«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան

 |aravot.am|
13:30 - 18 հունվարի, 2024

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին։ Աբրահամյանն ասաց, որ Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Դրան ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունների դուրսբերման հետ կապված։ Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի անցկացումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով։ Եվ, ինչու չէ, նաեւ օգտագործելով այս հանգամանքը, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով է կարեւոր»,- ասաց Աբրահամյանը։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել