Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|
09:39 - 29 փետրվարի, 2024

Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|

1lurer.am: Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

Հռոմի Պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար, ապա անդրադարձել Հայաստանին՝ մասնավորապես նշելով.

«Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։

Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել.

«Քանիցս աղաչեցի «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել