Փետրվարի 21-ին ժամը՝ 11։05 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
comment.count (0)