ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը
16:20 - 28 մարտի, 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Խոսելով երկկողմ կապերից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են:

Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիվի Միքանաձեն նշել է, որ երկու երկրների առնչությունները ոչ միայն մշակութային և պատմական կապերով են սերտ, այլ նաև շատ են նմանությունները խորհրդարանական կառավարման համակարգում:

Անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել