ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով. թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր, գրավոր և բանավոր բողոքներ, զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր, զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։ Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ: «Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն: Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների՝ ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
11:03 - 22 փետրվարի, 2024
Անահիտ Մանասյանը ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Անահիտ Մանասյանը ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։   Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ լուծման հնարավոր տարբերակներ։   Պաշտպանը նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:   Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված լինեն։ Բարձրացված խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
20:35 - 19 փետրվարի, 2024
ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները փետրվարի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում և շարունակում են մնալ չլուծված։ Մասնավորապես՝• տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ,• հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450-ից ավելի խնամարկյալին սպասարկում է երկու հոգեբույժ),• խնամարկյալների նկատմամբ դրսևորվում է մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցում,• խնամարկյալների զբոսանքի իրավունքի իրացումը չի ապահովվում (տարվա մեծ մասը նրանք զբոսանքի դուրս չեն բերվում),• շարունակում են արձանագրվել զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, մատյանները պատշաճ չեն վարվում, առկա են բազմաթիվ ջնջումներ, ընդ որում՝ հիմնականում փոփոխվել են զսպման միջոց կիրառելու և պարբերական բժշկական զննություն իրականացնելու օրերն ու ժամերը,• բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում,• ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ։ Ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ,• դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման գրեթե բոլոր դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել, մասնավորապես՝ մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ, առանձին դեպքերում նաև անոթազարկի վերաբերյալ,• բաժանմունքներում արձանագրվել են դեղորայքի պահման ոչ պատշաճ պայմաններ,• խնամարկյալների պնդմամբ՝ որոշ բաժանմունքներում տևական ժամանակ առկա են կրծողներ,• արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. Խնամարկյալներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով,• բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, առկա է կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն),• տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ և լոգարաններ ունեն վերանորոգման խիստ կարիք,• վերանորոգման խիստ կարիք ունեն խոհանոցի և լվացքատան մասնաշենքները։ Հրատապ անհրաժեշտություն կա թարմացնելու և՛ լվացքատան, և՛ խոհանոցի գույքը,• տուն-ինտերնատում բացակայում է հարմարեցված և մատչելի միջավայրը, օրինակ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու դժվարություններ,• բաժանմունքների ճաշասրահներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն։ Տարածքի և գույքի անբավարարությամբ պայմանավորված՝ խնամարկյալները ճաշից օգտվել են հերթափոխով, բացի այդ՝ առանձնազրույցների ընթացքում խնամարկյալները բարձրաձայնել են տրամադրվող սննդի որակի և ճաշատեսակի կրկնությունների կապակցությամբ իրենց դժգոհությունները: Մշտապես տրամադրվում է միատեսակ, անընդհատ կրկնվող սնունդ (խաշած ձուկ, վերմիշելով փլավ, խաշած կարտոֆիլ և այլն), ինչն անթույլատրելի է: Սուրճ տրամադրվում է լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ՝ ամեն օրվա փոխարեն,• արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,• խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,• առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն։ Չնայած տուն-ինտերնատում զբաղվածության կենտրոնի առկայությանը՝ բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքը շարունակում է սահմանափակվել հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցով, ինչը որոշ բաժանմունքներում տևական ժամանակ եղել է անսարք,• անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ (խորհրդապահական) կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է ինչպես վերջիններիս սոցիալական կապերի պահպանման, այնպես էլ պատասխանատու պետական մարմինների հետ կապ հաստատելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։ Խնամարկյալներն իրենց ազգականների հետ կապ են հաստատում ամիսը միայն մեկ անգամ՝ սոցիալական աշխատողների անձնական բջջային հեռախոսներով, իսկ լրացուցիչ զանգերի հնարավորություն վերջիններիս տրամադրվում է խնամարկյալների կամ նրանց ազգականների ծննդյան տոներին: Փաստացի հեռախոսակապից օգտվելու համար խնամարկյալներն ուղղակիորեն կախվածության մեջ են տուն-ինտերնատի աշխատակիցներից։ Նման պրակտիկան խնդրահարույց է և կարող է հանգեցնել չարաշահումների:• Դիմումների և բողոքների արկղերը ժամանակին չեն բացվում (մշտադիտարկման այցի ժամանակ բացված արկղիկում առկա է եղել դեռևս 4 ամիս առաջ գրված դիմում-բողոք),• դեռևս լուծված չէ դեպի տուն-ինտերնատ հասանելի հասարակական տրանսպորտի միջոցի առկայության հարցն այն պայմաններում, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ,• շարունակում է արդիական մնալ տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը,• լուծված չեն խնամարկյալների պրոթեզավորման հետ կապված հարցերը,• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն: Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնելու այլ անձանց իրավունքների պաշտպանություն: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն: Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։
18:27 - 19 փետրվարի, 2024
ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։ Դեսպան Քրիստինա Քվինն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
19:42 - 16 փետրվարի, 2024
Ահազանգեր են ստացվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել

Ահազանգեր են ստացվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը: Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ: Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։ Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են, արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է գրառման մեջ։
11:25 - 16 փետրվարի, 2024
Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապային վիճակում են հայտնվել. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։   ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։   Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է գրառման մեջ։   Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
13:10 - 13 փետրվարի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ

ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։ Ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ: Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները: Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միավորում է եվրոպական երկրների ավելի քան 40 ՄԻՊ հաստատություններ։ Ցանցի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում: Այդ նպատակների իրականացման համար Եվրոպական ցանցը, ի թիվս այլնի, նպաստում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանը: Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են բացառապես A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները: 2024 թվականի մարտի 1-ից ENNHRI-ի Կառավարման խորհուրդը կունենա հետևյալ կազմը՝ Դանիա (նախագահող), Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա, Ալբանիա, Նորվեգիա: Նախագահողի գլխավորությամբ Խորհուրդն առաջնորդում է կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և պատասխանատու է ցանցի կառավարման և վարչարարության համար:
10:50 - 08 փետրվարի, 2024
ՄԻՊ-ը, Օլսոնը և Լոնգանգեն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը

ՄԻՊ-ը, Օլսոնը և Լոնգանգեն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ, ծրագրերի գլխավոր մասնագետ Քրիստին Օլսոնին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին։   Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։   Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր:   Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտը գտնվում է անձամբ իր ուշադրության ներքո, այցեր են իրականացվում զինվորական հաստատություններ, պարբերաբար հանդիպումներ են անցկացվում զինծառայողների հետ։   Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։   Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:45 - 07 փետրվարի, 2024
Անահիտ Մանասյանը ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանն է ներկայացրել Պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները

Անահիտ Մանասյանը ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանն է ներկայացրել Պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 5-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)/Հայաստանի առաքելության արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի տնօրենի պաշտոնակատար Քլեր Բեմբրիքի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների կատարելագործման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2023 թվականի նոյեմբերին տեղի ունեցած  ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին, որի նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել  արդյունավետ քննարկումների հարթակ: Անահիտ Մանասյանը հյուրերին ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Քլեր Բեմբրիքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
18:57 - 05 փետրվարի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 1-ին այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Առանձնազրույցների ընթացքում ներկայացվել են քրեական վարույթների քննությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ու հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխությանն առնչվող մի շարք հարցեր: Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը: Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքները կամփոփվեն և ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
19:13 - 01 փետրվարի, 2024
Երեկվա ձերբակալությունների հետ կապված բողոք չենք ստացել․ ՄԻՊ
 |tert.am|

Երեկվա ձերբակալությունների հետ կապված բողոք չենք ստացել․ ՄԻՊ |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Մեր  գործառույթներից է  ստանալ բողոք և դրա շրջանակներում քննարկմում իրականացնել։ Երեկ ձերբակալությունների դեպքում, կարծես թե, բողոք չենք ունեցել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով էկոնոմիկայի փոխնախարարի և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալություններին։ Ընդհանրապես կալանավորումների  հետ կապված պաշտպանը նշեց, որ կալանավորումը պետք է իրականացվի բացառիկ դեպքերում, իսկ մենք շատ դեպքերում ունենք փոքր- ինչ իրավիճակ։ «Կալանքը բավականին մեծ քանակությամբ է կիրառվում, ինչը հարցերի տեղիք է տալիս»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի պետությանն առևույթ վնաս պատճառելու կասկածանով ձերբակալվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ։ Ըստ տեղեկությունների այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կլինը՝ Անի Գևորգյանը։  
13:45 - 01 փետրվարի, 2024
ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները: Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության սաների և անձնակազմի հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ: ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Խանդանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրնզերն ու սաների հետ աշխատանքների հետ կապված հարցեր: Այցի ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները մանկատան ղեկավար կազմին ներկայացրել են արձանագրված խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների հետ իրականացնել համակարգված աշխատանք, մշակել ճիշտ մեթոդաբանություն և շարունակական աշխատանք իրականացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման հարցում առանցքային է անհատականացված, համախմբված, նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
11:46 - 31 հունվարի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի վարած հայատյացության քաղաքականությանը

ՀՀ ՄԻՊ-ը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի վարած հայատյացության քաղաքականությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը: Պարոն Մարտին Չունգոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
22:02 - 29 հունվարի, 2024
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ,   Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։   Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:   Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։   Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների հետ՝ նպատակ ունենալով նրանց իրավունքների պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:   Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։   Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա։   Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»,- ասված է Անահիտ Մանասյանի ուղերձում:
10:30 - 28 հունվարի, 2024