azatutyun.am: Հայաստանի ոստիկանությունից հաստատում են, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։
Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակն» էր գրել, որ 15:00-ի սահմաններում Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել:
comment.count (0)