ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:12 - 28 մարտի, 2019
ԼՂ բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

ԼՂ բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»: այս մասին մարտի 13-ին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է բանակցություններում ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «ՀՀ կառավարությունն է, որ պետք է որոշի ձևաչափը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, ու վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևը ունի բանակցությունների շարունակման վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում»,- ասաց Լայչակը:   armenpress.am
09:02 - 13 մարտի, 2019
ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ. հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են նաև ԼՂ ժողովրդի վրա. Զ. Մնացականյան

ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ. հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են նաև ԼՂ ժողովրդի վրա. Զ. Մնացականյան

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Հատկանշական է, որ ԵԱՀԿ գործող նախագահն առաջին անգամ այցելել է Երևան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները, նվազագույնի է հասցվել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայացվածությունը: Հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում՝ երկխոսությունը խթանելու ուղղությամբ: ՀՀ-ն աջակցում է առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման վերաբերյալ։ ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք անհասանելի են մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են, տարածվում են բոլոր մարդկանց վրա, առանց բացառության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- նշեց ԱԳ նախարարը:  
08:02 - 13 մարտի, 2019
Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ. Մանվել Սարգսյան |lragir.am|

Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ. Մանվել Սարգսյան |lragir.am|

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը Lrair.am-ին տված հարցազրույցում, խոսելով Արցախյան խնդրից, նշել է․ «Կարևորն այն է, որ արդեն Հայաստանն է քաղաքականություն վարողը։ Վերջացել են ժամանակները, երբ ուրիշներն էին վարում, մերոնց թուշիկներից բռնում, տանում այնտեղ նստացնում էին։ Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ։ Հիմա թող իրենք որոշեն, թող Ալիևը, Մամեդյարովը վազեն, գանգատվեն։ Այս ամբողջ փաստաթուղթը Հայաստանի համար էր, Հայաստանն էլ պետք է ասի՝ այդպես չի, այսպես է, որովհետև դա ճիշտ է, որ ձեր արածը խախտում է։ Չմոռանանք, որ Ադրբեջանն իր ճանաչման օրից միջազգային պարտավորություն է վերցրել Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ 2016 թվականին նա միջազգային իրավունք է խախտել։ Նման բաները դաժանորեն պատժվում են։ Սերժ Սարգսյանը փրկել է Ալիևին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքել է դեսպաններին ու ասել՝ ոչ մի բան չի եղել, մի թեթև բան է։ Մարդկանց կանչել ու խաբել է, որ չի եղել ագրեսիա, փրկել է Ալիևին։ Այ դրա մասին թող Շարմազանովն ու Աշոտյանը խոսեն։ Թող գնան իրենց շեֆին ասեն՝ ինչով էիր զբաղված։ Սա է վիճակը, մենք պետք է լուրջ ձևով հարցերը դնենք։ Այս հարցը պետք է քննարկի Փաշինյանը, գնա ասի՝ Մինսկի խումբ, ո՞ւր էիք դուք։ Մարդիկ խախտել են այդ պայմանը, դուք ինչ սանկցիա եք կիրառել, ինչ գնահատական եք տվել ժամանակին դրան։ Թող նրանք էլ ասեն՝ կներեք, ձեր նախկին նախագահն ասել է՝ ոչ մի բան չկա, մենք էլ որոշել ենք շփման գիծը վերահսկող միջոցներ դնենք, Ադրբեջանն էլ չի ուզում։ Չի ուզում՝ պատժեք, բա ինչպես են ուզում հարցը լուծեն, ես չեմ հասկանում, մանկապարտեզի ոճո՞վ։» Ավելին՝ հարցազրույցում
06:58 - 12 մարտի, 2019
«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա». Էդմոն Մարուքյան |hetq.am|

«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա». Էդմոն Մարուքյան |hetq.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի համար մտահոգիչ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին խմբակցություններն անդրադարձան համանախագահների հայտարարությանը։ «Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի համոզմամբ՝ ԱԳ նախարարն ու վարչապետը պետք է բանակցությունների ընթացքում շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան։ «Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշման իրավունք։ hetq.am
10:13 - 11 մարտի, 2019