Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան |armsport.am|
10:31 - 23 ապրիլի, 2024

Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան |armsport.am|

armsport.am: Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր ուրախությունն «Ինտերի» հետ առաջին անգամ Սկուդետտոն նվաճելուց հետո:

«Ֆանտաստիկ մրցաշրջան էր: Մեզ հաջողվեց պատմություն կերտել՝ հաղթելով դերբիում։ Մենք գոհ ենք, որ կարողացանք չեմպիոնությունը նվաճել սկզբունքային մրցակցի հետ դիմակայությունում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։

«Ինտերը» Ինձագիի հետ առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2020/21 մրցաշրջանից ի վեր թիմն Ա Սերիայի ոսկե մեդալները չէր նվաճել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել