Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ ամեն ինչ փրկի․ Պուտին |azatutyun.am|

Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ ամեն ինչ փրկի․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ արել է Իրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունն ուժի մեջ պահելու համար:Նրա խոսքերով, Իրանի շահերից չի բխում համաձայնության որոշ դրույթների սառեցումը:Միաժամանակ, Պուտինը նկատել է տվել, որ համաձայնության ճակատագիրը կախված չէ Ռուսաստանից:«Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացման ընթացքին: Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ փրկի ամեն ինչ: Մենք մեր դերը կատարել ենք, և պատրաստ ենք հետագայում էլ կատարել, բայց դա միայն Ռուսաստանից կախված չէ, համաձայնության հարցը կախված է բոլոր դերակատարներից, այդ թվում ԱՄՆ-ից, եվրոպացիներից և Իրանից»,- ասել է Պուրինը:Այդ հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Սոչիում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան Դեր Բելենի հետ հանդիպման ընթացքում: Նա ընդգծել է, որ առաջինը միջուկային համաձայնությունից հրաժարված Միացյալ Նահանգները հիմա փորձում է ամեն ինչի համար մեղադրել Իրանին:
10:28 - 16 մայիսի, 2019
Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել |news.am|

Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ նոյեմբերի 1-ից։ Դրա մի շարք դրույթներ, այդ թվում՝ դոմենային անունների ազգային համակարգի մասին դրույթը, կսկսի գործել 2021 թվականից։ Պետդուման օրենքը հավանության է արժանացրել ապրիլի 16-ին, Դաշնային խորհուրդը՝ ապրիլի 22-ին։ Ինչպես գրում է Meduza-ն, օրենքի հեղինակների վարկածով՝ սա պահուստ է «սեւ օրվա» համար։ Եթե որեւէ մեկը գրոհի (սպառնա սահմանափակել կամ անջատել) ինտերնետի ռուսական հատվածը, «Ռոսկոմնադզորը» կենտրոնացված կառավարումն իր վրա կվերցնի։ Հաստատությունը կֆիլտրի ողջ ինտերնետ-թրաֆիքը արգելափակման հատուկ համակարգերի միջոցով, որոնք անվճար կբաժանվեն կապի օպերատորներին։ Վերջինները պարտավոր կլինեն կատարել «Ռոսկոմնադզորի»ուղիղ կարգադրությունները, մասնավորապես՝ պահպանել թրաֆիքի երթուղու կանոնները՝ փաստացի փակելով այն երկրի ներսում։
18:11 - 01 մայիսի, 2019
Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում |armenpress.am|

Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել Է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը: Բոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստականության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել Է «շատ լավ» ֆրազով: «Դա խոսում Է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-հավելել Է նա, պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:
13:02 - 29 ապրիլի, 2019
Հայաստանի եւ մյուս երկրների հետ Միությունը կառուցվում է ինքնիշխանության հարգման վրա. Վլադիմիր Պուտին |news.am|

Հայաստանի եւ մյուս երկրների հետ Միությունը կառուցվում է ինքնիշխանության հարգման վրա. Վլադիմիր Պուտին |news.am|

news.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել Եվրասիայի երկրների հետ համագործակցության մասին ելույթով, տեղեկացնում է Soyuz.by-ը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքի պետությունները, չնայած հակամարտություններին եւ անցյալի պատերազմներին, արդյունքում եկել են համագործակցության գաղափարին, որի օրինակն է Եվրասիական տնտեսական միությունը։ «Ռուսաստանը շահագրգռված է բոլոր եվրասիական գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների եւ օրինական շահերի հարգման անսասան սկզբունքների հիման վրա։ Եվ հենց այդ սկզբունքներով էլ մեր գործընկերներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նաեւ նշել է, որ մայիսի 29-ին լրանում է Միության 5-ամյակը, եւ այդ ընթացքում ԵՏՄ-ում ստեղծվել է ընդհանուր շուկա, «ստեղծվում են պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ձեւավորվում են միասնական շուկաներ, ինչպես նաեւ թվային տարածք»։
09:13 - 26 ապրիլի, 2019
Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թաթարստանի ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են ակտիվիստ Կարիմ Յամադաևին կապված Նաբերեժնիե Չելնի քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունով գերեզմանաքարի տեղադրման հետ։ Մարտի 10-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տեղական իշխանությունները «Պուտինի գերեզման» գերեզմանաքար են գտել, որի վրա ցույց է տրված նրա «կյանքի տարիները»՝ 1958-2019թթ .: Այսկերպ ռուսները արձագանքել են երկրի բնակիչների համար Ինտերնետում գործողությունների ազատության սահմանափակման վերաբերյալ երկրի կառավարության նախաձեռնությանը։ «Պուտինը հուղարկավորել է ազատ Ինտերնետը, Նաբերեժնի Չելնիի բնակիչները հուղարկավորել են Պուտինին»,- այսպես են մեկնաբանել ակցիան։ Թաթարստանի իրավապաշտպան Ռուզիլ Մինգալիմովի խոսքերով՝ միջադեպից անմիջապես հետո Յամադաևը ձերբակալվել է հանրահավաքի կարգը բազմիցս խախտելու մասին հոդվածը խախտելու համար (վարչական օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 8-րդ մասը)։ 1in.am
07:51 - 12 մարտի, 2019
Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի կայցելի Հայաստան: Այդ մասին ՀՀ ղեկավարն ասել է ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում՝ Բրյուսելում իր երկօրյա այցի շրջանակում: «Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա», - ասել է վարչապետ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կողմերն այժմ քննարկում են սպասվող այցերի ամսաթվերը: «Հստակ ամսաթվեր դեռ չկան, մենք այժմ քննարկում ենք դրանք: Վերջին քննարկումը մեկ շաբաթ առաջ էր. ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ հեռախոսով, և մենք զրույցի ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր վարչակազմերը քննարկում են հարցն այժմ», - ասել է ՀՀ վարչապետը: Հայտնի է դարձել նաև, որ նա մտադիր է մոտ ապագայում հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:  tert.am
12:22 - 06 մարտի, 2019