Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
 |armenpress.am|
13:38 - 23 ապրիլի, 2024

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը։

«Արմենպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում Իջևան խոշորացված համայնքի համայնքապետարանի մամուլի խոսնակ Լիա Ճաղարյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։ 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին  նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել