Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
15:25 - 16 ապրիլի, 2024

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկթսոնին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։

Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղու­թյուն­ներով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկա­յաց­նող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել