Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար |armenpress.am|
09:38 - 26 ապրիլի, 2024

Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան: 92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:  Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել