Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
 |tert.am|
12:51 - 28 մարտի, 2024

Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին |tert.am|

tert.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից բազմաթիվ այլ ծրագրեր կան։

«Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը։

Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել