Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին
09:29 - 19 ապրիլի, 2024

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ 

Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։

Իրանի ՊՆ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, պայթյունների ձայնն էլ ՀՕՊ-ի աշխատանքից է եղել։

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին հարձակման մասին։

Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները, և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել