Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարների խոսքով՝ իրենց ասվել է, որ այսօրվանից սահմանի փոփոխություններ կլինեն
 |azatutyun.am|
11:02 - 23 ապրիլի, 2024

Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարների խոսքով՝ իրենց ասվել է, որ այսօրվանից սահմանի փոփոխություններ կլինեն |azatutyun.am|

azatutyun.am: Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները քիչ առաջ Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։

Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից, ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած:

Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ:

Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։

Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել