ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ
 |armeniasputnik.am|
11:43 - 14 մարտի, 2024

ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը:

Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մաքսային հայտարարագրերի միասնական համակարգ, համընդհանուր համակարգի կիրառում անվտանգության մաքսային վճարների համար (օրինակ՝ ալկոհոլի համար), հարկերի և այլ տուրքերի վճարման, լիազորված մաքսային օպերատորների համար մաքսային հսկողության պարզեցված ռեժիմների օգտագործման, ինչպես նաև բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։

Այսպիսով, ընկերությունները կկարողանան անցնել նույն ընթացակարգերն ու օգտվել նույն արտոնություններից ոչ միայն իրենց երկրում, այլև ԵԱՏՄ ողջ տարածքում։

Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը մշակվել է մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում։

Կառավարությունում հաստատվելուց հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան և Ազգային ժողով` քննարկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել