս հավելվածի միջոցով իրականացնել»,- ասաց Ավինյանը և ընդգծեց, որ հավելվածը քաղաքապետարանի հետ շփման մեկ միասնական հարթակ կդառնա:
12:34 - 25 դեկտեմբերի, 2023
171 ավտոբուսների գնման մրցույթը չի կայացել, հաղթող մասնակիցն անբարեխիղճ է եղել. Ավինյանը դա բոյկոտ անվանեց
 |news.am|

171 ավտոբուսների գնման մրցույթը չի կայացել, հաղթող մասնակիցն անբարեխիղճ է եղել. Ավինյանը դա բոյկոտ անվանեց |news.am|

news.am: 171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով մրցույթը չի կայացել  անբարեխիղճ մասնակիցների պատճառով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Որովհետեւ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը  չէր տրամադրել: Ներկայումս նոր մրցույթ ենք հայտարարում: Ենթադրում եմ՝ այս շաբաթ հայտարարված կլինի, հունվարին բացումը  կլինի»,- ասաց նա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Ենթադրում եմ՝ արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»: Նա հետաքրքրվեց, թե մրցույթին քանի՞ մասնակից է եղել, ինչին վարչության պետի պաշտոնակատարը պատասխանեց, որ 4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս երեքը չինական ընկերություններ են եղել:
11:38 - 18 դեկտեմբերի, 2023
Ավինյանը հանձնարարեց 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչներին տեղափոխելուց հետո դրանք քանդել
 |1lurer.am|

Ավինյանը հանձնարարեց 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչներին տեղափոխելուց հետո դրանք քանդել |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի դրությամբ Երևանում 4-րդ աստիճանի վթարային 14 շենք կա, 3-րդ կարգի վթարային շենքերը 107-ն են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը: Նա նաև հիշեցրեց, որ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրակայությունն ապահովելու համար միջոցառումներ են անհրաժեշտ, և եթե լինի Երևանի քաղաքապետի հանձնարարականը, ապա դրանք ամրակայելու համար կտրվի հանձնարարական: Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Հարց է՝ ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն»: Երևանի քաղաքապետը նաև հիշեցրեց, որ վերջերս տարբեր վթարային շենքերի բնակիչներին 40-ից ավելի բնակարաններ են հանձնվել, հիմնականում՝ Արցախի նրբանցքի շենքերում ապրողների մասին է խոսքը: «Մի մասին բնակարանի գնման վկայականներ ենք հանձնել, մի մասին բնակարաններ ենք հանձնել: Հենց բոլորը տեղափոխվեն, ժամկետները կան հստակ, խնդրում եմ անպայմանորեն կազմակերպել այդ շենքերի քանդումը վերջնական, 4-րդ կարգի վթարային շենքերի քանդումը, որ նորից այդ ցիկլի մեջ չմտնենք, որ ևս 3 հոգի եկել ու ապրում է այս շենքում, եկեք այդ մարդկանց խնդիրն էլ լուծենք: Հետևապես սա ֆիքսենք, այս մարդկանց բոլորին տեղափոխենք, տեղափոխելու հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր շենքերը, թող գնան պատմության գիրկը»,- հանձնարարեց Ավինյանը:
11:32 - 04 դեկտեմբերի, 2023
Տիգրան Ավինյանը և դեսպան Ֆան Յոնգը կարևորելել են հայ-չինական գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում

Տիգրան Ավինյանը և դեսպան Ֆան Յոնգը կարևորելել են հայ-չինական գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:  Անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար: Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:   Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար
18:57 - 01 դեկտեմբերի, 2023
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել

Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել

 Երևանի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետացման միջոցառումներ:  Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:  Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային:  Եվրոպական ներդրումային բանկից էլ տեղեկացնում են, որ ԵՆԲ-ի 25 միլիոն եվրո արժողությամբ վարկը և ԵՄ-ի 11 միլիոն եվրո արժողությամբ  դրամաշնորհը կօգնեն բարելավել Երևանի 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը:
19:49 - 29 նոյեմբերի, 2023
«Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ երեկվա միջադեպի հետ կապված |news.am|

«Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ երեկվա միջադեպի հետ կապված |news.am|

news.am: Բռնությունն իր բոլոր դրսեւորումներով մեզ համար մերժել է եւ անընդունելի:  Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին: Նա, մասնավորապես, ասաց. «Ավագանու նիստերի դահլիճում, եւ դահլիճից դուրս, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի դա խոսքով, ուղղակի անընդունելի է եւ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որեւէ իր դրսեւորմամբ այս դահլիճում տեղ չունենա: Ըստ մեր կանոնակարգի, մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Մենք ունենք ավելի ազատ ֆորմատի հարցուպատասխանի ժամանակ եւ ունենք ավելի ազատ ելույթների հնարավորություն այլ ֆորմատի ժամանակ: Ես կխնդրեմ բոլորին այս կանոնները պահպանել: Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տեսակ իրադարձությունները կանխելու համար ես անձամբ չեմ նայելու՝ մեր  խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու: Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ երեք զգուշացում տալ. տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Հայրապետյանին եւ տիկին Անի Խաչատրյանին: Խնդրում եմ գնահատել այն հետեւանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետեւ եթե խոսքը պարունակում է բռնություն, այն ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության: Ուզում եմ նաեւ հատուկ զգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլորին, որոնք երեկ մասնակցել են այդ հրմշտոցներին: Իրենց նույնպես հետագա որեւէ նմանատիպ արարք չի ներվելու: Չեմ առանձնացնում ոչ մեկին, չնայած վստահաբար, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս է մասնակցել: Ուզում եմ իմ թիմակիցներին զգուշացնել, որ հետագայում որեւէ նմանատիպ քայլ չի ներվելու»: Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:
10:39 - 22 նոյեմբերի, 2023
Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի՝ տանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
 |1lurer.am|

Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի՝ տանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյանը՝ փոխքաղաքապետին |1lurer.am|

1lurer.am: Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: «Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա: Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել. «Որքան տեղյակ եմ` ուզում եք` թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»: Ավինյանն արձագանքեց. «Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:
10:37 - 20 նոյեմբերի, 2023
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենպաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված: Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ: «Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,-գրել է Ավինյանը:
19:31 - 16 նոյեմբերի, 2023
Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել. Ավինյան

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել. Ավինյան

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է: Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում: Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր: Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- գրել է Ավինյանը:
16:26 - 15 նոյեմբերի, 2023
Քաղաքապետի  խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը

Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Տիգրան Ավինյանի՝ «ԱՆԻՖ»-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից դուրս գալու վերաբերյալ․  «ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը, առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- ասված է գրառման մեջ:        
16:02 - 13 նոյեմբերի, 2023
Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները
 |1lurer.am|

Ավինյանը հանձնարարեց պարզել Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործով մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ քննարկվել է Տորք Անգեղի հուշարձանի տարածքում այգի հիմնելու ճարտարապետանախագծային թույլտվություն տրամադրելու առաջադրանքը: Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ քննարկմանն արձագանքել է դատական դեպարտամենտը և որոշակի տեղեկատվություն տրամադրել Երևանի քաղաքապետարանին։ «Այն գործը, որի մասին խոսում էինք, մասնավորապես՝ Տորք Անգեղի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, անցել է 3 դատական ատյանով։ 9 իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը, պարո՛ն Մուրադյան [ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ - խմբ.], ենթադրաբար՝ ձեր վարչությունը։ Երկրորդ՝ պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չենք ներկայացել, և բոլոր այս դատավորները միակարծիք էին, որ ուղղակի իրենք այլընտրանք չէին ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են։  Սա նշանակում է, որ մեզ մոտ կարիք կա հասկանալու, թե ի՛նչ է տեղի ունեցել, որովհետև, կարծում եմ, սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպային գործընթաց է, որը մենք պետք է կանխենք»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա դիմեց վերահսկողության վարչության պետին՝ խնդրելով, որ այս գործով մանրամասներ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով են ուշացրել, ինչու չեն ներկայացել դատական նիստերին և տրամադրել ամբողջական տեղեկատվությունը քաղաքապետին, որպեսզի հետևություններ արվեն։  «Այս տեսակ անփութությունը շատ վտանգավոր է, և այս անփութության հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,- ասաց Տիգրան Ավինյանը:
11:41 - 13 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ ««Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ: 1. Ըստ ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊԿ-ն ստացել էր ընտրության մասնակիցների 32,6 տոկոսը՝ ընտրական իրավունք ունեցողների 9,1 տոկոսը: Սա նշանակում է, որ Ավինյանի քաղաքապետությունը լեգիտիմության առումով կաղում է, բայց սա դեռ մի կողմ դնենք: 2. ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունների կողմ ձայների ու «Հանրային ձայն» խմբակցության 5 անդամի կողմից Երևանի ավագանու նիստի քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ մայրաքաղաքի քաղաքապետ (ավագանու ընդհանուր թվի՝ 65, կեսից պակաս՝ 32 ձայնով): Սա էլ մի կողմ դնենք: 3. Օրենքը պահանջում է, որ քաղաքապետն իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը լիազորությունները պետք է ստանձնի օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում: Այդ նիստը, սակայն, չի ունեցել անհրաժեշտ քվորումը (առնվազն 33 ավագանու մասնակցություն): Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ապօրինաբար է ստանձնել: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունները քաղաքապետարանը պատշաճ ձևով չի հանրայնացրել, այսինքն՝ չկան նիստի մասնակիցների անունները և նրանց քանակի մասին տեղեկությունները: 4. Վարչական դատարանից մեր պահանջն այն է, որ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը պետք է համապատասխանի օրենքին, այսինքն՝ Երևանի ավագանին պարտավոր է կրկին անցկացնել քաղաքապետի երդման արարողությունը, քանզի հակառակ պարագայում Տիգրան Ավինյանի գործողությունները քաղաքապետի պաշտոնում կլինեն իրավազանց՝ լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափության հիմքով (երդման արարողության համար ծախսված հսկայական գումարների թեման էլ ենք մի կողմ դնում): 5. Եթե օրենքի ուժով ավագանու իրավաչափ նիստ տեղի չունենա, ապա օրենքի տառից ու ոգուց բխում է, որ Երևանում պետք է տեղի ունենա նոր ընտրություն, ինչից ՔՊԿ-ն ու նրան սատարողները խուսափում են: Ի դեպ, երդման արարողության գործընթացի օրենքով սահմանված կարգով չանցկացման արդյունքում նոր ընտրության նշանակման նախադեպ կա (Թալինում): Ավելի մանրամասն բարձրացվող այս կարևորագույն հարցին կանդրադառնանք դատական գործընթացի (և ոչ միայն) ժամանակ», - գրում է Սամվել Հակոբյանը։
11:44 - 11 նոյեմբերի, 2023
Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հանձնարարականներին, նշեց` շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Սա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար: «Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից դնենք, անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օիրերին ճանապարհը փակել»,- ասաց նա: Ավինյանի խոսքով` դա շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի: «Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա` հանձնարարելով լուծում տալ այս խնդրին:
10:11 - 06 նոյեմբերի, 2023