Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները: Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։ Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:
comment.count (0)