panarmenian.net: Ադրբեջանը քանդել է Շուշիի 1818 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և արբանյակային լուսանկարներ հրապարակել։
Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրության։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները:
«Ադրբեջանը հիմնահատակ քանդել է օկուպացված Շուշիում գտնվող 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել էին Կանաչ ժամի գմբեթները՝ հայտարարելով, թե «իրականում դա ուղղափառ եկեղեցի է և որպես ուղղափառ պետք է գործի»։
comment.count (0)