Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից
09:46 - 15 ապրիլի, 2024

Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնել համար երկու հոգու բերման են ենթարկել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։

Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել