Վանաձորում պայթուններ չեն եղել․ մարզպետարանից հորդորում են խուճապի չմատնվել
14:06 - 24 հունվարի, 2024

Վանաձորում պայթուններ չեն եղել․ մարզպետարանից հորդորում են խուճապի չմատնվել

Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք, անհանգստանալու կարիք չկա․

«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:

Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը իր հերթին հաստատել է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։

Նշենք, որ սոցիալական ցանցերում բնակիչները մտահոգություններ էին հայտնել պայթյունի նմանվող ձայների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել