Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան |news.am|
17:36 - 24 ապրիլի, 2024

Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր: Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:

 

Սերժ Սարգսանի խոսքով`  այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. «Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների: Խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետեւ գործողություններով իրականացվում է: Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,- նշեց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել