Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։
comment.count (0)