Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը զինադադարի կոչով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեր երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։  Միաժամանակ, աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։  Նրանք նաև կորոնավիրուսի հարձակումների ամենահավանական զոհերն են։  Եկեք չմոռանանք, որ պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Բուժաշխատողները, որոնք առանց այն էլ քիչ են, հաճախ թիրախ են դառնում։   Փախստականներն ու հակամարտությունների պատճառով տարհանված այլ անձինք կրկնակի խոցելի են։  Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ Ահա թե ինչու եմ այսօր ես կոչ անում, որ  աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատվի։ Ժամանակն է մի կողմ դնել զինված հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքերը փրկելու համար մղվող պայքարի վրա։  Ես պատերազմող կողմերին կոչ եմ անում․ մի կո՛ղմ դրեք թշնամանքն ու անվստահությունը, լռեցրե՛ք զենքերը, վե՛րջ դրեք հարձակումներին։ Սա կենսական նշանակություն ունի։  Օգնե՛ք ստեղծել միջացքներ՝ կյանքերը փրկելուն միտված օգնությունը տեղ հասցնելու համար, պատուհաննե՛ր բացեք՝ դիվանագիտական հարաբերությունների համար, հո՛ւյս բերեք նրանց համար, որոնք ամենխոցելին են»։ Աղբյուրը՝ un.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:20 - 24 մարտի, 2020
Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|

Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ Է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ: «Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել Է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի Է դանդաղեցնել»,- նշել Է գլխավոր քարտուղարը:
11:28 - 12 մարտի, 2020