«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
10:56 - 23 ապրիլի, 2024

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ն․-ի անվամբ քաղաքացի Ս․ Մ․-ի բերած հանձնուքը։

Ծառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի տակ նախապես բացված և այնուհետ սոսնձով քողարկված անցքից տարայի ջրին ավելացված է եղել թմրանյութի նմանվող հեղուկ զանգված։

Քաղաքացի Ս․ Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել