Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև
 |armenpress.am|
12:06 - 21 մարտի, 2024

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա:

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել