Ո՞րն է Հայկ Մարությանի կուսակցության գաղափարախոսությունը, ովքե՞ր են թիմակիցները. պարզաբանում են գրասենյակից
 |news.am|
18:08 - 28 մարտի, 2024

Ո՞րն է Հայկ Մարությանի կուսակցության գաղափարախոսությունը, ովքե՞ր են թիմակիցները. պարզաբանում են գրասենյակից |news.am|

news.am: Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի,որը կկոչվի «Նոր ուժ»։ NEWS.am–ը Հայկ Մարությանի գրասենյակից մի քանի հարցերի շուրջ պարզաբանում է խնդրել։

Ի՞նչ գաղափարական հենք է ունենալու նոր կուսակցությունը։ 

Կուսակցությունն իր գաղափարախոսությամբ սոցիալ-ռեֆորմիստական ուժ է։ Սոցիալ-ռեֆորմիցմը դասական սոցիալ-դեմոկրատիայի տարատեսակներից է, որը իր առաջ նպատակ է դնում ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում շարունակական ռեֆորմների միջոցով հասնել սոցիալական արդարության։ Մեր պատկերացրած Հայաստանը ազատ, անկախ եւ տնտեսապես ապահով երկիր է, որը ձգտում է Եվրոպական կառույցների հետ հնարավորինս սերտ ինտեգրման։ Կուսակցության գաղափարախոսության եւ ծրագրային դրույթների մասին մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել հետեւյալ հասցեով։

Ովքե՞րն են ձեր թիմակիցները։ 

Մեր թիմակիցները քաղաքական դաշտում հայտնի եւ ոչ այդքան հայտնի մարդիկ են՝ իրենց ոլորտի կայացած մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, կառավարիչներ եւ այլն։ Համագումարի օրը հնարավորություն կլինի նրանց հետ ծանոթանալու։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել