Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է․ բերման ենթարկվածը եղել է ՌԴ քաղաքացի |armenpress.am|
11:07 - 09 ապրիլի, 2024

Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է․ բերման ենթարկվածը եղել է ՌԴ քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:  

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնեց Սարգսյանը:

Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել