Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի՝ 2023 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Քննարկվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև 2024 թ․ հիմնադրամի տարեկան բյուջեն ու նախատեսվող ծրագրերը։  
17:49 - 29 հունվարի, 2024
«Ֆլայ Արնան» դադարեցրել է թռիչքները. ֆինանսական խնդիրներ, չեղարկված տոմսերի գումարների վերադարձ, սպասողական վիճակ
 |hetq.am|

«Ֆլայ Արնան» դադարեցրել է թռիչքները. ֆինանսական խնդիրներ, չեղարկված տոմսերի գումարների վերադարձ, սպասողական վիճակ |hetq.am|

hetq.am: «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել: Հիշեցնենք, որ այս ավիափոխադրողը հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում: «Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց «Air Arabia» բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է: Մինչեւ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը: Դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը գրեց, որ ավիաընկերության թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Արձագանքելով լուրերին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ «Հետքն» էլ գրեց, որ նոյեմբերի վերջին հայկական ռեգիստրից հանվել է ավիափոխադրողի երկու «Airbus A320» տիպի օդանավերից մեկը, որն այնուհետ անցել է «Air Arabia»-ին: Այսինքն՝ հայկական օպերատորին մնացել է միայն մեկ ինքնաթիռ (հայկական գրանցումը՝ EK-YRB, թռիչքները՝ այստեղ): 2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, 2023-ի հոկտեմբերին այն դարձել էր շուրջ 6,8 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր եւս 2 մլրդ դրամ ներդնել: Այսպիսով՝ դեկտեմբերից մինչ օրս հայկական ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը 8,8 մլրդ դրամ է: Նկատենք, որ վերջերս ԱՆԻՖ-ի գործերը նույնպես լավ չէին: Նախորդ ամռանը «Հետքը» գրել էր, որ, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ուսումնասիրելով ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. փաստաթղթերը, եկել էր հետեւյալ եզրակացության. «Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»: Այնուհետ ԿԿՀ-ն նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե, եւ այստեղ քրեական վարույթ է սկսվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նկատենք, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը զուգահեռաբար մինչեւ 2021 թ. ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ. Երեւանի փոխքաղաքապետը: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահն այժմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է: Նորակազմ խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին: «Ֆլայ Արնայի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին մի քանի հարց էինք ուղարկել Տ. Ղազարյանին, սակայն ԱՆԻՖ-ից ստացված պատասխանները բավական խուսափողական են: Հարցին, թե ինչու են բաժնետերերը 2023-ի տարեվերջին եւս 2 մլրդ դրամ ավելացրել ավիաընկերության կանոնադրական կապիտալին, ԱՆԻՖ-ը հայտնել է, որ պատճառը եղել են «Ֆլայ Արնայում» առաջացած «որոշակի ֆինանսական խնդիրները»: Ֆոնդը չի պատասխանել մեր հարցերին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից այս կողմ թռիչքներ չի կատարում, իսկ նոյեմբերից էլ մնացել է մեկ օդանավով: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ: Սակայն սրան արձագանք չենք ստացել: Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: ԱՆԻՖ-ի նորանշանակ ղեկավարից հետաքրքրվել էինք, թե արդյոք վերջին 2-3 ամիսներին կրճատումներ եղել են ավիաընկերությունում, ինչին բացասական պատասխան է տրվել: Թռիչքների դադարեցմանը զուգահեռ՝ ավիաընկերության պաշտոնական կայքից հանվել են առաջիկա չվերթերը, չնայած ուղեւորները հասցրել էին դրանց համար տոմսեր ձեռք բերել:  Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
15:28 - 27 հունվարի, 2024
Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|

Ընկերությունը հոսքագծերի ներդրման եւ ֆինանսական խնդիրներն է փորձում լուծել, որից հետո կանցնի հոսքագծային արտադրության․ Քերոբյանը՝ «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրության մասին |aravot.am|

aravot.am: Մինչ օրս 8 մեքենա է արտադրվել, ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որից հետո կանցնեն հոսքագծային արտադրության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ 1» ավտոմեքենաների հայկական արտադրությանը։  Այս մեքենաների որակի եւ անվտանգության մասին հարցին Քերոբյանը չպատասխանեց, ասաց՝ չեմ քշել։ Հարցին՝ հնարավո՞ր է կառավարության անդամներն անցնեն «Սեպուհ-1» ավտոմեքենաների վարման, Քերոբյանը պատասխանեց՝ մենք աշխատում ենք փոխել մեքենաները էլեկտրականի։ Գյումրիի չոր նավահանգստի մասին էլ նախարարն ասաց՝ անցած շաբաթ տեղի է ունեցել հանրային ներդրումային կոմիտեի նիստ, հաստատվել է նավահանգստի խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը․ «Վարչապետը հանձնարարեց ձեւավորել ճանապարհային քարտեզ եւ սկսել իրագործումը։ Քննարկվեց եւ ձեռք բերվեց համաձայնություն, որ չոր նավահանգիստը, որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արեւմտյան հանգույցի հետ, ներդրվի «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ եւ ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը։ Շրջանառության մեջ է դրվել ճանապարհային քարտեզը, սրան զուգահեռ՝ տարբեր աշխատանքներ ենք տանում՝ ներգրավել խորհրդատվական ընկերություն, կազմել մրցութային փաթեթ, եւ արդեն աշխատել կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»։
14:55 - 25 հունվարի, 2024
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:    Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին:
14:52 - 25 հունվարի, 2024
Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան
 |1lurer.am|

Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, ուրիշ խոշոր միջազգային կազմակերպություններ ահազանգում էին, որ Հայաստանում հնարավոր է՝ աղքատությունը 26,5 տոկոսից աճի մինչև 39,6 տոկոսի, որովհետև բարձր գնաճ է, բայց անկախ բարձր տնտեսական աճի հանգամանքից, հաջողվեց նվազագույն աշխատավարձի, թոշակների՝ ավելի արագ բարձրացման, բազմաթիվ այլ գործիքների՝ պլանավորվածից ավելի արագ ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլև աննշան կրճատվեց: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «26,5-ը դարձավ 24,8, բայց կրճատվեց [աղքատությունը: 2023 թվականի համեմատ, երբ մենք ունենք իրական աշխատավարձերի 13 տոկոս աճ, մենք ունենք 37 հազար նոր բացված աշխատատեղ 1 տարվա ընթացքում, մենք ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, կարող ենք խոսել այն մասին, որ աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ հստակ պարզ կդառնա արդյունքները հրապարակելուց հետո։ 
14:35 - 25 հունվարի, 2024
Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  
22:01 - 24 հունվարի, 2024
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
 |hetq.am|

Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն ու կինը՝ Անի Ալեքսանյանը, հունվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ամուսիններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Արմեն Նալբանդյանի նկատմամբ հարուցվել է նաև քրեական հետապնդում: 2021թ. հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել Արմեն Նալբանդյանը և ձերբակալվել:  Գործի նախաքննությունն ավարտվել է: Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետը Հակակոռուպցիոն քրեական դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ: Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանն, ի վնաս պետական շահերի, առանց «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. օգոստոսի 19-ին ներմուծված թանկարժեք քարերի փաթեթները բացելու և ստուգելու, հիմք ընդունելով միայն իր մտերիմ տնտեսվարողի կողմից ներկայացված տվյալները, փաստաթղթերի հիման վրա կազմվել և տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պետական վերահսկողության ակտ: Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ ներմուծված ընդհանուր 4020.79 կարատ զանգվածով մոտ 671 մլն 543 հազ. դրամ շուկայական արժեքով ադամանդների նույնականացում և ներկայացված փաստաթղթերի հետ դրանց համապատասխանության ստուգում չի իրականացվել, սակայն 2020 թ․-ի օգոստոսի 20-ին կազմվել և «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ն է տրամադրվել 148 հազ․ 535 ԱՄՆ դոլար արժեքով, 1776.84 կարատ զանգվածով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչին համապատասխանող ապրանքի վերաբերյալ պետական վերահսկողության ակտը: Դրանում, ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ վերահսկողություն իրականացնելու փաստի և վերահսկողություն իրականացնելիս օգտագործված սարքերի ու գործիքների վերաբերյալ: «Ներքին սպառման համար բաց թողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 72 մլն 14 հազ․ դրամ մաքսային արժեքով ադամանդ, որի համար հաշվարկվել և վճարվել է 2 մլն 160 հազ․ դրամի մաքսատուրք, մինչդեռ իրականում ադամանդների մաքսային արժեքը կազմել է 675 մլն 677 հազ․ դրամ, որի համար պետք է վճարվեր 20 մլն 270 հազ․ դրամի մաքսատուրք: Պակաս է վճարվել մոտ 18 մլն 110 հազ. դրամի մաքսատուրք: Արմեն Նալբանդյանը պաշտոնից ազատվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Նալբանդյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:39 - 22 հունվարի, 2024
Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։  Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։   Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։
20:51 - 19 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։   Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։   Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
19:34 - 18 հունվարի, 2024
Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան
 |1lurer.am|

Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին: Այն նաև ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն կտա։ Այդ մասին «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը Կառավարության հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: «Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը: Ընդ որում՝ Կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին»,- ասաց Անի Իսպիրյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ուղերձը միջազգային ներդրումային հիմնադրամներին է ուղղված. «Այսպիսով, մենք ուզում ենք հրավիրել և խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»: Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս պարզաբանեց, ըստ այդմ՝ միջազգային 1 միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: «Նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակությամբ և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական ներկայություն է, այլև առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը վաղուց շրջանառության մեջ էր, «ֆոնդերի ֆոնդ» կամ այլ անուններով էր անվանվում: «Կարևորն այս ուղերձը հրապարակելն է: Կարևոր չէ՝ «ֆոնդերի ֆոնդ» Կառավարությունը կունենա՞, թե՞ չէ, քանի՞ այդպիսի ֆոնդ կգա Հայաստան և կստեղծի մասնավոր ներդրումային ֆոնդ, Կառավարությունը մեկնարկային աջակցություն կցուցաբերի, որպեսզի նա ունենա ընդլայնման ավելի լայն ու ճկուն հնարավորություն»,- ասաց Տիգրան խաչատրյանը:
12:47 - 18 հունվարի, 2024
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց ընդունել «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% համարժեք՝ 12 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը որպես նվիրատվություն։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Որոշումը կայացվեց համաձայն ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023թ․ փետրվարի 22-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանմքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագրոծման համար ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի ներդրումներ։ Ծրագրի շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկիրց ազդակիր համայնքներին, բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց Կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,- հարցը զեկուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Վայքը և Սիսիանը։ «Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով, կարծում եմ, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, և լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար։ Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, և կառավարությունը՝ արդեն նաև որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,- ասաց Փաշինյանը։
11:25 - 18 հունվարի, 2024