shantnews.am: Թայվանի արևելյան ափերի մոտ վերջին օրվա ընթացքում գրեթե 250 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, ըստ կղզու Կենտրոնական եղանակային բյուրոյի (CWB) տվյալների։
Ըստ բյուրոյի կայքի տվյալների՝ երկուշաբթի ժամը 15.08-ից մինչև երեքշաբթի ժամը 13.30-ին Հուալիեն կոմսության շրջանում գրանցվել է ընդհանուր 247 երկրաշարժ: Դրանցից ամենահզորների ուժգնությունը հասել է 6,3 նիշի։
Բյուրոյի տվյալներով՝ ապրիլի 3-ից կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումների և հետցնցումների թիվը կազմել է 1095։
Վիճակագրության համաձայն՝ ավելի հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում Հուալիեն կոմսությունում, որը գտնվում է Թայվանի արևելյան մասում, քան կղզու այլ շրջաններում։
Ապրիլի 3-ին Հուալիեն կոմսության ափերի մոտ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը չինական սեյսմոլոգիական կենտրոնը գնահատել է 7,3 բալ։ Երկրաշարժի հետեւանքով զոհվել է ոչ պակաս, քան 12 մարդ։
comment.count (0)