Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը. Մարուքյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին
 |news.am|
12:40 - 10 մարտի, 2024

Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը. Մարուքյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին |news.am|

news.am: Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ դա մեր ներքին կյանքի համար է, ես դեմ եմ պետության հիմքերը վերանայելուն: Այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով  իր հրաժարականի պատճառների մասին:

«3-րդ հանրապետություն, թե 4-րդ,  դա քաղաքական խոսույթ է, այն 4-րդը չէ, 6-րդը չէ, այն Հայաստանի Հանրապետությունն է եւ այս հանրապետությունը մենք պետք է պահենք,պահպանենք, հզորացնենք: Եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել եւ սա էր վերջին անհամաձայնությունը, որ ես ունեցա մեր հարգարժան գործընկերներ հետ։

Երբ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները ներկայացնում էր, այդտեղ գոյություն չուներ Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անկախության հռչակագիրը չգիտեմ ինչ անելու որևէ պահանջ։ Ընդունել, որ մենք պետք է նոր Սահմանադրություն ընդունենք, որն ըստ Ադրբեջանի խոչընդոտում է խաղաղության պայմանագիրը կնքելուն, նշանակում է, որ մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ»,-ասել է Մարուքյանը։

Մարուքյանը նշում է, որ Ադրբեջանի պահանջները անվերջանալի են, իսկ  Հայաստանն իր պահանջները նվազեցնելով չի նվազեցնում Ադրբեջանի պահանջները եւ այդ տեսլականի շարունակումը չի բերելու այլ արդյունքների, որն արդեն մի անգամ չի բերել:

Էդմոն Մարուքյանը փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մարուքյանը իր որոշումը հիմնավորել էր արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իշխանությունների հետ տեսլականների տարբերություններով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել