Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
 |factor.am|
12:30 - 26 ապրիլի, 2024

Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին |factor.am|

factor.am: Երթևեկության անվտանգությամբ պայմանավորված՝ Սևան-Երևան ավտոճանապարհին ստուգվել են բոլոր ավտոմեքենաների փաստաթղթերը, այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ անդրադառնալով տեղեկություններին, թե, պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով դրանց մուտքը Երևան։

«Ե՛վ մարդատար, և՛ բեռնատար մեքենաները ստուգվել են և շարունակել իրենց ճանապարհը։ Տեսանյութում երևացող բոլոր մեքենաները ինձ թվում է՝ հիմա հասել են Երևան»,- փոխանցեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել՝ պնդումով, թե Սևան-Երևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել