Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը |1lurer.am|
12:57 - 25 ապրիլի, 2024

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Քուվեյթի ԱԳՆ-ը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքի շարունակականությունը:

«Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք արտացոլում են երկու երկրի ղեկավարների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել