Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կհասնի +30 աստիճանի
15:02 - 16 ապրիլի, 2024

Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կհասնի +30 աստիճանի

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ը աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել