Տարվա ամենաերիտասարդական միջոցառումը՝ Վարդենիսում․ «ԴեմԱռԴեմ․ սերունդների երկխոսություն» մարզային ֆորում
17:21 - 26 մարտի, 2024

Տարվա ամենաերիտասարդական միջոցառումը՝ Վարդենիսում․ «ԴեմԱռԴեմ․ սերունդների երկխոսություն» մարզային ֆորում

Մարզեցի շատ պատանիների և երիտասարդների տաղանդների ու յուրահատուկ փորձառության մասին այդպես էլ չենք իմանում, նրանք էլ իրենց հերթին չգիտեն` ինչպես և ինչ եղանակներով կարող են արդյունավետ համագործակցել ավագ սերնդի հետ։

Այս խնդրի լուծման համար մարտի 30-ին Վարդենիսի Մշակույթի պալատում «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ն և Skill-Event Marketing Company-ն կազմակերպում են «ԴեմԱռԴեմ. սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը։ Միջոցառման նպատակն է հարթակ տրամադրել մարզեցի այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։ Սա նաև հիանալի հնարավորություն է՝ ոգեշնչելու ավագ սերնդին և հասակակիցներին, ապացուցելու, որ հաջողությունների ու փորձի մասին խոսել և կիսվել կարող են բոլորը՝ անկախ տարիքից կամ գործունեության ոլորտից։

Դահլիճից երիտասարդներին լսելու ու հարցեր են տալու Հայաստանի առաջատար մասնագետները, գործարարները, մտավորականները։

Մարզային ֆորումի ընթացքում սպասվում են`

  • ելույթներ երիտասարդ առաջնորդներից,
  • հարցուպատասխան սեսիաներ,
  • ցուցադրություններ,
  • համագործակցային կապերի ստեղծում,
  • պանելային քննարկում,
  • եզրափակիչ համերգ։

Միջոցառման մուտքն ազատ է` պարտադիր գրանցումով։ Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Միացե՜ք` տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել