ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևը
 |azatutyun.am|
20:15 - 25 մարտի, 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևը |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։

Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի իր վետոյի իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։

Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել